Tuesday, August 31, 2010

GOODBYE SUMMER...կամ Ամառ 2010-ի ամփոփում...


Արդեն մթնեց ամռան վերջին օրը...Վերջ Ամառ 2010ն էլ գլորեցինք:

Էն էլ ոնց գլորեցինք... Բայց տխուր եմ ու ակամայից միտքս են գալիս Արամոի երգերից մեկից մի տող «Երանի աշունը ուշանար մի քիչ»....

Երանի ամառը երկարեր....Երանի վաղը առավոտ ստիպված չլինեի ժամը 8ին արթնանալ...ու սենց լիքը երանիներ են պտտվում գլխումս ու մտածում եմ իր վերջին ժամերը վայելող 2010-ի ամռան մասին...ինչ տվեց ինձ այն? Ինչ փոխեց իմ մեջ?

Մի խոսքով կարճ ու համառոտ ամփոփում եմ այս տարվա ամառը:
Հուլիսի կզբին խոսք գնաց ՌԴ` Կալինինգրադ, մեկնելուս մասին : Ափսոս չստացվեց:

Անձնականումս այս ամառ նկատվեց ԽԻՍՏ անկայուն վիճակ` բազում հիասթափություններ ու նոր սերեր,որոնց արդյունքում էլ բարեբախտաբար իմ մոտ առաջացավ ПОФИГИЗМ երևույթը: Սկսեցի ամենինչին թեթև նայել… и это только к лучшему!!! Ազատվեցի մի շարք հիմար կոմպլեքսներից… Մի խոսքով փոխվել եմ ժողովուրդ… Շատ չծավալվեմ…

Բայց իմ այս ամռան զարդերն եմ  համարում  2 կարևոր իրադարձություն:

BLOG DAY 2010-ն ու իմ Հնգյակը

Ինքս ինձ Բլոգգեր չեմ համարում...բայց անչափ սիրում եմ թե բլոգս, և թե բլոգինգն առհասարակ: Վերջերս շատ եմ տարվել բլոգովս ու արդեն կատարվող ցանկացած դեպք ուղեղս ավտոմատ կերպով վերածում է բլոգպոստի, բայց ի ուրախություն ձեզ էդ ամենինչը չեմ գրի առնում ստեղ....:P :) 
Ասում են , որ գրելը (բլոգ վարելը) մոտս մեկ մեկ ստացվում է, դե ես էլ, ի հարկե, ոգևորվում եմ ու սկսում եմ ավելի լավ նայել Բլոգիս: Ինչևէ անցնենք էսօրվա տոնին...
Happy Blog Day to you...Happy Blog Day to you....
Happy Blog Day dear BLOGGERS---HAPPY BLOG DAY TO YOU!!!!!!!!

Այոոոո.....Այսօր Բլոգի ու Բլոգգերների Միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլոր Բլոգերներին ու մաղթում ակտիվ ու ուրախ Բլոգավարություն:
Բայց այս տոնը,սովորական տոն չի,այն ունի իր ավանդույթը` մեջբերում եմ նյութ BlogDay.am-ic,,, 
''Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և' սովորական ընթերցողը, և' տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:''

Դե ես էլ քանի որ ունեմ և վարում եմ իմ անձնական բլոգը սիրով հետևում եմ այդ ավանդույթին ու ձեզ եմ ներկայացնում իմ հնգյակին

Saturday, August 28, 2010

Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին...

***Եթե կան մարդիք ովքեր վերնագիրը կարդալուց հետո մտածում էին թե ստե պտի հարսանեկան տաշի-տուշի երգերի բառեր և այլ նմանատիպ ռաբիզություններ գտնեն ՍԽԱԼՎՈւՄ ԵՆ, ու կարան հիմիկվանից փակեն էջը: ***

Խոսքը գնալու է Հայի(մասնավորապես գյումրեցու) ապրելակերպի մեջ դրոշմված տխրության ու մռայլության մասին:
Քայլում ես քաղաքով(Խոսքս Գյումրիի մասին է) ու ոչ մի ուրախ մարդու չես հանդիպում...բոլորը դարդերով, մտքերով ընկած անտարբեր ամենինչի հանդեպ գնում են: Թե ուր են միշտ շտապում Գյումրեցիները...??? Ու երբեմն էնքան են խորանում իրենց դարդերով, որ  անգամ ամենահարազատ մարդիկ փողոցում իրար չեն նկատում: Ցավալի է գիտեք...Ցավալի է տեսնել Գյումրեցու էն  մշտական տխրությունը, էն անսպառ դառնությունը որին հանդիպում ես ամեն մարդու մեջ: Մեկ մեկ անգամ սկսում է թվալ թե Գյումրեցու դեմքի կնճիռները կամ սպիտակ մազերը ոչ թե տարիների հետքն են այլ դարդերի.... Մեկ մեկ էլ մտածում ես թե էն ''ասող-խոսող, հումորասեր'' Գյումրեցիներից բան չի մնացել...և որ Գյումրեցին էլ չի ծիծաղում,իսկ եթե անգամ ժպտա`ուրեմն ժպտում է տխրությունից հոգնած ուղղակի ժպտալու համար:

Friday, August 27, 2010

KAMOBLOG DISCO PARTY!!!!!


Ուշադրություն!!!!!!
Սույն թվականի Հոկտեմբերի 9ին Գիզա ակումբում տեղի կունենա 2010-ի ամենաթեժ,ամենագունեղ,ամենագժական և ընդհանրապես ամենա ամենա KAMOBLOG DISCO PARTY:
Կազմակերպիչները` մասնավորապես Կամո Թովմասյանը, խոստանում են անմոռանալի ժամանց և նախադեպը չունեցող շոու ծրագիր: Երեկոյի ընթացքում ձեզ հետ կլինեն հայաստանի ամենահայտնի ու սիրված DJ-ներից մի քանիսը, ինչպես նաև իրենց կենդանի կատարումներով կուրախացնեն հայկական էստրադայի բավականին մեծ աստղաբույլ:

Tuesday, August 24, 2010

Школа , Школа Я скучаю....:)

Էսօր չնայած բավականին ծանր օր էր, բայց օրվա վերջին հատվածը (19:30-22:30) լի էր հաճելի հիշողություններով ու կարծես թե մոռացված բայց շատ հիշարժան պահերով :)
Մի քանի համադասարանցիներով` ավելի կոնկրետ Ես, Մառատիկը ( նույն ինքը Մանանիկը կամ պարզապես Մարիամը) ու JZ-ն (Ժոռա Զաքարյանը) գնացել էինք մեր դասարանի Լիանենց տուն :)
Ինչպես ասեց հենց ինքը` Լիանը

Saturday, August 21, 2010

Ես Կարեն չեմ- Արտուշ եմ :) վաաաաայ...

Այսօր Մեդվեդեվի Գյումրի այցելության առթիվ Գյումրիի կենտրոնական հրապարակում կազմակերպվել էր Հայկական Համերգ-Ռուսական շտրիխներով: Մենք էլ ընկերներով գնացել էինք տենաինք ինչ կա-չկա:
Համերգի իմ ամենասիրած պահին, երբ ելույթ էր ունենում Crazy պարային համույթի մանկական խումբը, իսկ իրանց ելույթները շատ եմ սիրում, որովհետև իմ (ոչ հարազատ բայց все же) պուճուր քուրիկը էդ խմբում ա պարում, ինձ մոտենում մի հատ նու գդե-տօ 32-36տարեկան  Ոստիկան(այսուհետ ոստ.) ու սենց մեղադրական տոնով սկսումա...

Thursday, August 19, 2010

Մուշ 2-ի ''ՕԴՆՕՌԱԶԸՎԻ" բնակարանները

Ընդհանենը 2-3 ամիս առաջ էր(հլը հնարավորա ավելի շուտ), երբ ավարտվեցին Գյումրիի նոր թաղամասի` Մուշ 2-ի բնակելի շենքերի շինարարական աշխատանքները:


Բայց արի ու տես , որ արդեն փլուզումներ են գրանցվել:
Խայտառակությու~~~~~~~ն:::
 Գրելու շատ բան կա

Wednesday, August 18, 2010

ArmenTel-ի ծակ Kinotruba.com-ը

Բուն ասելիքիս անցնելուց առաջ կոչ եմ անւմ Hi-Line-ի բոլոր բաժանորդներին պատրաստվել լավ նորությոն /եթե իհարկե նորություն է/, իսկ մյուս բոլոր Ինտերնետ պրովայդորների բաժանորդներին պարզապես զինվել ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁով :)

Ուրեմն էսպես:

Tuesday, August 17, 2010

TOP 3 Պատճառ Գյումրուց փախնելու համար կամ "Գյումրի vs. Երևան"


Հաստատուն քայլերով իր վերջին մոտեցող այս ամառային արձակուրդների ընդացքում ինչ-ինչ, լուրջ թե անլուրջ պատճառներով առիթ ունեցա մոտ մի ամսից ավելի մնալ Երևանում, ճանաչել Երևանն իր +ներով ու -ներով: Հիմա արդեն մոտ մի շաբաթ է ինչ վերադարձել եմ Գյումրի ու մինչև հիմա նի կակ չեմ կարողանում համակերպվել այստեղի գրեթե մեռած կյանքին: Իսկ ինչու ԳՐԵԹԵ??? Դե այն պարզ պատչառով որ վերջը ամառ է ու արտասահմանից լիքքը մարդիկ են եկել իրանց բարեկամների ու հարազատների մոտ ու գոնե մի թեթև ակտիվություն է նկատվում քաղաքում: Ի դեպ նաև նշեմ որ այս տարի Տուրիստների հոսքը Գյումրի անհամեմատ մեծ է ու զարմանալի թե ինչ են ստեղ կորցրել կամ ինչով են հետաքրքրվել???Ախր ոչ մի բան չկա~:
Լավ անցնեմ բուն թեմային....
.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.


Sunday, August 15, 2010

Ուզում եմ...



Ուզում եմ ձմեռ լինի ցրտաշունչ
Որ թուշիկներդ կարմրեն ցրտից,
Ու ես կրակով ցրտին հակահունչ
Քեզ գրկեմ ու լուռ տաքացնեմ ներսից:
 
Ուզում եմ Գարուն լինի` գիժ Մարտով,
Որ մառախուղը պատի քո հոգին,
Ու ես իմ հոգու անմար ճրագով
Արևի շողեր փռեմ քո ճամփին:

Ուզում եմ ամառ` շոգ, արևակեզ...
Որ դու մրմռաս մաշկիդ եփոցից
Ես, որպես սառույց կփաթաթվեմ քեզ
Որ դու հովանաս իմ սառը շնչից:

Ուզում եմ աշնան անձրևն ու քամին
Որ դու լուռ տխրես պատուհանի մոտ...
Որ ես շշնջամ` ձեռքս քո ուսին,
<<Հանկարծ չտխրես,քեզ հետ եմ,քո մոտ>>:

Պարզապես ուզում եմ լինես իմ կողքին...
Որ ձեռքդ բռնեմ ու ապրեմ քեզնով:
Ուզում եմ միշտ զգալ քո շունչն իմ շնչին
Ու սիրտս զարկի քո սրտի ռիթմով:

Thursday, August 12, 2010

..:::"Просто ինքնաբուխ տողեր":::..

Վերջերս տխուր եմ... Չգիտեմ որ գրողնա ինձ կպե, որ մի սատանիստ մեղունա կծե կամ որ մի եսիմ ինչնա եսիմ ինչ արե բայց....տխուր եմ:. Լիքը լավ բաներ շուրջս անտեսելով նստում ու...տխրում եմ:. Կյանքիս վատ օրերն ու պահերն են հատ հատ գալիս աչքերիս առաջ:. Էն սաղ վատ  բաները , որ մի ժամանակ, կարծում էի թե, հիշողությունների կղզուց նետել եմ մոռացության օվկիանոս,սաղ լողալով հասնում են հետ` կղզի, ու .... տխրում եմ:.