Showing posts with label IT և Հեռախոսակապ. Show all posts
Showing posts with label IT և Հեռախոսակապ. Show all posts

Thursday, March 3, 2011

Սա Արմենիքսն է, այստեղ Մենք Տանն ենք!

Ուշադրություն...
Կամաց կամաց հայաստանով մեկ տարածվում է նոր, նախադեպը չունեցող համաճարակ: Արմենիքս կոչվող այս երևույթը շատ կարճ ժամանակահատվածում ներթափանցում է կենցաղիդ մեջ, դառնում օրվադ անբաժանելի ու սպասված մասերից մեկը:Անգամ երբ համակարգչից հեռու ես ուղղակի չես կարողանում գեթ մեկ անգամ չայցելել Արմենիքսի Բջջային տարբերակը` http://armenix.mobi, որ տեսնես "ԻՆՉ ԿԱ,ՉԿԱ?'':
Մի խոսքով զգուշացեք շատ ուժեղ ու շատ լաաաաաավ վիրուսա տարածվում: :D
Իսկ իրականում  Արմենիքս-ը առաջին հայկական միկրոբլոգային համակարգն է, որն իրենից ներկայացնում է մեծ ու համերաշխ ընտանիք` իր ավանդույթներով ու թեմաներով:: Չէ լուրջ եմ ասում, շատ ջերմ, շատ հաճելի, լիցքաթափող ու միարժամանակ լուրջ ու խելացի մթնոլորտ է տիրում Արմենիքս-ում:
Ճիշտ է Արմենիքսում գրանցվել եմ մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում Հոկտեմբերին, բայց ակտիվացել եմ այնտեղ մի քանի օր առաջ, ու էն մի քանի տող վերև նկարագրված "վիրուսը" ինձ շատ ուժեղ կպելա:)
Կարճ ասած խոսքերն ավելորդ են ուղղակի պետք է փորձել ու վայելել :)
Չմոռանամ ու խորին շնորհակալություններս հայտնեմ Արմենիքսի ադմինիստրացիային: Անչափ շնորհակալ ենք, որ մեզ համար ստեղծեցիք այս վիրտուալ տունը: Այո ԱՐՄԵՆԻՔՍԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է: Ու համոզված եմ էս խոսքերիս տակ շատ շատերը կստորագրվեն:

Thursday, November 25, 2010

Փռթի Wi-Fi Vivacell MTS-ից

Հարգելի Երևանաբնակ հայ հասարակություн: Բոլոր նրանք ովքեր ունեն Wi-Fi տեխնոլոգիայով նոութբուքեր, սմարթֆոններ, մպ3 նվագարկիչներ և այլն, այսուհետ Երևանի 4 գոտիներում հնարավորություն կունենան օգտվել անվճար Wi-Fi-ից։ Վիվասել ՄՏՍ-ն հայտարարել է Wi-Fi ծառայության ձորձնական գործարկման մասին։ Այսինքն 2 ամսվա ընթացքում Երևանում կգործեն VivaCell-MTS անվանումով Wi-Fi-ի 4 մուտքային կետեր որոնց կկարողանան միանալ բոլոր  ցանկացողները։ Ցանցը հասանելի կլինի հետևյալ 4 գոտիներում՝

Thursday, November 4, 2010

“Armnet Awards” 2010

Նոյեմբերի 2-ին մեկնարկեց “ArmNet Awards” 2010 համահայկական ինտերնետային մրցույթը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:
Մրցույթի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia կազմակերպությունները եւ Circle.am կայքը: Մրցույթի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: “Armnet Awards”-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել ոլորտի մոնետիզացիային:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին անվանակարգերում.

Monday, October 18, 2010

Դեպի Փարիզ Orange Amenia-ի հետ!

Հոկտեմբերի 14-ին Օռանժ Արմենիան Հայ ուսանողների համար նորարարական մրցույթ է սահմանել: Ինչպես հաղորդում է itel.am-ը Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ և Օռանժ Տեխնոկենտրոնի նախագահ Իվ Տիրոդը հարցազրույցի ժամանակ նշել է ,որ մրցույթը միայն ԵՊՀ-ի/Երևանի պետական համալսարան/ և ՀՊՃՀ-ի/Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան/ ուսանողների համար է:Մրցույթում հաղթող կճանաչվի այն ուսանողը, որը կներկայացնի լավագույն նորարարական պրոեկտը:Որպես մրցանակ հաղթողը իր իսկ պրոեկտի աշխատանքի համար կանցնի 6ամսյա վարձատրվող պրակտիկա Փարիզում` Օռանժի լաբորատորիաներից մեկում:
Հայաստան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է ԵՊՀ և ՀՊՃՀ ռեկտորների հետ և նրանց է ներկայացրել Օռանժի Տեխնոկենտրոնի գործունեությունը:
<<Հայաստանը ` Ֆրանս Տելեկոմի խմբում,մեզ համար յուրահատուկ երկիր է: Այստեղ Օռանժ Արմենիան շատ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ հաջողությունների հասավ նորարարության բնագավառում և ներկայացրեց բազմաթիվ նոր ապրանքներ և ծառայություններ,որոնք անգամ մի շարք Եվրոպական երկրներում չկան:>>.-ավելացրել է Տիրոդը:
**********
Դե կարծում բավականին լավ հնարավորություն է տրված հայ ուսանողներին IT ոլորտում ինքնահաստատվելու ու հաջողությունների հասնելու համար: Մնում է միայն աշխատել,աշխատել ու էլի աշխատել:Դե Պոլիտեխնիկցիներ և ԵՊՀցիներ ձեզ տեսնենք, չնայած որ մրցույթի վերջնաժամկետի մասին տեղեկություններ չունեմ բայց հիմիկվանից ԹԱՓՈՎ գործի անցեք!:)))


P.S. Ասում էի չէ Orange-The BEST!!!!!!!!!!

Wednesday, August 18, 2010

ArmenTel-ի ծակ Kinotruba.com-ը

Բուն ասելիքիս անցնելուց առաջ կոչ եմ անւմ Hi-Line-ի բոլոր բաժանորդներին պատրաստվել լավ նորությոն /եթե իհարկե նորություն է/, իսկ մյուս բոլոր Ինտերնետ պրովայդորների բաժանորդներին պարզապես զինվել ԲԱՐԻ ՆԱԽԱՆՁով :)

Ուրեմն էսպես: