feat2

Մեծ քայլեր փոքր քաղաքում...

Այսօր` Ապրիլի 8ին, Գյումրիում երիտասարդական մտերմիկ միջավայրում Ռոքային Բում էր:!!! Նվագում էին մեր դասընկերները: Սկսնակ երաժիշտներ, որոնց հաստատ մեծ բեմեր են սպասում: Գյումրու համար նման հավաքույթները բավականին մեծ իրադարձություն կարելի է համարել...

Կարդալ ավելին
feat0

Դող... միայնություն... ու էլի նույն ցավը...

"Դող... միայնություն... ու էլի նույն ցավը..." ` իմ առաջին պատմվածքն է: Տխուր սիրո պատմություն, կարելի է ասել նաև սիրային եռանկյուն, որը ավաղ ու բավականին ցավալի ավարտ:Սա պատմություն է այն մասին , թե իչպես հաճախ մի փոքրիկ սխալը դառնում է կյանքի ու մահվան խնդիր:

Կարդալ ավելին
feat2

Մեծ քայլեր փոքր քաղաքում...

Այսօր` Ապրիլի 8ին, Գյումրիում երիտասարդական մտերմիկ միջավայրում Ռոքային Բում էր:!!! Նվագում էին մեր դասընկերները: Սկսնակ երաժիշտներ, որոնց հաստատ մեծ բեմեր են սպասում: Գյումրու համար նման հավաքույթները բավականին մեծ իրադարձություն կարելի է համարել...

Կարդալ ավելին
feat2

Չափածո Գործեր

Ձեր դատին եմ ներկայացնում իմ գրած բանաստեղծությունները` Սիրո, Աշնան, Մոր, Ընկերների մասին/համար .

Կարդալ ավելին
feat0

Օրվա Բլոգը

Ձեզ եմ ներկայացնում Հայ լավագույն` թե հայտնի, և թե սկսնակ, բլոգներն ու նրանց հեղինակներին: Հուսով եմ իմ պատրաստած հակիրճ նկարագրությունները կօգնեն ձեզ կողմնորոշվել թե , որ բլոգը ձեզ առավել կհետաքրքրի, բայց հավատացեք ԱՐԺԻ ԱՅՑԵԼԵԼ ԲՈԼՈՐԸ:

Կարդալ ավելին
feat4

Սա Արմենիքսն է, այստեղ Մենք Տանն ենք!

Արմենիքս-ը առաջին հայկական միկրոբլոգային համակարգն է, որն իրենից ներկայացնում է մեծ ու համերաշխ ընտանիք` իր ավանդույթներով ու թեմաներով:: Չէ լուրջ եմ ասում, շատ ջերմ, շատ հաճելի, լիցքաթափող ու միարժամանակ լուրջ ու խելացի մթնոլորտ է տիրում Արմենիքս-ում:

Կարդալ ավելին
feat5

Ես Սիրում եմ իմ Քաղաքը

Ես սիրում եմ իմ Քաղաքը` իմ Գյումրին: Այս գրառման մեջ կգտնեք նկարներ Գյումրու ամբողջ տարածքից: Իսկ սեղմելով "Գյումիր" նշագրի վրա կգտնեք Գյումրու,Գյումրեցիների և Գյումրվա առօրյաի մասին պատմող ևս մի քանի նյութեր:

Կարդալ ավելին

Ես ու Սերը իմ...


Անցյալից չեմ փորձի փախչել,
Դու եղել ես, չեմ կարող ժխտել:
Այս ցավից չեմ կարող չայրվել,
Ես սիրել եմ չեմ փորձի մերժել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ամեն ինչ սուտ է միշտ եղել,
Թե ինչու եմ քեզ այսպես սիրել?
Կուրացել,չեմ հավատացել,
Որ կարող էիր ինձ թողնել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ես ու Սերը իմ.....
Copyright © Sirusho

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




You Are My Sunshine



You Are My Sunshine
My only sunshine.
You make me happy
When skies are grey.
You'll never know, dear,
How much I love you.
Please don't take my sunshine away

The other nite, dear,
As I lay sleeping
I dreamed I held you in my arms.
When I awoke, dear,
I was mistaken
And I hung my head and cried.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Just live your life!


Երբեմն հետ ես նայում ու հասկանում ես, որ դեռ ոչ մի բան չես արել: Կամ էն ինչ արել ես, քո համար չես արել, կամ ավելի ճիշտ ասած, քո ուզածով չես արել: Ու փոշմանում ես... Բայց մեկա շարունակում ես նույն սխալը գործել: Ու ամեն անգամ նայում ես հետ ու զգում ես, որ չէ , էլի քո ուզածով չարեցիր: ԲԱՅՑ ԻՆՉԻ? Ինչի ինչ որ բան անելիս մենք հաճախ մտածում ենք թե " Վայ տենաս էն մեկը ինչ կմտածի" կամ "չէէ էս մեկը սենց կմտածի" ու ամեն անգամ մեր ուզածը չենք անում: Ու ամեն անգամ ինքներս մեզ խոստանում ենք թե "վերջ, էս վերջին անգամն ա սենց, ում ինչ գործնա ես ինչ եմ անում" ու էլի կրկնում ենք նույն սխալը:
Ախր պարզապես պետք է ընդունել ու հասկանալ, որ մի կյանք ենք ապրում, ու չպետք է ապրենք հարևանի, բարեկամի կամ ինչ-որ մի կորած ծանոթի թերի ու սխալ կարծիքի համար, այլ պետք ա ապրել մեզ համար: Վերջի վերջո մեր կյանքն է չէ, հո իրանցը չի...Ու պետքա պռոստը ԱՊՐԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ! ու ոչ թե փորձել հարմարեցնել այն սավսեմ օտար մեկի կարծիքին...
Գիտեմ հիմա կարդում ես ու մտածում ես "Ես իմ համար եմ ապրում, ոչ թե ուրիծի կարծիքի", բայց հլը մի վայրկյան հետ նայի, հիշի սաղ, վերլուծի ու անկեղծ ասա ԴՈՒ ԻՐՈՔ ՔՈ ՈՒԶԱԾՈՎ ԵՍ ԱՊՐՈՒՄ?
Էհ... էս էլ ա էն թեմաներից որի շուրջ անվերջ կարելիա ծավալվել, բայց մեկա ուրիշին ասելը հեշտա առաջին հերթին ինքդ քեզ պետք ա համոզես JUST TO LIVE YOUR LIFE...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Մոլիտվա....


Անկեղծ ասեմ ինքս էլ չգիտեմ ինչի պոստի վերնագիրը որոշեցի հենց «Մոլիտվա» դնել, և ոչ թե ասենք «Աղոթք»: Երևի պատճառը վերջերս մտքիս մեջ պտտվող երգն է` սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչի Մոլիտվան:
Չեմ ուզում խորանալ կրոնական թեմաներով , բայց խոսելում եմ աղոթքի մասին:
Մեր օրերում մարդկության մեծամասնությունը սկսում է աղոթել մենակ այն պահին երբ թվում է թե գտնվում է անելանելի իրավիճակում: Բայց քչերն են նկատում, որ մեր աղոթքը մեր մեջա, ու միշտ մեզ հետ: Աղոթքն էն չի , ինչը ասում եք բարձրաձայն կամ մտքում` դիմելով Աստծուն, աղոթքը ոչ մեր շուրթերին է, ոչ ուղեղում, աղոթքը միշտ մեր սրտերում է: Ու անգամ էն մարդիկ, ովքեր չեն հավատում ու ընդհանրապես չեն աղոթում, միշտ իրենց սրտերում ունեն պահած աղոթք: Իրենք էլ չգիտեն էդ մասին: Ուղղակի  նրանք դա այլ կերպ են կոչում: Եվ վերջիվերջո` Աղոթքը դա մեր Հույսն է: Հույսը, որ մեզ ուժ է տալիս հավատալու , որ ամեն ինչ լավ կլնի:
 Պետք չի նստել ու սաղ պրոբլեմները թողած մենակ աղոթել: Պետք է պարզապես պայքարել ու հաղթահարել այդ ամենն` աղոթքը սրտներումս պահած: 
Ու հիմա ես ունեմ աղոթելու կարիք: Թե ինչի համար ու ինչպես եմ աղոթում Աստված լավ գիտի:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Բաժանում...


Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
Մի օր երկու սիրտ բաբախում էին ու հետո լռում,
Գիշերվա մեղմիկ զեփյուռը սիրո
Զրնգում էր զիլ ու երգ էր հյուսում:
Դա երգն էր նրանց հենց այն մասին,
Որ ուրվականները գիշերվա շեմին
Միմյանց գրկեցին, ու կարոտագին իրար նայեցին,
Երկինք սլացող արծվի ճանկերում միաձուլվեցին
Ու կախարդական կիրքը համտեսած փոքրիկ վագրերը զուսպ մռնչացին:
Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
ևս մեկ այլ օր
Հենց այն սրտերը, որ միաձուլվեցին,
Հենց նույն ոսկեզօծ լուսնին վկա դարձրին
Ու չուզենալով, զեփյուռի` քամու վերածված վնգստոցի տակ
Սրտերը կոտրին ու բաժանվեցին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Ես քեզ սիրում եմ...


Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել,
Ինչո՞ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել.
Ավելին կուզես՝ ես քեզ պաշտում եմ,
Բայց և ատում եմ նորից բարբառել արդեն ասվածը,
Իմ ականջներով հազար անգամ արդեն լսածը.
Չէ որ դու վաղուց իմ էությունը, իմաստն ես դարձել,
Իմ լուսաբացը այդ դու ես բացել,
Իմ այգում բոլոր վառ ծաղիկները իրենց թերթերին
Հետքերն են կրում հենց քո մատների:
Դո՛ւ՝ իմ հեքիաթը… իմ առավոտը… իմ լուսաբացը…
Ես քեզ սիրում եմ ոչ թե ամեն օր տեղին անտեղին անունդ տալով,
Այլ սրտիս խորքում քեզ հավատալով,
Քեզ հետ կիսելով խինդն ու կարոտը իմ սիրող սրտի`
Ապավինելով քո լույսին մաքուր, քո առավոտին…
Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել
Ինչո՜ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել…




Բանաստեղծության հեղինակը ես չեմ
Չգիտեմ էլ ով ա
Բայց շատ եմ սիրում էս բանաստեղծությունը, որոշեցի կիսվեմ:
P.S. եթե ինչ-որ մեկը հեղինակին գիտի, ասեք էլի:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




...3...


Եթե ինձ տան 3 տարի
Դաժան մի կյանք , որ ես ապրեմ`
Ես կուզենայի , որ քո բարի
Ջերմ աչքերի ներքո հանգչեմ:

Եթե կյանքով այս երկրային
Պիտի ապրեմ 3 ամիս`
Ես կգտնեի իդեալին,
Որ սեր տա քեզ` սիրելիիս:

Թե ունենամ 3 շաբաթ
Լոկ 21 օր? Ինչիս են պետք?
Թող որ դրանք դառնան վայրկյան
Ու քո կյանքից կորչեմ անհետ...

Երբ 3 օր մնա կյանքիս,
Ու ես հասնեմ մայրամուտիս`
Կուզեմ , որ ինձ չճանաչես,
Լուռ հեռանամ` դու չտխրես....

Copyright © Արտուշ Ռուշանյան

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Equality in all of us!


Բարև :)I'm back again...
The all last week i was busy on the GYUF's "Socail inclusion of young people with fewer opportunities through cultural and artistic activities" seminar in Yerevan! That was realy cool! I was having great time, meeting new friends and partners :) Thanks to organozators for that great project!
I'm glad to introduce you a short movie dedicated to Equality in our society and disabled people! Hope you'll like it! All the scenes were captured during the project...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Մեծ քայլեր փոքր քաղաքում...




Այսօր` Ապրիլի 8ին, Գյումրիում երիտասարդական մտերմիկ միջավայրում Ռոքային Բում էր:!!!
Նվագում էին մեր դասընկերները: Սկսնակ երաժիշտներ, որոնց հաստատ մեծ բեմեր են սպասում:
Գյումրու համար նման հավաքույթները բավականին մեծ իրադարձություն կարելի է համարել,, քանզի

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Ինձ ներեցեք...





Էն սաղ մարդիկ ում սիրել եմ,ում սիրում եմ կամ կսիրեմ
Էն սաղ մարդիկ ում ներել եմ,նեղացրել եմ ու վշտացրել
Էն սաղ մարդիկ ում թողել եմ,ում մերժել եմ ու կմերժեմ
 ու էն մարդիք որ սիրեցին, որ թողեցին , որ հեռացան....
.....ինձ Ներեցեք:.
Ես պարզապես էն եմ ինչ կամ...
ում համար լավ, ում համար վատ......
բայց թե էս եմ...ու չեմ փոխվի...
Ըդունում եք?-Սենց ընդունեք...
իսկ եթե ոչ ինձ ներեցեք:.
Просто ասեք որ ներում եք:.
Չներելով թեկուզ ասեք , գոնե մի քիչ թեթևանամ...

P.S.այս տողերը իմ գրառումներից մեկի մի մասն են... ուղղակի շատ եմ սիրում էս տողերն ու որոշեցի առանձնացնել...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More




Related Posts Plugin for WordPress, Blogger...