Tuesday, February 22, 2011

Թերարժեքության բարդույթ կամ Եթերում ինքնագովազդ էր:

Վերջերս մեր իրականության մեջ ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Թերարժեքությամբ բարդույթավորված մարդկանց, ովքեր ամեն մի մանրունքում տեսնում են իրենց մեղքը(եթե նույնիսկ մեղք ընդհանրապես չկա) կամ դա վերագրում են իրենց անձին: Նման դեպքերում սովորաբար տվյալ մարդը իրեն կարող է դրսևորել 2 ձևով`
  1. Դառնալ ինքնամփոփ, չշփվող,  փակ: Իրեն ամենինչում դնել զոհի տեղ ու ստիպել բոլորին իրեն խղճալ: Սա երևի թե անշառ դեպքն է:
  2. Սկսել զբաղվել ինքնագովազդով: Առիթ ման գալ ամեն տեղ "մեջ ընկնելու" ու ինքն իրեն գովալու: Վերջերս նույնիսկ սոց ցանցերում լուրջ խոսակցությունների շրջանակներում թողնել նման պոստեր` " Բա իմ բառերը,իմ մատները,իմ եղունգները, իմ հայացքը, իմ շարժումները, իմ գիտակցության մակարդակը, իմ հայոցը, իմ ռուսացը, իմ քիմիան, իմ ցանցը, իմ կապերը, իմ~...իմ...իմ...
    "Վայ դե հասկացանք էլի, սպանեցիր դու քեզնով արդեն:"
    Բայց նման մարդիք ըստ ինձ չեն գիտակցում որ ավելի լավ է մի անգամ կողքից քեզ գովան քան հազար անգամ դու քեզ գովաս...իսկ էդ ամենինչը գալիս է թերարժեքությունից...մարդիք այդ քայլին են դիմում,որ իրենք իրենց գոնե համոզեն որ իրենք լավն են, կամ գոնե պիտանի են:
    Ու շատ դեպքերում էդպես էլ կա, կարող է և տվյալ մարդը շատ լավ մասնագետ է....բայց ավաղ մենակ մասնագիտական հատկություններով բանի պետք չի...
    Այս 2րդ դեպքում հնարավոր են նաև հումորի ղիստ պակաս ու ագրեսիայի դրսևորումներ` անհիմն կռիվների, ավելորդ խոսակցությունների տեսքով:
Է~հհհ....մի քիչ թեթև ապրեք , որ գոնե վերջում հողն էլ վրեքդ թեթև ըլնի...

P.S.  Այս տողերը ուղղակի մտքեր էին, որ ուղղված չէին կոնկրետ ոչ մեկի...բայց եթե հանկարծ, հարգելի ընթերցող, վերը գրվածում դու տեսար ինքդ քեզ, կամ քեզ բնորոշող գծեր` նեղանալ չլնի, էդ արդեն քո մեղքն է, ու քեզ հաստատ մտածել է պետք էդ մասին...

Sunday, February 13, 2011

Offline-ացել եմ տակավին

Բարև:
Վերջերս մի տեսակ օֆլայնացել եմ, մի տեսակ կտրվել եմ վիրտուալ կjանքից, ու իրականության շատ փաստերից անտեղյակ եմ մնացել : Փաստորեն առանց վիրտուալ կյանքի իրականությունն էլ է կիսատ մնում:
Այսօր որոշեցի մի քանի ժամով օնլայնանալ ու այ քեզ բաաաաաան, լիքքքը նորություններ, ու նուրույթներ հայտնաբերեցի:
Դե օֆլայնությանս պատճառներից մեկը երևի թե անգյալությունսա, ալարում եեեեեմ...ալարկոտ եմ դարձել:Ու հենց էդ ալարկոտությունն էլ ինձ ստիպումա որ հիմա քիչ գրեմ ու մի քանի բառով ներկայացնեմ միայն մի քանի նորություն, որ նկատեցի օնլայնացման  առաջին 15 րոպեներիս ընթացքում: Գնացինք`

  1. Օնլայնցված վիճակիս հենց առաջին պահին հայտնաբերեցի Արամ Հակոբյանի/Արխանգելո/ "Աշխարհը"`http://arxangelo.blogspot.com/
    Արամ ջան շատ լավնա նոր բլոգդ: Ուշացումով շնորհավորում եմ, ու լիքը այցելուներ, լավ լավ քոմմենթներ եմ ցանկանում:
  2. Շուշան Շատիկյանի բլոգը նորություն չէր, բայց հունվարի 25ից հետո գրված պոստերը իմ համար նոր էին ու Շուշ ջան շաաաատ լավն են, շատ լավ ես գրում ախր: Ինչքան կարդում եմ էդքան համոզվում եմ որ Օրագիրդ վերջնա, ապրես, ТАК ДЕРЖАТЬ!
  3. Ու երևի ամենակարևոր, ամենաուրախալի նորությունը դա Լուսինե Բարսեղյանինն էր: Պատկերացնում եք ես տեղյակ չէի որ համակուրսեցիս ու շատ լավ ընկերս գնումա Բուդապեշտ!!!! Լուս ջան ապրես! Անչափ ուրախ եմ քո համար! Քեզ լիքը հաջողություններ ու արդյունավետ աշխատանք եմ ցանկանում, բայց էդ ամենի հետ մեկտեղ " ԼՈՒՍՈ ԱՂՋԻԿ ՔԵԶ ԼԱՎ, ՈՒՐԱԽ ԺԱՄԱՆՑ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ,ԼԻՔԸ ՈՒՐԱԽԱՑԻ ՈՒ ՎԱՅԵԼԻ ԷՆ ԻՆՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ! ՆԱՅԻ ՀԱ ՆԵՆՑ ԱՐԱ ՈՐ ԳԱՍ ԼԻՔԸ ՊԱՏՄԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆԱՍ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ''
    Աստված քեզ պահապան Լուս ջան:
Դե ժող վսյո, հետո էլի կգրվենք: Պոկա:P