Saturday, July 31, 2010

Մի կյանք ու երջանկություն...

ՄԻ կյանք:::

Սովորական մի մարդու կյանք, որ լի է անսպասելի ու սպասելի հույզերով, կրքերով ու դառը հիասթափություններով: Մի կյանք , որում կա ամեն ինչ բացի հասարակ մարդկային երջանկությունից, ուղղեմ ինքս ինձ ""...

Thursday, July 29, 2010

Ես Հիշում եմ... Իսկ դու?

Ես հիշում եմ եկեղեցին ուր սպասեցի քեզ մոտ մի ժամ...
Ու հիշում եմ sms-դ , որ ասում էր զուր չհուսամ,

Զուր չփնտրեմ անցորդների մեջ աչքերը քո աննման
Ու հիշում եմ հաջորդ օրվա ժամադրության մի նոր պայման...
Սաղ հիշում եմ....իսկ դու?



Մենք վերջապես հանդիպեցինք,դեղին աթոռներով կաֆե
Ես հիշում եմ քո պատվերը-նարնջի հյութ ու պաղ կոֆե:
Մոտ մի ժամ անց մեր "After Love"-ը 7 Կադրում...
Նարգիլշիկին, մատուցողուհուն
Սաղ հիշում եմ...իսկ դու?
Ես հիշում եմ մեր միասին նայած կինոն,կարմիր զալում
Ոնց էր ձեռքդ իմ ափի մեջ, ու թե ոնց էիր դու լուռ դողում...
Ու մեր շարքի էն Ջահելի հայացքները
Ու մեր կինոն` Պարսկաստանի Արքայազնը
Սաղ հիշում եմ...իսկ  դու?
Ու նույն օրը հրապարակում էն ռոմանտիկ րոպեները-
Ազնավուրի, Գայանեի ականջ շոյող հնչյունները
Ֆանտանների անկրկնելի նազանքով լի մեղմ պարերը
Ու մեր ձեռքի հոթ-դոկները....
:))
Սաղ հիշում եմ....
իսկ դու?
Ես հիշում այգիները ուր զբոսնել ենք մենք երկուսով,
Ես հիշում եմ խանութները, առևտուրը`լի մեր սիրով :))
Ես հիշում եմ գործիդ տեղը,
Քո ժպիտն ու հայացքները...
Սաղ հիշում եմ....
Ես հիշում եմ խոստումներդ, երդումներդ ու էն գիշերը
...ախր էդ էլ ես մոռացել???չես հիշում իմ համբույները?
Ձեր տան ամեն մի անկյունը
Մեր միասին լողանալը ....
Սաղ հիշում եմ...իսկ դու??
Մունաթներդ, կռիվներդ, հիստերիայիդ րոպեները
Չեղած տեղը քո խանդել
ը,ներողության տաք խոսքերդ...
Ու էն վերջին
sms-
դ,հրաժեշտիդ պատճառները....
Անխիղճ ձևով մեջքիս խփած սուր դանակդ...
Սաղ հիշում եմ....իսկ դու???

P.S.       Ու ատում եմ ես ինքս ինձ
             Որ չես հելնում դու իմ սրտից
            Որ հոգուս մեջ քեզ պահում եմ
           Դե, դու գիտես
սաղ հիշում եմ…
:((((

Tuesday, July 27, 2010

Մեր Սիրո Աշունը

Ասում են ԱՇՈւՆԸ մահն է ընթացիկ տարվա,
Ու մի տեսակ տխրություն է բերում աշխարհի վրա,
Բնությունը մեռնում է,թևաթափ լինում,
Թռչունները թողնում են մեզ ու հեռանում:

Ասում են ՍԵՐԸ նոր կյանք է տալիս,
Սիրո հետ ուրախն ու բարին է գալիս,
Շուրջդ ամենինչ ծաղկել է սկսում…
Դրականն ու լավն են միշտ քեզ ուղեկցում:

Մեր սերը սկսվեց աշնան հետ մեկտեղ:
Ու սերն այդ ինչպես փոթորիկ ահեղ
Մի վայրկյանում իմ կյանքը փոխեց,
Ես մեռա,իմ տեղը ուրիշ մարդ ծնվեց:

Հիմա աշունը քեզ է հիշեցնում…
Այն կյանք է ինձ տալիս, ապրեցնում է ինձ:
Հիմա աշնան ամեն մանրունքում
Ես քեզ եմ փնտրում,դու շատ պետք ես ինձ:

Անտերև ծառերն արդեն մերկացել են,
Իսկ սիրտս սիրով է լցվել, ու դեռ կլցվի:
Աշունն ու Սերը իրարից շատ տարբեր են`
Բայց մեր սիրո աշունը թող միշտ կրկնվի:
                          
P.S. Նու հա կարոտում եմ քեզ...մեկ մեկ դաժե շատ եմ կարոտում, բայց թե ինչ արած??? (((                                                                                 

Thursday, July 22, 2010

:: PR քվեստ-մրցույթ Երևանում ::


"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթ

"PR-ի Զարգացման ՀայկականԿենտրոն"-ը սույն թվականիհուլիսի 20-ից մինչև 25-ըառաջին անգամՀայաստանումկազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան:"Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրովքաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը

Saturday, July 17, 2010

ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...

Էսօր Ինստիտուտիս ու Համակուրսեցիներիս չգիտեմ ինչի շատ շատ կարոտեցի, բայց միանգամից հիշեցի Համալսարանիս "վիճակը'' ու ակամայից միտքս եկավ Արտակ Ալեքսանյանի հեղինակային <<Եվրոպական Բանաձև>>-ի եթերներից մեկը:Թեման  ՀՀ-ի ամենացավոտ ու ամենաշատ շոշափվող թեմաներից էր` ՀՀ Կրթական Համակարգ/այսուհետ ԿՀ/:
Հաղորդմանը կրթության բնագավառից ահագին պաշտոնյաներ կային, ու ընենց էին խոսում,ընենց էին ճոխ ու շքեղ նկարագրում

Լուսինն ու Հուլիսի 16ը

Ուղիղ 41 տարի առաջ` 1969թ-ի Հուլիսի 16ին ամերիկյան Ապոլլոն 11ը կատարեց դեպի Լուսին առաջին թռիչքը: Տիեզերանավի անձնակազմը հետևյալն էր` Նիլ Արմստրոնգ, Մայկլ Կոլինս և Էդվին Օլդրին:
Թռիչքի մեկնարկից 76 ժամ հետո տղերքն հասան լուսնի օրբիտաին:

Thursday, July 15, 2010

my 1st post :)))))

.....loooool.....
Վերջապես: Խելքս գլուխս եմ հավաքել /հուսով եմ երկար ժամանակով/ ու վերջապես ԼՐՋՈՏ բլոգ որոշեցի բացել: Դե մի անգամ էլի փորձել էի ուժերս բլոգինգում ու , ցավոք, բլոգս շատ կարճ ժամանակում դարձել էր ՍԻՐԱՅԻՆ ՍԹՐԵՍՆԵՐԻՍ գերին, որը ՍԹՐԵՍՍԼԵՍՍ վախտերս ինձ բեսամպտ նեռվայնացնում էր ու շուտով խեղճ բլոգս իր արարչի դաժան ձեռքով հեռացվեց համացանցից:
Հիմա էս բլոգս արդեն շաաաաատ եմ սիրում, որովհետև 2 օրա արդեն CSS-ի ու HTML-ի մարգերն ընկած սրա ՁԻզայնի վրա եմ տառափում:
Էլ ինչ ասեմ??? Էս անգամ շաաատ ոգևորված եմ ու հուսով եմ կբաշարեմ հաստատվել ՀԱՅ ԲԼՈԳԻՆԳԻ <<ԴԱԺԱՆ>> ասպարեզում: Դե ինձ հաջողություն ձեզ էլ համբերություն:::

Էս վիդեոն էլ նվեր բոլոր բլոգերներին , հատկապես իմ նման սկսնակներին...../բայց վերջն են էս 2ը...լօլ/............

allready your` ARbloger