***Եթե կան մարդիք ովքեր վերնագիրը կարդալուց հետո մտածում էին թե ստե պտի հարսանեկան տաշի-տուշի երգերի բառեր և այլ նմանատիպ ռաբիզություններ գտնեն ՍԽԱԼՎՈւՄ ԵՆ, ու կարան հիմիկվանից փակեն էջը: ***
Խոսքը գնալու է Հայի(մասնավորապես գյումրեցու) ապրելակերպի մեջ դրոշմված տխրության ու մռայլության մասին: Քայլում ես քաղաքով(Խոսքս Գյումրիի մասին է) ու ոչ մի ուրախ մարդու չես հանդիպում...բոլորը դարդերով, մտքերով ընկած անտարբեր ամենինչի հանդեպ գնում են: Թե ուր են միշտ շտապում Գյումրեցիները...??? Ու երբեմն էնքան են խորանում իրենց դարդերով, որ անգամ ամենահարազատ մարդիկ փողոցում իրար չեն նկատում: Ցավալի է գիտեք...Ցավալի է տեսնել Գյումրեցու էն մշտական տխրությունը, էն անսպառ դառնությունը որին հանդիպում ես ամեն մարդու մեջ: Մեկ մեկ անգամ սկսում է թվալ թե Գյումրեցու դեմքի կնճիռները կամ սպիտակ մազերը ոչ թե տարիների հետքն են այլ դարդերի.... Մեկ մեկ էլ մտածում ես թե էն ''ասող-խոսող, հումորասեր'' Գյումրեցիներից բան չի մնացել...և որ Գյումրեցին էլ չի ծիծաղում,իսկ եթե անգամ ժպտա`ուրեմն ժպտում է տխրությունից հոգնած ուղղակի ժպտալու համար:
Հաստատուն քայլերով իր վերջին մոտեցող այս ամառային արձակուրդների ընդացքում ինչ-ինչ, լուրջ թե անլուրջ պատճառներով առիթ ունեցա մոտ մի ամսից ավելի մնալ Երևանում, ճանաչել Երևանն իր +ներով ու -ներով: Հիմա արդեն մոտ մի շաբաթ է ինչ վերադարձել եմ Գյումրի ու մինչև հիմա նի կակ չեմ կարողանում համակերպվել այստեղի գրեթե մեռած կյանքին: Իսկ ինչու ԳՐԵԹԵ??? Դե այն պարզ պատչառով որ վերջը ամառ է ու արտասահմանից լիքքը մարդիկ են եկել իրանց բարեկամների ու հարազատների մոտ ու գոնե մի թեթև ակտիվություն է նկատվում քաղաքում: Ի դեպ նաև նշեմ որ այս տարի Տուրիստների հոսքը Գյումրի անհամեմատ մեծ է ու զարմանալի թե ինչ են ստեղ կորցրել կամ ինչով են հետաքրքրվել???Ախր ոչ մի բան չկա~:
Լավ անցնեմ բուն թեմային....
.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.