Sunday, August 15, 2010

Ուզում եմ...



Ուզում եմ ձմեռ լինի ցրտաշունչ
Որ թուշիկներդ կարմրեն ցրտից,
Ու ես կրակով ցրտին հակահունչ
Քեզ գրկեմ ու լուռ տաքացնեմ ներսից:
 
Ուզում եմ Գարուն լինի` գիժ Մարտով,
Որ մառախուղը պատի քո հոգին,
Ու ես իմ հոգու անմար ճրագով
Արևի շողեր փռեմ քո ճամփին:

Ուզում եմ ամառ` շոգ, արևակեզ...
Որ դու մրմռաս մաշկիդ եփոցից
Ես, որպես սառույց կփաթաթվեմ քեզ
Որ դու հովանաս իմ սառը շնչից:

Ուզում եմ աշնան անձրևն ու քամին
Որ դու լուռ տխրես պատուհանի մոտ...
Որ ես շշնջամ` ձեռքս քո ուսին,
<<Հանկարծ չտխրես,քեզ հետ եմ,քո մոտ>>:

Պարզապես ուզում եմ լինես իմ կողքին...
Որ ձեռքդ բռնեմ ու ապրեմ քեզնով:
Ուզում եմ միշտ զգալ քո շունչն իմ շնչին
Ու սիրտս զարկի քո սրտի ռիթմով:

9 comments:

  1. ձմեռը լավն էր...
    սաղ էլ լավն էր, բայց ձմեռը սաղից լավն էր...

    ReplyDelete
  2. .:::Շնորհակալ եմ Դօրիան լավ խոսքերի համար:::.

    ReplyDelete
  3. Հարգելի Արտուշ.
    Շնորհակալ եմ ԲՌՆԱԾԴ բարի և հետքրքիր գործի համար: ԵՎ քեզ ցանկանում եմ մի մեծ աշխարհ երջանկություն ու ՄԻ ՎԱԽՏ ՑԵՆՏՐ ԲԱՆԵՐ... Իսկ բլօգիս ուշ ուշ թարմացնելն կապված է նրա հետ, որ ես ուսուցիչ եմ աշխատում, ինչպես նաև վերապատրաստում ուսումնարանների դասախոսներին և ավագ դպրոցի ուսուցիչներին, թե չէ ԲԼՕԳԻՍ ԿԸԱՆՔԻՍ ԿԵՍԻ ՆՄԱՆ ԿՆՎԻՐՎԵՅԻ... ՔՅԱՍԱՐ ԼԻՔԸ ՄԵՌՍԻՆԵԵԵԵԵՐ

    ReplyDelete
  4. Շատ լավն էր, բրավո :)

    ReplyDelete
  5. Շատ շնորհակալություն Anniedavi ջան :)
    Խնդրեմ Հայկ ջան.

    ReplyDelete
  6. Lavn er apressss ;)

    ReplyDelete
  7. Վայ շատ ապրես, իրոք շատ սիրունա: Համել շատ եմ ուրախանում որ մենակ չեմ մնացել որպես ռոմանտիկ տղա ;) Իմիջայլոց եսել ունեմ նման մի գրվածք, էսել լինկը http://arxangelo.wordpress.com/2009/10/27/%d5%af%d5%b8%d6%82%d5%a6%d5%a5%d5%b4/

    ReplyDelete
  8. Mersi Ara u Aram janer :))))
    Aram jan hesa nayem ;)

    ReplyDelete
  9. Art jan, es banastexcutyun@ mi angam arden kardacel eir mots u shat tpavorvac ei.....shaaaaaaaaaaaaaaat lavn a, mnacac@ heto kasem ;)

    ReplyDelete