Մեր "Ուրախ Ավտոբուսը"-Մաս 2
Տաթևի Վանք - Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է:
9.10.10 Շաքեի Ջրվեժով հիացած մենք շարժվեցինք դեպի Տաթևի Վանական Համալիր: Մոտ 90 րոպե ավտոբուսում զրուցելուց հետո կանգ առանք մի գյուղում,որը ինչպես պարզվեց Տաթևին ամենամոտ Գյուղն էր(կներեք անունը չեմ հիշում):Իսկ մեր ավտոբուսը կանգնեցնելու պատճառը վարչապետի այցն էր Սյունիքի մարզ...
Արդեն պատրաստվում էինք իջնել Հալիձոր երբ մեր երեխեքից մեկը նուրբ ասաց բղավեց " Ժողովուրդ Ճոպանուղին աշխատում է"...Իրոք մեր գլխավերևով անցնում էր Ճոպանուղու խցիկը,որը ինչպես հետագայում պարզվեց դատարկ էր ու կատարվում էին փորձարկումներ: Ինչևէ բավականին վտանգավոր,բայց միևնույն ժամանակ ապշեցուցիչ գեղեցկությամբ ձորը մենք հաղթահարեցինք մոտ 40-45րոպեում ու Վարչապետական JEEP-երի հետ միաժամանակ հասանք հենց վանքի մոտ: Նախորդ օրվա անձրևները մեր ոտքով անցնելիք շատ փոքր ճանապարհը հարստացրել էին մոտ 10-15սմ հաստությամբ թարմ ու հավեսով լպրծուն ցեխով...
