Showing posts with label Մտորումներ. Show all posts
Showing posts with label Մտորումներ. Show all posts

Tuesday, May 17, 2011

Just live your life!

Երբեմն հետ ես նայում ու հասկանում ես, որ դեռ ոչ մի բան չես արել: Կամ էն ինչ արել ես, քո համար չես արել, կամ ավելի ճիշտ ասած, քո ուզածով չես արել: Ու փոշմանում ես... Բայց մեկա շարունակում ես նույն սխալը գործել: Ու ամեն անգամ նայում ես հետ ու զգում ես, որ չէ , էլի քո ուզածով չարեցիր: ԲԱՅՑ ԻՆՉԻ? Ինչի ինչ որ բան անելիս մենք հաճախ մտածում ենք թե " Վայ տենաս էն մեկը ինչ կմտածի" կամ "չէէ էս մեկը սենց կմտածի" ու ամեն անգամ մեր ուզածը չենք անում: Ու ամեն անգամ ինքներս մեզ խոստանում ենք թե "վերջ, էս վերջին անգամն ա սենց, ում ինչ գործնա ես ինչ եմ անում" ու էլի կրկնում ենք նույն սխալը:
Ախր պարզապես պետք է ընդունել ու հասկանալ, որ մի կյանք ենք ապրում, ու չպետք է ապրենք հարևանի, բարեկամի կամ ինչ-որ մի կորած ծանոթի թերի ու սխալ կարծիքի համար, այլ պետք ա ապրել մեզ համար: Վերջի վերջո մեր կյանքն է չէ, հո իրանցը չի...Ու պետքա պռոստը ԱՊՐԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՎ! ու ոչ թե փորձել հարմարեցնել այն սավսեմ օտար մեկի կարծիքին...
Գիտեմ հիմա կարդում ես ու մտածում ես "Ես իմ համար եմ ապրում, ոչ թե ուրիծի կարծիքի", բայց հլը մի վայրկյան հետ նայի, հիշի սաղ, վերլուծի ու անկեղծ ասա ԴՈՒ ԻՐՈՔ ՔՈ ՈՒԶԱԾՈՎ ԵՍ ԱՊՐՈՒՄ?
Էհ... էս էլ ա էն թեմաներից որի շուրջ անվերջ կարելիա ծավալվել, բայց մեկա ուրիշին ասելը հեշտա առաջին հերթին ինքդ քեզ պետք ա համոզես JUST TO LIVE YOUR LIFE...

Wednesday, May 11, 2011

Մոլիտվա....

Անկեղծ ասեմ ինքս էլ չգիտեմ ինչի պոստի վերնագիրը որոշեցի հենց «Մոլիտվա» դնել, և ոչ թե ասենք «Աղոթք»: Երևի պատճառը վերջերս մտքիս մեջ պտտվող երգն է` սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչի Մոլիտվան:
Չեմ ուզում խորանալ կրոնական թեմաներով , բայց խոսելում եմ աղոթքի մասին:
Մեր օրերում մարդկության մեծամասնությունը սկսում է աղոթել մենակ այն պահին երբ թվում է թե գտնվում է անելանելի իրավիճակում: Բայց քչերն են նկատում, որ մեր աղոթքը մեր մեջա, ու միշտ մեզ հետ: Աղոթքն էն չի , ինչը ասում եք բարձրաձայն կամ մտքում` դիմելով Աստծուն, աղոթքը ոչ մեր շուրթերին է, ոչ ուղեղում, աղոթքը միշտ մեր սրտերում է: Ու անգամ էն մարդիկ, ովքեր չեն հավատում ու ընդհանրապես չեն աղոթում, միշտ իրենց սրտերում ունեն պահած աղոթք: Իրենք էլ չգիտեն էդ մասին: Ուղղակի  նրանք դա այլ կերպ են կոչում: Եվ վերջիվերջո` Աղոթքը դա մեր Հույսն է: Հույսը, որ մեզ ուժ է տալիս հավատալու , որ ամեն ինչ լավ կլնի:
 Պետք չի նստել ու սաղ պրոբլեմները թողած մենակ աղոթել: Պետք է պարզապես պայքարել ու հաղթահարել այդ ամենն` աղոթքը սրտներումս պահած: 
Ու հիմա ես ունեմ աղոթելու կարիք: Թե ինչի համար ու ինչպես եմ աղոթում Աստված լավ գիտի:

Thursday, March 31, 2011

Ինձ ներեցեք...




Էն սաղ մարդիկ ում սիրել եմ,ում սիրում եմ կամ կսիրեմ
Էն սաղ մարդիկ ում ներել եմ,նեղացրել եմ ու վշտացրել
Էն սաղ մարդիկ ում թողել եմ,ում մերժել եմ ու կմերժեմ
 ու էն մարդիք որ սիրեցին, որ թողեցին , որ հեռացան....
.....ինձ Ներեցեք:.
Ես պարզապես էն եմ ինչ կամ...
ում համար լավ, ում համար վատ......
բայց թե էս եմ...ու չեմ փոխվի...
Ըդունում եք?-Սենց ընդունեք...
իսկ եթե ոչ ինձ ներեցեք:.
Просто ասեք որ ներում եք:.
Չներելով թեկուզ ասեք , գոնե մի քիչ թեթևանամ...

P.S.այս տողերը իմ գրառումներից մեկի մի մասն են... ուղղակի շատ եմ սիրում էս տողերն ու որոշեցի առանձնացնել...

Tuesday, March 15, 2011

Չընթերցված նամակներ...

Հաճախ լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեկին` լինի դա շատ հարազատ մարդ, թե ընդհանրապես օտար մեկը, ուզում ես պատմել... պատմել ամենինչ քո մասին, հաղթահարածդ դժվարությունների, տանջանքներիդ մասին, պատմել հոգուդ ամենախորքում պահված ամենամեծ գաղտնիքը ու հուսալ...հուսալ որ կհասկանա, կընդունի, մի գուցե կների կամ որոշ դեպքերում անգամ երես չի թեքի... Համաձայնեք անթերի մարդ չկա, ու բոլորս էլ սխալական ենք, մեղսավոր... և որ բոլորս էլ ունենք ներված, և ամենակարևորը հասկացված լինելու հավասար իրավունք...
Բայց շատ հաճախ, նման դեպքերում կորցնում ես խոսելու ունակությունը, մտքիցդ հօդս են ցնդում բոլոր բառերը, չգիտես ինչ ասես, ինչպես ասես... Եվ հենց միայնակ խորհելու պահերին են , որ մտքերդ անկախ քեզանից ճիշտ շարադրվում են ու ավելի քան պարզ արտահայտում այն ինչ կուզենաիր ասել, կուզենայիր բայց չկարողացար...
Ու շատ հաճախ մենք մտովի գրում ենք նամակներ... Շատ դեպքերում հուսալով որ այդ նամակները կկարդացվեն մեզանից հետո միայն, բայց... անպայման կկարդացվեն... Մտովի գրում ենք նամակներ ու պատմում ամենինչ մեր մասին, պատմում այն ամենն ինչ ոչ ոք երբեք չի իմացել, կիսվում ենք ամենամեծ գաղտնիքներով ու երազանքներով... Մտովի Գրում ենք նամակներ` հուսալով, որ մեզ կհասկանան, կընդունեն, մի գուցե կներեն կամ որոշ դեպքերում անգամ երես չեն թեքի... 
Շատ հաճախ այդ նամակները լոկ մտովի գրված չեն մնում, այլ գրվում են իրականում, և ոչ թե sms կամ էլեկտրոնային նամակ, այլ հենց  ձեռքով գրված` սևով սպիտակ թղթի վրա...
Ու շատ հաճախ... շատ հաճախ այդ նամակները չեն էլ ընթերցվում...
 

Tuesday, February 22, 2011

Թերարժեքության բարդույթ կամ Եթերում ինքնագովազդ էր:

Վերջերս մեր իրականության մեջ ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Թերարժեքությամբ բարդույթավորված մարդկանց, ովքեր ամեն մի մանրունքում տեսնում են իրենց մեղքը(եթե նույնիսկ մեղք ընդհանրապես չկա) կամ դա վերագրում են իրենց անձին: Նման դեպքերում սովորաբար տվյալ մարդը իրեն կարող է դրսևորել 2 ձևով`
  1. Դառնալ ինքնամփոփ, չշփվող,  փակ: Իրեն ամենինչում դնել զոհի տեղ ու ստիպել բոլորին իրեն խղճալ: Սա երևի թե անշառ դեպքն է:
  2. Սկսել զբաղվել ինքնագովազդով: Առիթ ման գալ ամեն տեղ "մեջ ընկնելու" ու ինքն իրեն գովալու: Վերջերս նույնիսկ սոց ցանցերում լուրջ խոսակցությունների շրջանակներում թողնել նման պոստեր` " Բա իմ բառերը,իմ մատները,իմ եղունգները, իմ հայացքը, իմ շարժումները, իմ գիտակցության մակարդակը, իմ հայոցը, իմ ռուսացը, իմ քիմիան, իմ ցանցը, իմ կապերը, իմ~...իմ...իմ...
    "Վայ դե հասկացանք էլի, սպանեցիր դու քեզնով արդեն:"
    Բայց նման մարդիք ըստ ինձ չեն գիտակցում որ ավելի լավ է մի անգամ կողքից քեզ գովան քան հազար անգամ դու քեզ գովաս...իսկ էդ ամենինչը գալիս է թերարժեքությունից...մարդիք այդ քայլին են դիմում,որ իրենք իրենց գոնե համոզեն որ իրենք լավն են, կամ գոնե պիտանի են:
    Ու շատ դեպքերում էդպես էլ կա, կարող է և տվյալ մարդը շատ լավ մասնագետ է....բայց ավաղ մենակ մասնագիտական հատկություններով բանի պետք չի...
    Այս 2րդ դեպքում հնարավոր են նաև հումորի ղիստ պակաս ու ագրեսիայի դրսևորումներ` անհիմն կռիվների, ավելորդ խոսակցությունների տեսքով:
Է~հհհ....մի քիչ թեթև ապրեք , որ գոնե վերջում հողն էլ վրեքդ թեթև ըլնի...

P.S.  Այս տողերը ուղղակի մտքեր էին, որ ուղղված չէին կոնկրետ ոչ մեկի...բայց եթե հանկարծ, հարգելի ընթերցող, վերը գրվածում դու տեսար ինքդ քեզ, կամ քեզ բնորոշող գծեր` նեղանալ չլնի, էդ արդեն քո մեղքն է, ու քեզ հաստատ մտածել է պետք էդ մասին...

Friday, November 19, 2010

Жизнь длиною в сигарету...

Ծխելը երբեմն ստիպում ընկնել մտորումների գիրկը,հիշել ու վերլուծել ապրածդ կյանքի պլյուսներն ու մինուսները...Գուցե զղջալ արածիդ, կամ ափսոսել չարածիդ համար:
Չզարմանաք եթե ասեմ որ ծխելու պրոցեսը նման է կյանքին:
Հետևելով ծխացող ծխախոտին կարելի է պատկերացնել մեր ամբողջ կյանքը, որն անվերադարձ այրվում է, գնում:
Ծխախոտը սկզբում`երբ նոր ես հանում տուփից, մի տեսակ գեղեցիկ է, հարթ, սահուն, սպիտակ, կոշտ... Կրակայրիչի սովորական դարձած ձայնը...և մի քանի վայրկյան հետո այն սկսում է ծխալ, այրվել- սկսվում է կյանքը, որը, ինչպես ցանկացած սկիզբ ունեցող երևույթ, տանում է դեպի վերջը: ...

Thursday, August 12, 2010

..:::"Просто ինքնաբուխ տողեր":::..

Վերջերս տխուր եմ... Չգիտեմ որ գրողնա ինձ կպե, որ մի սատանիստ մեղունա կծե կամ որ մի եսիմ ինչնա եսիմ ինչ արե բայց....տխուր եմ:. Լիքը լավ բաներ շուրջս անտեսելով նստում ու...տխրում եմ:. Կյանքիս վատ օրերն ու պահերն են հատ հատ գալիս աչքերիս առաջ:. Էն սաղ վատ  բաները , որ մի ժամանակ, կարծում էի թե, հիշողությունների կղզուց նետել եմ մոռացության օվկիանոս,սաղ լողալով հասնում են հետ` կղզի, ու .... տխրում եմ:.