Tuesday, October 26, 2010

Ոչ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին!!!!

....Ամբողջ Facebookը,չէ ավելի շուտ ամողջ համացանցը ուղղակի թնդում է Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու մասին ԱԲՍՈՒՌԴԱՅԻՆ գաղափարի դեմ:

http://epress.am/FNew.aspx?nid=6943
http://epress.am/FNew.aspx?nid=7051
ահա այն հիմարությունները որ կնեռվայնացնեն ցանկացած ազգասեր ու իրեն հարգող հայի, ու ամենա կատաղեցնողը էն ա որ էդ տհաս կազմակերպիչները որպես արդարացում էն աստիճանի ազգադավ բաներ են ասում որ  ֆազերս քցում են արդեն: Էստեղ է ասված " Հայ կա ՀԱՅ է, Հայ էլ կա ճակատին գրվածա ""MADE IN CHINA special limitted edition for azerbaijan""" ....

Thursday, October 21, 2010

Արգահատիկ :)

Հայկական ավանդույթների շարքում ամենամանկական ու ամենազվարճալի ավանդույթներից մեկը Արգահատիկն է: Ինչպես այսօր իմացա իրականում այն անվանվել է Ակռա, հետո Ակռահատիկ իսկ տարիների ընթացքում դարձել է Արգահատիկ: Այս փոքրիկ արարողությունը կատարվում է երեխայի առաջին ատամն հանելուց հետո:Արարողակարգն հետևյալն է` հավաքվում են մտերիմներով`սեղան գցում,ուտում-խմում-ուրախանում:Մի խոսքով տիպիկ հայկական քեֆ: Բայց Արգահատիկի ամենակարևոր ու անբաժան մասը դա երեխայի առաջին ատամը շնորհավորելու յուրահատուկ ծեսն է: Երեխային նստեցնում են սենյակի կենտրոնում` հատակին ու շուրջը դնում են տարբեր տիպի,տարբեր բնագավառի իրեր: Ըստ ավանդույթի երեխան ինչ իր որ վերցնի հենց դրա հետ կապված մասնագիտություն կունենա: Ընտրությունը կատարելուց զատ երեխայի գլխին տատիկը լցնում է պոպոկ,կաղին,M&Ms(looool),տարբեր կոնֆետներ և մաղթում որ փոքրիկն ունենա ամուր ու գեղեցիկ ատամներ....
Այսօր մասնակցում էի նման մի արարողության: Քրոջս որդու` իմ կյանքուլ Վաչուլիկի Արգահատիկին,որը համընկել եր իր ծննդյան մի ամյակի հետ:Ահա և նա` Վաչագանը իր բաաաաաարդ ընտրությունը կատարելիս`
ինչպես տեսաք սկզբում միանգամից և մկրատ,և ներարկիչ էր վերցրել....բայց մեր ձայներից վախեցած ներարկիչը գցեց կես ճամփին:Ընտրության հետ կապված լավագույն երկու մեկնաբանություններն էին` 1. վարսավիր)))) և 2.վիրաբույժ`որ սրսկի ու կտրատի:)))))
Ու ակամայից հիշեցի, որ ինձ ասել են իբր թե ես ներարկիչ(շպռից) եմ վերցրել...բայց արի ու տես որ բժիշկ չեմ դարձել, ու ներարկիչը մասնագիտությունիցս կիլոմետրերով հեռու է:)
Իսկ դուք գիտեք թե ձեր արգահատիկին ինչ եք վերցրել և ձեր դեպքում ճիշտ ընտրություն եք կատարել????

Monday, October 18, 2010

Դեպի Փարիզ Orange Amenia-ի հետ!

Հոկտեմբերի 14-ին Օռանժ Արմենիան Հայ ուսանողների համար նորարարական մրցույթ է սահմանել: Ինչպես հաղորդում է itel.am-ը Ֆրանս Տելեկոմի փոխնախագահ և Օռանժ Տեխնոկենտրոնի նախագահ Իվ Տիրոդը հարցազրույցի ժամանակ նշել է ,որ մրցույթը միայն ԵՊՀ-ի/Երևանի պետական համալսարան/ և ՀՊՃՀ-ի/Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան/ ուսանողների համար է:Մրցույթում հաղթող կճանաչվի այն ուսանողը, որը կներկայացնի լավագույն նորարարական պրոեկտը:Որպես մրցանակ հաղթողը իր իսկ պրոեկտի աշխատանքի համար կանցնի 6ամսյա վարձատրվող պրակտիկա Փարիզում` Օռանժի լաբորատորիաներից մեկում:
Հայաստան այցի շրջանակներում Իվ Տիրոդը հանդիպել է ԵՊՀ և ՀՊՃՀ ռեկտորների հետ և նրանց է ներկայացրել Օռանժի Տեխնոկենտրոնի գործունեությունը:
<<Հայաստանը ` Ֆրանս Տելեկոմի խմբում,մեզ համար յուրահատուկ երկիր է: Այստեղ Օռանժ Արմենիան շատ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ հաջողությունների հասավ նորարարության բնագավառում և ներկայացրեց բազմաթիվ նոր ապրանքներ և ծառայություններ,որոնք անգամ մի շարք Եվրոպական երկրներում չկան:>>.-ավելացրել է Տիրոդը:
**********
Դե կարծում բավականին լավ հնարավորություն է տրված հայ ուսանողներին IT ոլորտում ինքնահաստատվելու ու հաջողությունների հասնելու համար: Մնում է միայն աշխատել,աշխատել ու էլի աշխատել:Դե Պոլիտեխնիկցիներ և ԵՊՀցիներ ձեզ տեսնենք, չնայած որ մրցույթի վերջնաժամկետի մասին տեղեկություններ չունեմ բայց հիմիկվանից ԹԱՓՈՎ գործի անցեք!:)))


P.S. Ասում էի չէ Orange-The BEST!!!!!!!!!!

Տաթևի Վանք ft. Վարչապետ Սարգսյան:::"Ուրախ ավտոբուսը" շարքից

Մեր "Ուրախ Ավտոբուսը"-Մաս 2


Տաթևի Վանք - Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 

9.10.10 Շաքեի Ջրվեժով հիացած մենք շարժվեցինք դեպի Տաթևի Վանական Համալիր: Մոտ 90 րոպե ավտոբուսում զրուցելուց հետո կանգ առանք մի գյուղում,որը ինչպես պարզվեց Տաթևին ամենամոտ Գյուղն էր(կներեք անունը չեմ հիշում):Իսկ մեր ավտոբուսը կանգնեցնելու պատճառը վարչապետի այցն էր Սյունիքի մարզ...
Արդեն պատրաստվում էինք իջնել Հալիձոր երբ մեր երեխեքից մեկը նուրբ ասաց բղավեց " Ժողովուրդ Ճոպանուղին աշխատում է"...Իրոք մեր գլխավերևով անցնում էր Ճոպանուղու խցիկը,որը ինչպես հետագայում պարզվեց դատարկ էր ու կատարվում էին փորձարկումներ: Ինչևէ բավականին վտանգավոր,բայց միևնույն ժամանակ ապշեցուցիչ գեղեցկությամբ ձորը մենք հաղթահարեցինք մոտ 40-45րոպեում ու Վարչապետական JEEP-երի հետ միաժամանակ հասանք հենց վանքի մոտ: Նախորդ օրվա անձրևները մեր ոտքով անցնելիք շատ փոքր ճանապարհը հարստացրել էին մոտ 10-15սմ հաստությամբ թարմ ու հավեսով լպրծուն ցեխով...

Friday, October 15, 2010

Անվերնագիր


                  
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը
Չեն լցնի հոգուդ այն դատարկությունը,
Որն ընդհամնեը մի սխալ քայլով
Լցվել է կեղտով,լպրծուն ցեխով
Ու չի մաքրվի անգամ արցունքով,
Իսկ եթե փորձել... գուցե արյունով?
Էդ կարմիր ներկով ջնջել սխալներդ
Ընդմիշտ մոռանալ անցած անուրջներդ,
Ու թե աղմկեն անցյալիդ ձայները
Մի տուփ բամբակով պակել ականջներդ,
Ու փախչել,փախչել հեռու այստեղից...
Հոգիդ քրքրող այս սաստիկ ցավից,
Հետ չնայելով փախչել անցյալից,
Բայց...ինչքան փախչես ինքդ քեզանից?
Հնարավոր չէ! Դու դա լավ գիտես...
Ու թեկուզ անզոր մեջտեղից կիսվես,
Ուր էլ դու լինես, ինչ էլ որ անես,
Իմացի, հաստատ չեն փրկի էլ քեզ
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը...
        

Thursday, October 14, 2010

Շաքեի Ջրվեժ:::Մեր "ուրախ ավտոբուսը" շարքից

Շաքեի Ջրվեժ –  գտնվում է Սիսյան քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Ջրվեժի հետ կա մի ավանդություն: Հին ժամանակներում ապրում էր մի սևաչյա, ալիքաձև վարսերով հայուհի` Շաքե անունով: Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, մոնղոլ-թաթարական ռազմիկները, հմայված Շաքեի գեղեցկությամբ, ցանկացան փախցնել նրան: Բայց ազատասեր աղջիկը չկամեցավ դառնալ Լենկթեմուրի գերուհին, և հետապնդումից խուսափելու համար, նետվեց Որոտանի կիրճը:
Մոտ 18 բարձրությունից թափվող այս հրաշքը կարծես Շաքեի ուսերից իջնող վասերը լինեն:  


Ուղևորության առաջին գիշերը հասանք Շաքեի Ջրվեժ: Գիշերեցինք ավտոբուսում ու առավոտյան արդեն ոտքով ոգևորված շարժվեցինք դեպի ջրվեժը:Դեպի ջրվեժ տանող արահետը ամբողջովին շրջապատված էր այ այսպիսի supermini ջրվեժիկներով ու ճարտարապետական բարձր արժեկ թվացող,բայց իրականում բնության վարպետության արդյունք հանդիսացող բարձր ժայռերով`






Մի կերպ հասանք ջրվեժին, բայց ավաղ մեզ սպասում էր ՕԲԼՈՄ:(!!!!

Wednesday, October 13, 2010

Մեր "Ուրախ Ավտոբուսը"

Նախապես ասեմ որ 4օրյա արշավի մասին պատմությունս որոշել եմ ներկայացնել մի քանի պոստերով` պատմելով մեր եղած յուրաքանչյուր վայրի մասին առանձին պոստում:
Այս պոստը կարելի է Ներածություն կամ Անոնս համարել,այսինքն այստեղ կպատմեմ ընդհանուր արշավի մասին: 

Ինչպես արդեն նշել եմ այ այստեղ մեր ուղևորությունը կազմակերպել էր Գյումրու սուրբ Հակոբ եկեղեցու "եկեղեցասեր երտասարդաց միությունը": Ուղևորությունը սկսեցինք Հոկտեմբերի 8ին` երեկոյան 21:00-ի կողմերը: Գյումրի ենք վերադարձել Հոկտեմբերի 11ին ժամը 19:00-ին մոտ:Այդ մի քանի օրվա ընթացքում եղանք Շաքեի ջրվեժում, Տաթևի վանքում,Շուշիում,Ստեփանակերտում,Գանձասարում(ինչպես նաև Գանձասարի մոտ գտնվող շատ մաքուր ու շատ գեղեցիկ Վանք գյուղում,որը շատ շատ հավանեցի և որին կանրադառնամ առանձին գրառմամբ), Նորավանքում և Էջմիածնում:
Ճամփորդում էինք այ այս ավտոբուսով`
(!!!Էս աղջիկը մեր հետի Կառինան է, ուղղակի ավտոբուսից ուրիշ հարմար նկար չկար)))
որը մեզ համար դարձել էր "Домик на колесах", և որի հարմարավետ նստատեղերը 3 գիշերով փոխարինեցին մեր մահճակալներին(ծիծաղելին էնա որ էդ նստատեղերի վրա քնելուն արդեն հարմարվել էի ու երեկ գիշեր մահճակալս շատ անհարմար մեծ  էր թվում ու քնել էի ընդհամենը դրա 1/4-վրա:))
Ահա և ես ճամփին քնած` շնորհակալություն Սեդային իր "քնած մարդկանց նկարելու" սովորությանը:))))  

Friday, October 8, 2010

Արշավ, արշավ մինչև վերջ!!!

Facebook-ով ինձ հետևողներն արդեն կիմանան որ բավականին մեծ ջանքերի, կապռիզների ու ինադների շնորհիվ վերջապես կարողացա համոզել մերոնց որ Հոկտեմբերի 8ին գնամ Արշավի::)))
Այն կազմակերպել է Գյումրու սրբ. Հակոբ եկեղեցու երիտասարդական թեմը: Չեք պատկերացնում ինչքան եմ ուրախացել...Լինելու ենք`
Տաթևի Վանքում`

Շաքեի Ջրվեժում`

Գանձասարում`


....և անցնելու ենք Լեռնային Ղարաբաղ:Հավանաբար կլինենք Շուշիում, Ստեպանակերտում ու մյուս հետաքրքիր վայրերում:Ավելի մանրամասն կպատմեմ վերադառնելուց հետո:)) Ճաբապարհորդությունս կտևի 4 օր: Դե այսքանը երևի...Մեզ Բարի ճանապարհ, ձեզ ել հաճելի weekend:) See ya!

Monday, October 4, 2010

ArtR Blog-ին արված առաջին նվերը:)))

Հիշում եք "Բլոգի Օր 2010"-ի իմ պոստը??? Տակ վոտ հիշում եք "Թույլ տուր ապրեմ քեզանով" բլոգը??Ուրեմն էդ բլոգի հեղինակ Հայկ Մկրտչյանը ի նշան շնորհակալության ինձ ու ArtR Blog-ին նվիրել է իր նոր բանաստեղծություններից մեկը: Նվեր ստացողի իրավունքով Publishում եմ այն այստեղ: Չնայած Հայկի բլոգը ավելի շատ Ռոմանտիկ ու սիրային թեմատիկա ունի մեզ նվիրած բանաստեղծությունը ՔՈՒՉԻ մասին ա:)))Թե ինչու հենց Քուչի մասին ոտանավոր որոշեց մեզ նվիրել Հայկը հուսանք որ կիմանանք հենց իրանից:)Անչափ շնորհակալ եմ նվերի համար...լավ իմացի Հայկ ջան Բլոգիս առաջին նվերն ա- միշտ կհիշվի:Եվ այսպես ահա և "Քուչեն"

Saturday, October 2, 2010

Վերադարձ

02 Հոկտեմբեր 2010:Սեպտեմբերն առանց Կոմպ գլորած, բայց և այնպես Կոմպս վերանորոգած, Eset Smart Security 4-ս update արած,Odnoklassniki.ru-ից ջնջված, ՀՊՃՀ գմ-ի լոկշությանը համակերպված,անձնական պլանում էլ ավելի մեծ ՇԻԼԱՇՓՈԹ սարքած, հորաքրոջս աղջկա ծծնունդը հլը չշնորհավորած /ծնունդն էսօր ա:)/ մեկ էլ հլը չթրաշվաշ(բայց պատրաստվում եմ էսօր թրաշվել) վերսկսում եմ ArtR blog-ով զբաղվել : Ասեմ որ դադարս պայմանավորված էր համակարգչիս  ՄԱՅՐԱՏԱԽՏԱԿի (mainboard,motherborad etc.) հանկարծակի փչանալու որոշմամբ: Էս ընթացքում բավականին գրելու թեմաներ կային ,չէ դաժե շատ շատ գրելու թեմաներ եղան ու էնքան շատ որ հիմա չեմ էլ հիշում թե որ մեկը գրեմ: Ինչևէ մենք վերադարձանք, համոզված լինելով որ ոչ մեկ էլ չէր կարոտել, բայց թե պետքս էլ չի մեկա գրելու եմ:Հա ի դեպ Մոտ մի շաբաթ առաջ բլոգիս հասցեին առաջին անկեղծ կրիտիկան լսեցի Լուսինե Աթանեսյանից, որը հնչեց մոտավորապես այսպես