Tuesday, August 31, 2010

BLOG DAY 2010-ն ու իմ Հնգյակը

Ինքս ինձ Բլոգգեր չեմ համարում...բայց անչափ սիրում եմ թե բլոգս, և թե բլոգինգն առհասարակ: Վերջերս շատ եմ տարվել բլոգովս ու արդեն կատարվող ցանկացած դեպք ուղեղս ավտոմատ կերպով վերածում է բլոգպոստի, բայց ի ուրախություն ձեզ էդ ամենինչը չեմ գրի առնում ստեղ....:P :) 
Ասում են , որ գրելը (բլոգ վարելը) մոտս մեկ մեկ ստացվում է, դե ես էլ, ի հարկե, ոգևորվում եմ ու սկսում եմ ավելի լավ նայել Բլոգիս: Ինչևէ անցնենք էսօրվա տոնին...
Happy Blog Day to you...Happy Blog Day to you....
Happy Blog Day dear BLOGGERS---HAPPY BLOG DAY TO YOU!!!!!!!!

Այոոոո.....Այսօր Բլոգի ու Բլոգգերների Միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլոր Բլոգերներին ու մաղթում ակտիվ ու ուրախ Բլոգավարություն:
Բայց այս տոնը,սովորական տոն չի,այն ունի իր ավանդույթը` մեջբերում եմ նյութ BlogDay.am-ic,,, 
''Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և' սովորական ընթերցողը, և' տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:''

Դե ես էլ քանի որ ունեմ և վարում եմ իմ անձնական բլոգը սիրով հետևում եմ այդ ավանդույթին ու ձեզ եմ ներկայացնում իմ հնգյակին
:Ճիշտա ժամանակս էդքան էլ շատ չէր որ մանրամասն ուսումնասիրեի բլոգները բայց կաշխատեմ հետագայում սխալս ուղղեմ...
Վսյո Գնացինք....


Առաջինը ներկայացնում եմ  The Asylum   կոչված բլոգը, որը վարում է Վահե Կուրազյանը:
Ասեմ, որ Բլոգը դիզայնով առանձնապես աչքի չի ընկնում բայց արժի կարդալ քանզի անհատական բլոգի ֆոռմատի ներքո ահագին լավ մտքեր եմ քմմարկվում: Համոզված եմ ,որ Վահե ցանկության և "հեվես"-ի դեպքում Բլոգը կունենար շատ լավ տեսք: Դե Վահեին մաղթենք to find a cause to be rebel ու անցնենք 2րդ բլոգին:

Եվ այստեղ է մի բլոգ որ այսօր եմ առաջին անգամ այցելել...Դիմավորեք 11 seconds before the rain -ին, որի հեղինակն է Անի Պողոսյանը(facebook-ում Ani Նուռիկ Boghossian): Բլոգի հիմնական լեզուն անգլերենն է, կան նաև ռուսերեն գրառումներ: Գրեթե ոչ մի բան չեմ կարդացել այս բլոգից բայց այն ինձ բավականին հետաքրքրեց...մի գուցե դուք էլ կհավանեք?

Անձրևային տրամադրությամբ անցնենք երրորդ, ռոմանտիկ գրական բլոգի`Թույլ տուր ապրեմ քեզանով…: Ինչպես երևում է բլոգը ուշ ուշ է թարմացվում, բայց սիրային բանաստեղծություններ սիրող անձիք ինձ հետ կհամաձեյնեն, որ այստեղ գործում է "Ուշ լինի,նուշ լինի" պռինցիպը...Բավականին գեղեցիկ ստեղծագործություններ սիրային ցանկացած վիճակում գտնվող մարդկանց համար: Բլոգի հեղինակն է 29 ամյա Հայկ Մկրտչյանը:Հաջողություն մաղթենք Հայկին իր սիրային գործերում ու անցնենք առաջ:

Չորրորդ բլոգը,որ ես այսօր հայտնաբերեցի Kiki's Blog-ն էր: Ճիշտ է այցելությունների քանակից հետևություն եմ անում որ նոր չի ու լավ էլ հայտնի Բլոգա, բայց մեկա իմ համար նորություն էր ու ոնց էլ ըլնի էլի մարդիկ կլնեն որ իմ էս պոստի միջոցով կիմանան Քրիստինա Պողոսյանի հեղինակած այս բլոգի մասին:  Բլոգի tag-երն են photo, PR, Football իսկ թե ինչ է ներսում կարդացեք ու կիմանաք, համոզված եմ կարդալու  շատ բան կա:

Հնգյակս եզրափակում է նշածներիցս ամենապրոֆեսիոնալ,ամենասիրուն,ու իմ համար ամենաօգտակար բլոգերից մեկը`Վարդան Գրիգորյանի ՄԻ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂԻ ԲԼՈԳ, որը չնայած հումորային(ի հարկե լուրջ շտրիխներով) About-ի ունի բավականին լուրջ ու ուսուցանող կոնտենտ,մանավանդ PHP-ի մասին պոստերն ինձ "դզեցին"...կան նաև տարբեր բնակավառներից նյութեր,որոնք անշուշտ կուսումնասիրեմ: Նշեմ, որ այս բլոգը ամենևին էլ նորություն չի շաաաաաատ շատերի համար, բայց թե ինձ նման մի քանի անտեղյակներ կգտնվեն: 
Էս էլ իմ տոնական հնգյակը...Ով նշածս բլոգերին ցանոթ էր -ուրախ եմ իրա համար, ով էլ ծանոթ չէր  թող իմանա:::

Արդեն գիշերվա ժամը  4անց 21 ա, թե առավոտոա???օֆֆ եսիմ է...էլ շատ գլուխ չցավացնեմ: 
Գնացի:::Լավ Մնացեք








4 comments:

  1. Նախ շնորհավորում եմ ևս մեկ անգամ քո տոնը, Արտուշ ջան, և շնորհակալություն իմ բլոգը քո ցուցակում ընդգրկելու համար և, հատկապես, բարի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ գրառումներս քեզ դզել են :) Փաստորեն մենք նույն հետաքրքրություններն ունենք :)

    Քեզ անսպառ միտք եմ ցանկանում...

    ReplyDelete
  2. Փաստորեն ունենք էլի... :) Վարդան ջան քեզ էլ մերսի ու լիքը բլոգերական մաղթանքներ:

    ReplyDelete
  3. իսկ ես անգամ բլոգերների օրվա մասին չգիտեի, չնայած, որ ինքս էլ ձեր նման ինձ բլոգեր չեմ համարում, բայց շատ ուրախ եմ որ իմ բլոգն էլ եք նկատել ու ընդգրկել ցուցակում...

    շնորհավորում եմ բոլոր բլոգերներին տոնի կապակցությամբ...
    :)

    ReplyDelete
  4. Մերսիներ... Քեզ մի վախտ երջանկություն ու լիքը ցենտր բաներ եմ ցանկանում... Բռնածդ գործը բեսամտ ցենտր ու հետաքրքիր ա լավ մնա.... շնորհակալություն Հայկ Մկրտչյան

    ReplyDelete