Thursday, December 30, 2010

Coca Cola-յի Սանտաներն Այսօր Գյումրիում էին:

CԱյսօր Coca Cloaյի 5 Սանտա Կլաուսներ Coca Cloaյի 5 ֆուռգոններով Գյումրիում էին:
Ես էլ իրանց միամիտ տուն գնալու ճամփին հանդիպեցի :)))



Tuesday, December 28, 2010

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՔԱՂԱՔԸ!

Քայլդ առաջ իմ նոր Գյումրի!
Դու մեր զորեղ ուժն ես բազկի,
Ծով երկնքում հավերժ ժպտա,
Եվ միշտ ցնծաաաաաաաաա:)

Ահա և ներկայիս իմ ամենասիրելի երգերից մեկը, և երևի թե միակ երգը որ իմ մեջ հայրենասիրական զգացմունքների նշույլներ է արթնացնում:


Ճիշտ է այդպես էլ չհասկացա թե ինչու տեսահոլովակի մեջ ընդգրկվեց մենակ "Հին Գյումրին", իսկ "նոր Գյումրուց"` մենակ քաղաքապետարանը?!
Ինչևէ այս հիասքանչ երգի ու իմ Գյումրիի պատվին ձեր դատին եմ հանձնում նաև Գյումրու նկարներից, որ սիրողական նկարել էի մոտ մի տարի առաջ:


Մեկ էլ ձեր թույլտվությամբ ուզում եմ տեղադրել նաև Գյումրվա Ամանորյա Եղևնին` իր վերջնական տեսքի գալու հենց առաջին գիշերը :)))


P.S. Ինչ ուզում է ասեմ, մեկա էս քաղաքը նաև իմնա ու ես իմ Գյումրին սիրում եմ :)

Tuesday, December 21, 2010

!!!!!ArmBlogDay2010!!!!!

ArmBlogDay 2010(Armenian Bloggers' Day 2010)...
Երևի թե հարց առաջանա թե ինչու եմ ամեն անգամ նշում 2010-ը? Որովհետև մեծ հույսեր ունեմ որ կլինի նաև 2011,2012,2013,2014..... և այլն....և միշտ:

Իսկ ինչ վերաբերում է 2010ին- Այո այն կայացավ: Ու շատ էլ լավ ստացվեց, շատ լավ ժամանակ անցկացրեցինք թե մենք` Գյումրիում  և (Ինչպես երևում է այ աստեղից) թե մեր կոլեգաները Երևանում: Բավականին մեծ ջանքերից հետո տեղի ունեցավ նաև օնլայն հեռուստակամուրջ, այսինքն վիդեո կոնֆեռենցիա Գյումրի-Երևան: Ճիշտ է տեխնիկական պատճառներով կարճ տևեց կապը, բայց շատ ուրախ էինք տեսնել մեր Երևանցի ընկերներին:
Իսկապես շատ լավ էր: Մոտ 4 ժամ զրույցներ, ծիծաղ, վերջում էլ նաև UNO խաղ, որի կանոնները ,ինչպես այսօր պարզվեց սխալ էին բացատրել մեր UNOյագետները :))))
Գյումրիում ներկա էին ` Լուսինե Բարսեղյանը, Կարեն Տերտերյանը, Անի Դավթյանը, Արա Խաչատրյանը, Կարինե Գուսարենկոն , ես ` Արտուշ Ռուշանյանս ու մի քանի այլ բլոգերներ ու բլոգինգով հետաքրքրվող մարդիք: Շատ հաճելի շփում, նոր ծանոթություններ ու նման հավաքներ ավելի հաճախ կազմակերպելու ցանկություն:
Ցավոք ինձ ուղարկել էին միայն իմ ներկայությամբ նկարներն ու չկարողացա ուրիշ նկարներ ճարել, բայց սիրով ներկայացնում եմ էս 3ը`


Ժողովուրդ, շատ շնորհակալ եմ ուրախ օրվա ու տոնի համար:
Աստված բոլորիս պահապան:

Friday, December 17, 2010

Ne me quitte pas....

Գժվելու երգ սիրահարված սրտի համար....
Ֆռանսերեն տարբերակը(Օրիգինալը) ուղղակի ականջ է շոյում ու սիրտ է թեթևացնում, իսկ հենց հեղինակի էմոցիոնալ կատարումն ուշադիր լսելիս պարզապես ակամայից լացդ ա գալիս:
Իսկ Ֆռանսերեն չիմացողների համար կա նաև իմաստը չկորցրած անգլերեն տարբերակը: Երգը վերջն ա.... Վայելեք ուղղակի...
Անգլերեն Տարբերակը` If you go away!

Wednesday, December 15, 2010

Exams! Exams! Exams!

է~հ... սկսվեեեեեեց;(
Էլի լաբորատորներ, ռեֆերատներ, հաշվեգրաֆիկական աշխատանքներ,կուրսայիններ, զաչոտներ ու քննություններ....



Ուսանողության վիճակն էս սեզոնին( իհարկե եթե հաշվի չառնենք պո***իստներին, ու հալալ զուլալ քրտինքով մեխանիկորեն սաղ ստացած ուսանողներին) կարելի է բնութագրել մի շարք քաղցր բառերով, ինչպիսիք են` ահավոր, սարսափելի, սարսափազդու, տանջալի իսկ ոմանց մոտ նաև զզվելի, տաղտկալի, նուրբ ասած հետույքային և այլն....
Այ մարդ դե արի ու մի ասա " Այ հարգելի Դասախոսներ ՋԱՆ հերիք չի մեզ սենց տանջեք, նյարդերս քրքրեք, կտտանքի ենթարկեք, սովալլուկ վիճակի հասցնեք, նյարդային սթրեսսների մեջ գցեք, ուղեղներս բռնաբարեք և այլն այլն...: Այ մարդ դժվարա հեշտացված, արագացված կարգով սաղ թվանշանները դնեք, ձեր թանկարժեք ստորագրություններին արժանացնեք ու հանգիստ խղճով սաղովի գնանք նոր տարի անենք?"""

Friday, December 10, 2010

Հալալ է Orange Armenia-ին, լավ լոմկեց....

Ինչպես միշտ, սովորականի պես մտա YAHOO փոստարկղս ստուգեի, տեսա որ Օռանժից նամակ ունեմ` Հարցազրույցի պատասխանն է: Սիրտս սկսեց 100-ի, չէ ինչ 100, 1000.000ի տակ աշխատել: Բացեցի նամակն ու....

ու այսպես լոմկաաաաաաաաաա:(((
Իսկ ես մեծ հույսեր ունեի....
Լավ չի, հեչ լավ չի....

Wednesday, December 1, 2010

UTAH-ից Գյումրիին

Հենց Youtube-ում գտա մի տեսանյութ որը պատրաստել են UTAH նահանգի պետական համալսարանի(Utah State University) ուսանողները: Կարծում եմ խոսքերն ավելորդ են: Ուղղակի նայեք...








Contact information:
238 Ghorghanyan Street
Gyumri, Shirak
Armenia, 3104
Tel: +374 55-017-219
E-mail:hovsepyanarmen@yahoo.com 

             hovsepyanarmen@gmail.com