Saturday, August 28, 2010

Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին...

***Եթե կան մարդիք ովքեր վերնագիրը կարդալուց հետո մտածում էին թե ստե պտի հարսանեկան տաշի-տուշի երգերի բառեր և այլ նմանատիպ ռաբիզություններ գտնեն ՍԽԱԼՎՈւՄ ԵՆ, ու կարան հիմիկվանից փակեն էջը: ***

Խոսքը գնալու է Հայի(մասնավորապես գյումրեցու) ապրելակերպի մեջ դրոշմված տխրության ու մռայլության մասին:
Քայլում ես քաղաքով(Խոսքս Գյումրիի մասին է) ու ոչ մի ուրախ մարդու չես հանդիպում...բոլորը դարդերով, մտքերով ընկած անտարբեր ամենինչի հանդեպ գնում են: Թե ուր են միշտ շտապում Գյումրեցիները...??? Ու երբեմն էնքան են խորանում իրենց դարդերով, որ  անգամ ամենահարազատ մարդիկ փողոցում իրար չեն նկատում: Ցավալի է գիտեք...Ցավալի է տեսնել Գյումրեցու էն  մշտական տխրությունը, էն անսպառ դառնությունը որին հանդիպում ես ամեն մարդու մեջ: Մեկ մեկ անգամ սկսում է թվալ թե Գյումրեցու դեմքի կնճիռները կամ սպիտակ մազերը ոչ թե տարիների հետքն են այլ դարդերի.... Մեկ մեկ էլ մտածում ես թե էն ''ասող-խոսող, հումորասեր'' Գյումրեցիներից բան չի մնացել...և որ Գյումրեցին էլ չի ծիծաղում,իսկ եթե անգամ ժպտա`ուրեմն ժպտում է տխրությունից հոգնած ուղղակի ժպտալու համար:


Ու նեռվայնանում ես թե ԻՆՉՈւ??? Ինչու չեք ուրախանում??? Հազար ձևի դժվարություններ ու աղետներ եք հաղթահարել այ Գյումրեցիք: Գիտեմ հիմա էլ կան շատ դժվարություններ, բայց ՈՒՐԱԽԱՑԵՔ ՀԱՂԹԱՀԱՐԱԾՆԵՐԻ Ու ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Ախր համաձայնեք,որ 90ականներին շատ ավելի  վատ էր քան հիմա,դե ուրեմն ուրախացեք որ այն ինչ հիմա ունեք ձեր արդար քրտինքով վաստակածն է, համաձայն եմ որ կարող է ու ՊԵՏՔ Է ավելի լավ լիներ թե Գյումրիի և թե Գյումրեցու վիճակը, բայց էդ էլա մեր մեղքը...խի չենք բողոքում??? Չեն լսի?-հլը մի հատ հունաստանի միտինգների նման մի քանի օր միտինգ անենք էն կարգի որ սաղ աշխարհի ուշադրության կենտրոնում լինենք տեսնոմ մեր իշխանությունները ինչ են անելու???Այ մարդ ինչ ուզում են անեն մեկա պետքա շարունակել բողոքել...ու համոզված եմ մի բանի կստացվի...Բայց չէ~....ոնց կարելիա միտինգ անել կամ ոնց կարելիա բողոքել???Հային էդ պալոժ չի-դրա համար էլ հիմա հայության մեծ մասը իրանց աշխատավարձից շատ հարկ ու կոմունալ վարձերա մուծում...հլը թող նման վիճակ ուրիշ երկրում լիներ-տեսնեինք սենց հայերիս պես սուսուփուս հարմարվելու էին իշխանությանը թե թե հակառակը համարեցնելու էին իրանց պահանջներին?չէ   հայը սովորա աշխատի, աշխատի ու սաղ լցնի ուրիշի գրպանը... Հայը սովորա էլի ինքն իրա դարդով...Թե ասա ում ա հետաքրքիր թե էդ Դարդը վերևիցա գալիս ու մենակ իրա վրա չի գալիս, այլ շատ շատերի վրա ...ու թե ասա ումա պետք որ համախմբվեն ու ընդհանուր ուժերով ինչ որ բան փոխեն...Մեկա զուրա ասված ""Գյուղ կանգնի-գերան կկոտրի""", որովհետև էդ ''գյուղը" չի էլ կանգնի...


Էհ...մեկա անիմաստա էսքան գրելը...մեկա "Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին..."..... :(

2 comments:

  1. :( Լավ չի, էտ տխրությունը մեր բոլորի արյան մեջ ա երևի: Բայց ինչ անես, որ էտ մարդիկ սկսեն ժպտալ կամ կյանքին ավելի լավ նայեն?????Եսիմ, է~
    Իսկ կոմունալ վարձերի մասին մի բան ավելացնեմ: Կուրսեցուս եղբայրը ԱՄՆ-ում ա սովորում ու վարձով ապրում:Վերջերս իրա տան վարձի գինը իջեցրել են: Ու գիտես ինչի?? Որովհետև իրա թոշակը շատ քիչ էր ու չէր բավականացնում տան վարձը տալուն: Մենակ Ամերիկայում կարան տենց բան անեն: Իսկ ստեղ, հակառակը,ինադու ամեն ինչի գինը բարձրացնում են:

    ReplyDelete
  2. Հա բա Շուշան ջան ՀՀ Կառավորությունը աշղատումա Հայ ժողովրդի ԻՆԱԴՈՒ!!!!!!!! :(

    ReplyDelete