Showing posts with label ShowBiz. Show all posts
Showing posts with label ShowBiz. Show all posts

Sunday, June 26, 2011

Ես ու Սերը իմ...

Անցյալից չեմ փորձի փախչել,
Դու եղել ես, չեմ կարող ժխտել:
Այս ցավից չեմ կարող չայրվել,
Ես սիրել եմ չեմ փորձի մերժել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ամեն ինչ սուտ է միշտ եղել,
Թե ինչու եմ քեզ այսպես սիրել?
Կուրացել,չեմ հավատացել,
Որ կարող էիր ինձ թողնել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ես ու Սերը իմ.....
Copyright © Sirusho

Saturday, March 5, 2011

Հայկական առաջին սարսափ ֆիլմը` "Ասա ինձ":

Մի քիչ առաջ միամիտ ինետում հանդիպեցի Հայկական Առաջին Սարսափ ֆիլմի գովազդին:
Ֆիլմի վերնագիրն է "Ասա ինձ"... Համաձայնեք վերնագիրն անգամ սարսափ ու խորհրդավորություն է ներշնչում, էլ չեմ ասում եթե ֆիլմը դիդենտք ինչ կլնենք, վախից կարողա մերնենք... Բարեբախտաբար ինձ բախտ վիճակվեց գտնել նաև ֆիլմի թրեյլերը, և Օ~ Աստված իմ, ես վատացա... վատացա ծիծաղից:) Լավ շատ չխոսեմ...Ահա թրեյլերը` նայեք, վայելեք, վախեցեք, վատացեք, կամ էլ մի քիչ ծիծաղեք ու լիցքաթափվեք:

Sirusho-ական բլոգպոստ!

Վերջերս շատերն էին խոսում Sirusho-ից, բայց ես լռում էի: Մի քանի րոպե առաջ հերթական անգամ ''քրքրելով" հայկական բլոգոսֆեռան հանդիպեցի այ սրան ու չդիմացա, ասի ես էլ իմն ասեմ...
"Ճիշտա Sirusho-ն ունի գրավիչ արտաքին ու բավականին լավ ձայնային տվյալներ... բայց նման տվայալներ, հլը մի բան էլ ավելի ունեցող շատ մարդիկ կան , որ հայտնի չեն, իսկ Sirusho-ն հայտնի ա դարձել իր ընտանիքի ու ամուսնու շնորհիվ".... մոտավորապես էսպիսի տողեր են ստացվում, եթե վերցնենք  այ սրան թողած կարծիքների միջինը:
Է հա! Սիրունա, լավա երգում, ԱՎԵԼԱՑՆԵՄ ՆԱԵՎ ԼԱՎ ԼԱՎ ԵՐԳԵՐԱ ԳՐՈՒՄ... Ու արեք կլնի հերիքա փնովեք ու ընդունեք , որ էն ինչ  իրա համար ընտանիքն ու ամուսինն են անում, նույնը հնարավորության դեպքում կանեյին մյուս  բոլոր երգիչ/երգչուհիների ծնողներն ու ամուսինները :) Նենց չի որ Սիրուշոյի համար գժվում եմ ու մոլի ֆանատ եմ, չէ! Ուղղակի առողջ եմ դատում, ու առողջ համեմատում եմ իրան ու հայ այլ երգչուհիներին: Ինչ ուզում եք ասեք Sirusho-ն տարբերվում է նախ իր երգած երգերով, հետո իր ճաշակով, հետո նաև հազվադեպներից է /եթե ոչ միակը/ ով գիտի երբ հայտնվի ու ոնց հայտնվի... Ոչ թե որոշների նման` որ ալիքը դարձնես 24 ժամ նույն երգը "զռռան" ու էլի ոչ մի բանի չհասնեն:
Իսկ ինչ վերաբերում է SiruShow-ին, ապա վերջապես ասեմ որ սա ֆիլմ չէ ու էն մարդիկ ովքեր այն որպես ֆիլմ դիտարկեցին, թող նախ ֆիլմի ու հեռուստաշոուի տարբերությունն իմանան...
Ինչպես ցանկացած շոու սա ևս ուներ իր հեռուստադիտողը... ու վերջիվերջո չեմ կարծում որ կա նենց մի հատ հաղորդում , ֆիլմ, կամ եթերով հեռարձակվող որևէ այլ բան, որը կհետաքրքրի ու կգրավի բոլորին... Նենց որ եթե ձեզ հետաքրքիր չէր, չի կարելի այն դիտողների հասցեին ասել "իրանք էլ չգիտեն թե ինչ են նայում"...
Շոուն Շատ չէր, ու Շուտ չէր...ճիշտ չափով, չիշտ ժամանակին էր...
Հա շոուն PR էր ու լավ էլ ստացվեց, ով որ կարոտել էր Sirusho-ին կարոտներն առան, ով չէր սիրում սկսեց ատել, ով հավանում էր` սիրեց, բայց մեկա իրանք սաղ խոսացին, խոսացին ու էլի խոսացին Sirusho-ի մասին...
Շատ եմ լսել/կարդացել նաև նման կարծիք "Գնաց եվրոտեսիլ ու հազիվ 4-րդ տեղ ընկավ .... "
Հազիվ 4-րդ? Մի հատ երգիչ/երգչուհի բերեք որ 4-րդից ավելի լավ արդյունք ա բերել հայաստանին, կամ գոնե մի երգչի/երգչուհու անուն ասեք ով կկարենար բերեր ավելի լավ հորիզոնական... դե ասեք... ոնց քցում բռնում եմ չկա... Ու եթե չկա ուրեմն եղածին էլ անուն մի դրեք...
Ու վՕՕբշե ձեզ ովա ստիպե իրան լսեք կամ իրա շոուն նայեք որ հետո էլ անուն եք դնում... ???
Օֆ վ օբշեմ էսօր առանց էս էլ տրամ չունեի, անտեղի էլի ջղայնացա... 
Լավ մնացեք... :0

Tuesday, December 28, 2010

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՔԱՂԱՔԸ!

Քայլդ առաջ իմ նոր Գյումրի!
Դու մեր զորեղ ուժն ես բազկի,
Ծով երկնքում հավերժ ժպտա,
Եվ միշտ ցնծաաաաաաաաա:)

Ահա և ներկայիս իմ ամենասիրելի երգերից մեկը, և երևի թե միակ երգը որ իմ մեջ հայրենասիրական զգացմունքների նշույլներ է արթնացնում:


Ճիշտ է այդպես էլ չհասկացա թե ինչու տեսահոլովակի մեջ ընդգրկվեց մենակ "Հին Գյումրին", իսկ "նոր Գյումրուց"` մենակ քաղաքապետարանը?!
Ինչևէ այս հիասքանչ երգի ու իմ Գյումրիի պատվին ձեր դատին եմ հանձնում նաև Գյումրու նկարներից, որ սիրողական նկարել էի մոտ մի տարի առաջ:


Մեկ էլ ձեր թույլտվությամբ ուզում եմ տեղադրել նաև Գյումրվա Ամանորյա Եղևնին` իր վերջնական տեսքի գալու հենց առաջին գիշերը :)))


P.S. Ինչ ուզում է ասեմ, մեկա էս քաղաքը նաև իմնա ու ես իմ Գյումրին սիրում եմ :)

Friday, December 17, 2010

Ne me quitte pas....

Գժվելու երգ սիրահարված սրտի համար....
Ֆռանսերեն տարբերակը(Օրիգինալը) ուղղակի ականջ է շոյում ու սիրտ է թեթևացնում, իսկ հենց հեղինակի էմոցիոնալ կատարումն ուշադիր լսելիս պարզապես ակամայից լացդ ա գալիս:
Իսկ Ֆռանսերեն չիմացողների համար կա նաև իմաստը չկորցրած անգլերեն տարբերակը: Երգը վերջն ա.... Վայելեք ուղղակի...
Անգլերեն Տարբերակը` If you go away!

Monday, November 22, 2010

"Shprot-ն այսուհետ Vodka" + 18+ բնույթի նոր երգ

Այսօր ոնց որ միշտ facebook-ում ընկերներիս նորություններին էի հատևում մեկ էլ տեսնեմ Անի Թովմասյանը (նախկինում Շպռոտ) գրելա որ Կամոբլոգում իր նոր երգը կարող ենք լսել: Դե մտա, կարդացի, զարմացա, լսեցի, անակնկալի եկա, մի հատ էլ լսեցի ու դզեց: :) Պարզվումա Կամոբլոգի հետ զրույցում Շպռոտն ասել է որ փոխում է իր բեմական անունը և այսուհետ կներկայանա հանրությանը որպես VODKA! Ու ասենք էդքանը հերիք չի մի բան էլ LA-ից հոգնած տեղափոխվումա NY City(իմ ամենասիրած քաղաքներից մեկը): Ու հլը էդքանով էլ չի բավարարվում էս աղջիկը մի հատ էլ ինքնաբավարարման(անանիզմ, ձեռնաշարժություն) մասին երգա թողարկում: Ու ասեմ լավ էլ երգա: Զգուշացնում եմ ամաչկոտ հասարակությանը -երգը 18+ա :))))

Sunday, November 21, 2010

Armenia-JESC 2010's WINNER!!!

Վերջապես: Հայաստանի առաջին Հաղթանակը Եվրատեսիլ երգի մրցույթում: Նոյեմբերի 20-ին Մինսկում տեղի ունեցավ Մանկական Եվրատեսիլ 2010-ը, որտեղ 120 միավորով հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը: Հիանալի երգ, արտիստիկ կեցվածք բեմին, լավ վոկալ + ամենամեծ ռեկվիզիտով շոու ու մեր Վովան հաղթանակ է բերում Հայաստանին: Խոսքերն ավելորդ են:
Մենակ ասեմ որ քվեարկության ամբողջ ընթացքում թեժ պայքար էր գնում Հայաստանի, Վրաստատնի, Ռուսաստանի ու Սերբիայի միջև...

Tuesday, November 16, 2010

Getting Loud with Rihanna

This post is about
THE LOUDEST SINGER EVER-RIHANNA!!!!!!
Especially I'm gonna give you some info about her new album "LOUD" which released on 12 November 2010::: Recording sessions began in February 2010 and continued over a period of six months, concluding in August 2010.The album's lead single "Only Girl (In the World)" was released on September 10, 2010. "What's My Name?" was released as the second single on October 29, 2010 and Rihanna has stated that current plans will see "S&M" released as the third single.

Friday, August 27, 2010

KAMOBLOG DISCO PARTY!!!!!


Ուշադրություն!!!!!!
Սույն թվականի Հոկտեմբերի 9ին Գիզա ակումբում տեղի կունենա 2010-ի ամենաթեժ,ամենագունեղ,ամենագժական և ընդհանրապես ամենա ամենա KAMOBLOG DISCO PARTY:
Կազմակերպիչները` մասնավորապես Կամո Թովմասյանը, խոստանում են անմոռանալի ժամանց և նախադեպը չունեցող շոու ծրագիր: Երեկոյի ընթացքում ձեզ հետ կլինեն հայաստանի ամենահայտնի ու սիրված DJ-ներից մի քանիսը, ինչպես նաև իրենց կենդանի կատարումներով կուրախացնեն հայկական էստրադայի բավականին մեծ աստղաբույլ: