Tuesday, August 17, 2010

TOP 3 Պատճառ Գյումրուց փախնելու համար կամ "Գյումրի vs. Երևան"


Հաստատուն քայլերով իր վերջին մոտեցող այս ամառային արձակուրդների ընդացքում ինչ-ինչ, լուրջ թե անլուրջ պատճառներով առիթ ունեցա մոտ մի ամսից ավելի մնալ Երևանում, ճանաչել Երևանն իր +ներով ու -ներով: Հիմա արդեն մոտ մի շաբաթ է ինչ վերադարձել եմ Գյումրի ու մինչև հիմա նի կակ չեմ կարողանում համակերպվել այստեղի գրեթե մեռած կյանքին: Իսկ ինչու ԳՐԵԹԵ??? Դե այն պարզ պատչառով որ վերջը ամառ է ու արտասահմանից լիքքը մարդիկ են եկել իրանց բարեկամների ու հարազատների մոտ ու գոնե մի թեթև ակտիվություն է նկատվում քաղաքում: Ի դեպ նաև նշեմ որ այս տարի Տուրիստների հոսքը Գյումրի անհամեմատ մեծ է ու զարմանալի թե ինչ են ստեղ կորցրել կամ ինչով են հետաքրքրվել???Ախր ոչ մի բան չկա~:
Լավ անցնեմ բուն թեմային....
.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.


.::էսօր արդեն զգում եմ որ չեմ կարողանում էլ Գյումրիում մնալ ու շաաաաաաաատ պատճառներ կարող եմ բերել Գյումրիից անհապաղ փախչելու համար, սակայն ստորև կներկայացնեմ այդ պատճառների միայն TOP 3-ը:

1.Աշխատատեղեր:
2.Հաճելի ժամանցի վայրեր:Թե ակտիվ և թե պասիվ հանգիստ:
3.Երիտասարդական Կյանք: Երիտասարդություն:
.::1::.
Աշխատատեղեր:
Ամենակարևոր պատճառը: Գրանցված եմ մի քանի օնլայն "աշխատաշուկաներում" և ամեն օր ստանում եմ բազմաթիվ նո վականսիաներ: Պատկերացրեք կան բավականին մեծ թվով աշխատատեղեր որոնց համար աշխ. փորձի առկայությունը պարտադր չի ու տրվում է հնարավորություն աշխատանքը համատեղել ուսման հետ: Ցավով նշեմ նաև որ առանց բացառության բոլոր նմանատիպ աշխատանքները առաջարկվում են Երևանում: Մինչ դեռ Գյոմրիում շաաաաաատ հազվադեպ հանդիպող թափուր աշղատատեղի համար, անկախ գործի բնույթից, պահանջվում է մինիմում 1-2 տարվա փորձ , բարձրագույն կրթութոյուն + ծանոթ + մաղարիչ: Ու հետաքրքիրն էլ էն ա որ ոչ մեկը շանս չի տալիս աշխ փորձ հավաքելու , բայց բոլորը պահանջում են այն: :(

.::2::.
Հաճելի ժամանցի վայրեր:
Ամենացավոտ պատճառը: Երևանում կան բազմաթիվ ՄԱՔՈՒՐ ու ԿԱՆԱՉ այգիներ, որտեղ պարզապես կարող ես զբոսնել,զրուցել,առանձնանալ սեփական մտքերիդ հետ կամ պարզապես նստել ու հանգիստ գիրք կարդալ: Գյումրիում էլ կան մի քանի այգիներ, սկայն ոչ մաքրությամբ ու ոչ էլ հանգիստ վայելելու տեսանկյունից Երևանյան այգիներին չեն հասնի: Կլուբ- մի բան որ Գյումրիում չի եղել չկա ու հույս էլ չկա որ կլնի:Կլուբն իմ համար ընկերների հետ ժամանցի ամենալավ տեղն ա , որտեղ հնարավոր է կտրվել առօրյա հոգսերից ու պարզապես տրվել երաժշտության խելահեղ ռիթմին:Գյումրիում կան միայն Մենյու-ից բեխաբար մատուցողուհիներով,ում սիրած զբաղմունքը մունաթ գալն ու թարս թարս նայելն է, մի քանի կաֆե մի 2 հատ էլ ռեստորանատիպ օբյեկտ ու վերջ:::Մեզ Երիտասարդական օբյեկտներ են պետք!!!!!!! :(

.::3::.
Երիտասարդական Կյանք: Երիտասարդություն:
Շատ չխորանալու պատճառ:Ճ Երևի .::2::.-ի պատճառով է որ Գյումրիում երիտասարդությունն էնքան ազատ ու բեզ կոմպլեքսնի չի ինչքան երևանում:Դրան մեծ պատճառա հանդիսանում նաև Գյումրեցու պահպանած զռռռռռ Հայկական Մենտալիտետը: Էս թեմայով կարելի է շատ ու շատ երկար խորանալ բայց թե մեկ է օգուտ չկա :(

.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.
Ով գիտի? Հնարավոր է որ եթե Աղետաբեր Երկրաշարժը չլիներ ու Երբեմնի շքեղ Գյումրին,որ Հայաստանի  արդյունաբերական կենտրոնն էր, չավերվերՀիմա կլիներ էլ ավելի ճոխ ու զարգացած….բայց էդ արդեն սաոսեմ դռուգայա իստոռիյա….. իսկ էսօր Երևանը հաղթեց-խախտեց Գյումրիին: Այսինքն ՀԱՍՏԱՏ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԵԼ ԳՅՈՒՄՐԻԻՑ:(

7 comments:

  1. Կարդում եմ գրածդ ու զարմանում.նիուժելի Երևանը կարա էտքան լավը թվա: Իրականում, էն ինչ որ գրել ես Գյումրիի մասին, միանշանակ Երևանին էլ ա վերաբերում: Երևանում բացարձակապես չկան մաքուր ու կանաչ այգիներ: Իսկ,եթե կան էլ,ապա քեզ պարզապես չեն թողնի փռվել կանաչի վրա ու երազել կամ էլ գիրք կարդալ:Անձնական փորձից ելնելով եմ ասում: Երևանում մուննաթ եկող մատուցողներ` ինչքան ասես կան:Դա միայն Գյումրիի մենաշնորհը չի :)Աշխատատեղերի պահով էլ համաձայն չեմ: Ուզում ա`2 հատ բարձրագույն ավարտած լինես, մեկ ա`մաղարիչ կամ ծանոթ:
    Գյումրիում մեկ անգամ եմ եղել` 15 օրով:Էտքան էլ վատ չի:Ախուրյան գյուղում էի ու երբևէ կյանքիս մեջ այդքան ցուրտ հուլիսյան գիշերներ ու այդքան աստղազարդ երկինք չէի տեսել:Ամենաշատը հենց աստղերն եմ հավանել:Նման պատկեր Երևանում ՉԵՍ ՏԵՍՆԻ:Միայn ձեր աղջիկներին չհավանեցի.մի տեսակ նախանձով են նայում Երևանի աղջիկներին, մի խոսքով`չեն սիրում մեզ :) Դե,միշտ էլ էդպես է,կողքից ուրիշ ձև է ամեն ինչ երևում: Հետաքրքիրն այն է, որ ծնվելով և ապրելով Երևանում, ուղղակի երազում եմ աղմուկից,կլուբերից ու "ազատ" երիտասարդությունից հեռու փախչել:Բայց մեկ ա`Երևանս շատ եմ սիրում ու չեմ փոխի աշխարհի ցանկացած այլ քաղաքի հետ:Ասածս ինչ ա`սիրիր քո քաղաքը ու հպարտացիր նրանով:Որ բոլորը քո պես մտածեն, փախչեն գան Երևան, բա Գյումրիին ով ա տեր կանգնելու?

    ReplyDelete
  2. Շուշան ջան դու մենակ պատկերացնես թե ես գյումրին ինչքն շատ եմ սիրում, բայց հույսս լրիվ կորցրել եմ որ հնարավորա ստեղ ինչ որ բան փոխել: Սաղդ էդ եք ասում "Որ բոլորը քո պես մտածեն, փախչեն գան Երևան, բա Գյումրիին ով ա տեր կանգնելու", բայց ոչ մեկ էլ չի պատկերացնում թե Գյումրիի հիմիկվա տեր կոչվածը ինչ ձևիա տեր կանգնել,որ ոչ մի բան ձև չի անել:Ստեղ ինչ որ բանի հասնելու համար կամ պիտի սաղ կյանքդ դատարանի շենքի մոտ միտինգ անես, ու նման պարագայում կյանքդ շատ կարճ կլնի, կամ պտի գնաս:
    Ու հետո ես կարողա հայրենասեր չեմ , հայրենի քաղաքիցս հեռանալ եմ ուզում և այլն, բայց կյանքը մի անգամա տրվում ու ես նախընտրում եմ մնալ էնտեղ որտեղ ապագա կա, որտեղ կյանք կա ու որտեղ ես կկարողանամ ընտանիքիս ամենինչով ապահովել,ոչ թե սաղ կյանքս պայքարեմ ինչ-որ բան փոխելու համար ու հլը հարց մնա թե արդյոք մեռնելուց առաջ գոնե մի փոքր փոփոխություն կտեսնեմ թե չէ: Կարճ ասած "որտեղ հաց էնտեղ կաց":
    Ու 15օր ստեղ հյուր լինելն ուրիշա 19 տարի էս քաղաքում մենակ ռեգռեսսվելը սավսեմ ուրիշ:Չեմ ասում թե Երևանը հրաշքա ու նման բաներ,,,բայց գյումրիի հետ համեմատած փառքա:
    Ոպշմ համոզված եմ ես թեմաներով 2սս էլ կարանք անվերջ ծավալվենք բայց էդպես ել ընդհանուր հայտարարի չգալ...մեկա մինչև մի քանի տարի դու Գյումրիում չապրես իսկ ես Eրևանում մենք իրար չենք հասկանա ;)
    Հա մեկ էլ մեր աղջիկները շատ էլ լավն են, էդ դու ես պարզապես ԲՌԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ Ռաստվել ....լօօօլ...

    ReplyDelete
  3. Դե, հա, ճիշտ ես ասում:Չեմ մեղադրում քեզ, ուղղակի դու էլ իմացիր, որ Երևանում մեկ ամիս մնալը ուրիշ ա, 20 տարի ապրելը`ուրիշ:))))))) Եսիմ,է~: Ոչ Երևանն ա մի բան, ոչ էլ Գյումրին :)))))))))

    ReplyDelete
  4. Լրիվ համաձայն եմ :) Համ էլ ընկել ենք պտի քաշենք :)

    ReplyDelete
  5. Parzapes Yerevanum gteles en inch Gyumrium dranic qich ka! Vayelir!

    ReplyDelete
  6. Mersi...ete ed tesaketic naenk Erevanum shat ban ka inch Gyumrium ahavor qicha..bayc gitem erevan@ inchi dzgum inc:)

    ReplyDelete
  7. Art jan asem vor Gyumrium erkrasharjits araj exel e akumb. Heto el e exel- uxaki inch inch patcharnerov pakvel e(chxorananq te inch patcharnerov, baits ete guzes heto karam asem).
    Isk Gyumrin mer erazats qaxaq@ menq enq dartsnelu mer erexaneri hamar... Mtatsir et masin...

    ReplyDelete