Saturday, September 11, 2010

11/09/2001:::Remember Me


Այս ամսվա սկզբից անսպասելի Լռությունս խախտում եմ ձեզ միանալով Երևանից... Ուղղակի չկարողացա չանդրադառնալ Սեպտեմբերի 11-ին: Էսօր ակամայից մտքումս պտտվում է "Հիշիր ինձ"-ը(Remember Me): Սա այն միակ ֆիլմն է , որը ես առանց ալարելու ու մեծ հետաքրքրությամբ նայեցի լուսաբացին(4:00am-ից սկսած) ու էդ օրը էդպես էլ չքնեցի: Չքնեցի ոչ թե վրա հասնող լուսաբացի ու մեր տան ռեմոնտագործախառը վիճակի,այլ այս ֆիլմի ազդեցության ու դրանից հետո միտքս բռնագրաված մտորումների պատճառով:
Ախր ամբողջ ֆիլմը նայում ես .... ընթացքում տխրում, ծիծաղում, խորհուրդներ ես քաղում ...բայց չես էլ պատկերացնում թե ոնցա փոխվելու ամենինչ ֆիլմի հենց վերջին րոպեների ընթացքում...դաժե լացդ է գալիս թե խի??? Խի պտի տենց պռծներ սաղ , էն էլ էն պահին երբ արդեն ամեն ինչ ոնց որ թե լավին էր գնում...Ու մի փոքր հետ նայելիս հասկանում ես , որ կյանքն է էդպիսին...ամեն ինչ-հատկեպես ամեն մի լավ բան ունի սկիզբ ու վերջ...ու շատ հաճախ էդ մեծ ու երկար աշխատանքների գնով ձեռք բերված  լավ բանի սկիզբը շատ շուտ ու շատ անսպասելի ընդհատվում է հանկարծակի վրա հասած վերջով:Ու ինչ է մեզ մնում անել եթե ոչ պարզապես հետևել ֆիլմի հերոսուհու առաջին հայացքից բավականին պռիմիտիվ ու հիմարոտ, բայց իրականում շատ խորիմաստ ու ճշտոտ սովորությանը` դեսերտն առաջինն ուտել:Չէ որ չգիտես թե ինչ կպատահի քեզ հետ հաջորդ վայրկյանին...
Այսինքն ` արեք այն ինչ ուզում եք, հասեք նրան ում սիրում եք քանի դեռ կարող եք-ու ապրեք ամեն օրն ինչպես վերջինը`քանզի էդ վերջին օրն էլ է գալու... Ու ապրեք էնպես որ էդ վերջին օրը չզղջաք "չկերած դեսերտի" համար:
Եթե կան մարդիք ովքեր չեն տեսել "Հիշիր ինձը"-ը ասեմ որ ֆիլմի վերջում