Thursday, March 31, 2011

Դող... միայնություն... ու էլի նույն ցավը...



-Այ տղա էս ուր ես?
-Օֆիսում եմ Արմ ջան...հլը աշխատում եմ...
-Էս ժամին... արդեն 8ն ա 6ին գործդ պրծնում ա, խի ես էսքան մնացել?մենակ ես?
-Օֆ եսիմ է... Սեդան էլ ա ստեղ, իրա պատճառով եմ մնացել...գործից գործա բացում:
- :) Հա Սեդուլը միշտ էլ էդպեսա... դե նայի շուտ պրծի գնա տուն:
-Բա իմացար... Սեդան էսօր հետս նամյոկներով էր խոսում... աչքիս ինքը իմ հանդեպ անտարբեր չի... Ճնայած վաղուց էի զգացել դա, բայց էսօր մի տեսակ սիրահետում ա....
-Արթ լուրջ ես ասում? Բա դու իրա հանդեպ ոնց ես?
-Եսիմ... ինքս էլ չգիտեմ...չնայած նամյոկները դուրս գալիս են...հիմա էլ կանչումա իրա սենյակ, չգիտեմ գնամ թե չէ, սիրտս մի բան գուշակումա , որ գնացի մի բան կլնի հաստատ...
-Յաաա... գնա այ տղա :D  Գնա , թող մի բան ըլնի, հետո տպավորություններով կկիսվես ;)
-Լավ ցավտ տանեմ, էն գործերի մոմենտով էլ որ ցերեկն ասիր, տուն հասնեմ կզանգեմ ուղարկի: Հելնեմ տեսնեմ ինչա ասում թողեմ գնամ տուն, գլուխս ցավումա: :(
****
Արմինեն ու Արթուրը մանկության ընկերներ չէին, բայց վերջին մի շաբաթվա ընթացքում էնքան էին մոտիկացել, ընկերացել որ ասես իրար  հետ 100 տարի ընկերություն արած լինեին:Իսկ Սեդան ու Արմինեն վաղեմի մտերիմ ընկերուհիներ էին...
Արթուրն իրականում անտարբեր էր Սեդայի հանդեպ, բայց զգում էր, որ արդեն սիրահարվում է Արմինեին:Ամեն օր հիշում էր այն պահը, երբ առաջին անգամ տեսավ նրան աշխատավայրում, ամեն պահ հիշում էր նրա փայլող աչքերն ու անմոռանալի ժպիտը... Ցավոք գործի բերումով Արմինեն ստիպված էր շաբաթվա մեծ մասն անկացնել ուրիշ քաղաքում...Արթուրը չնայած շատ էր կարոտում նրան, շատ էր զգում նրա կարիքն իր կողքին, բայցևայնպես չէր ասում իր զգացմունքների մասին: Հիմա նրանք շփվում էին համացանցում...ու իր կարոտն Արթուրը փորձում էր առնել նկարներից:
***Մի ժամ անց***
"Սեդայի հետ արեցինք! :("  կարդաց Արմինեն հեռախոսի էկրանին Արթուրի ուղարկած sms-ն ու անմիջապես հավաքեց Արթուրի համարը... 
-Ալո?
-Այ, տղա?
-Հա ջան...
-Լուրջ արեցիք?
-Հա
- Բա ինչի ես տենց մեռելային տրամադրությամբ?
-Եսիմ... չէի ուզում...
-ինչ եք արել?
-Արմ հիմա գազելի մեջ եմ, հասնեմ տուն կմտնեմ ինետ կգրվենք...
-Լավ..
Մոտ 30 րոպե հետո Արթուրն արդեն տանն էր ու շտապեց միացնել համակարգիչը բացեց այն արագ հաղորդագրությունների ծրագիրը , որով հիմնականում շփվում էր Արմինեի հետ ու մի պահ զարմացավ տեսնելով Արմինեի "sadness ;(" ստատուսը...
-Արմ ինչա էղէ խի  "sadness ;("???
-Հեչ գործերս շատ են... չեմ հասցնում...
-Բայց մի քիչ առաջ նոռմա էր ոնց որ...
-Դուք ինչ արիք? ոնց արիք? համբուրվել եք?
-Ինչի համար ես հարցնում? Սեդային խանդեցիր?:D
-Սեդան ստեղ կապ չունի ես քեզ եմ հարցնում...
-Բայց ինչիդ են պետք էդ հիմար մանրամասները?
-Հեչ ... ուղղակի քեզ կապվել էի...
-ԷԻՐ?
-Էի!
-Այսինքն հիմա ինչ որ բան փոխվեց?
-Անկեղծ ասաց, հա փոխվեց...
   ու ... կասեմ ավելին...
-խի Արմ? ասա...
-հեչ լավ...
-չէ... ասա...խնդրում եմ
-Ու էլ ինձ մի գրի էլի...խնդրում եմ...
-Խի Արմ? պատճառը որն ա?
-Դու... դու չես կարա լուրջ հարաբերություններ ունենաս... դու սաղի հետ էլ կլինես...ինձ մի գրի էլ... նախապես մերսի հասկանալու համար...
Արմինեի վերջին ուղարկած տողերն այնպես խոցեցին Արթուրին որ ակամայից արցունքի մի կաթիլ կարծես աշխատանքից ուշացած մեկը շտապեց վազել երիտասարդի այտով:
Չնայած դրսում տիրող տաք արևային եղանակին Արթուրը սկսեց դողալ.... Այժմ ինքը էս աշխարհում այլևս մենակ էր...չէր զգում ու չէր տեսնում ոչ մի բան...ոչ ոքի...ու էլի էդ անտեր զգացումը... ու էլի մենակությունը... ու էլի արցունքները հավաքվել էին կոկորդն ու խեղդում էին..."Միթե ես էդքան հիմար եմ? Ոնց կարայի ես կուրորեն ոչ մի բան չհասկանալ"...
Առանց այն էլ Սեդաի հետ քնելուց հետո Արթուրն իրեն ամենաստորն ու ամենաանպետքն էր համարում...Իսկ Արմինեի խոսքերից հետո ինքն իր համար չկար էլ... գոյություն չուներ... ու էդ պահին գլանակը... ծխախոտի խղճուկ գլանակը տղային թված այնքան հարազատ... այնքան սրտացավ... ու նա փորձեց իր ցավը խեղդել սիգարետի այրվող ու մոխրացող գլանակի մեջ... մեկը մյուսի հետևից... չդադարելով այտն ի վար արձակել արցունքների խոշոր կաթիլներ, որ կարծես խոցված սրտից հոսող արյան կաթիլներ լինեին... տղան նույն ցավն էր զգում... էն սպանող դատարկության ու միայնության ցավը, որ երբեք դեռ չէր զգացել... 
Գլուխը կորցրած նա ինչ որ բան արագ հավաքեց համակարգչի ստեղների վրա ու դուրս վազեց տանից...

Արմինեն լալիս էր ինքն էլ չհասկանալով ինչ է իր հետ կատարվում... զգում էր որ չի կարա Արթուրին մոռանալ, բայց հաստատ որոշել էր այլևս չշփվել նրա հետ: Նա մոտեցավ իր լափթոփին բացեց այն, որ երաժշտություն լսի, ցրվի ու տեսավ որ նամակ ունի... Արթուրից էր...
Մինչ նա կբացեր նամակն ու կսկսեր կարդալ բջջայինը զանգեց լցնելով սենյակի դատարկությունը Բեթհովենի 3րդ սիմֆոնիայով... Սեդան էր զանգահարում..
Չուզենալով խոսել "Դրա" հետ, բայցևայնպես լինելով "դրա" ամենամոտ ընկերուհին նա պատասխանեց...
-Հա Սեդ?
-Արմ... չգիտեմ ոնց ասեմ,-հուզված ու լացող ձայնով ասաց Սեդան,- Արմ մեր Արթուրը վրաերթի է ենթարկվել... ու... ու տեղում մահացել է...Արմ... ձեռքին քո նկարն էր...Արմ լսում ես?...ալո...
Արմինեն չէր լսում Սեդայի վերջին խոսքերը: Լրիվ սպիտակ դեմքով, աչքերն ուռած,այտերի վրա անդադար հոսող 2 առվակներով նա կարդում Էր... Նա կարդում էր Արթուրի վերջին նամակը... Արյունոտ նամակը...
"Գիտեմ հիմար եմ... բայց սիրում եմ...Արմին ես քեզ սիրում եմ խենթի պես... հիմա գրում եմ քեզ էս տողերն ու վազում քո մոտ,գիտեմ կներես ինձ... Արմ... ների ինձ խնդրում եմ... նման բան այլևս չի կրկնվի...դու դաճվել ես սրտիս մեջ.. ու կջնջվես միայն արյունով... Իսկ եթե չներես ու չընդունես ինձ ես էդ իմ արյունով կջնջեմ քեզ իմ սրտից... գիտեմ մեղք է... գիտեմ հիմար եմ... գիտեմ կներես... որովհոտև սիրում եմ... ես գալիս եմ Արմ..."
-Արմինեն առանց ավելորդ շարժման, առանց դեմքի միմիկան փոխելու ... անգամ առանց ստեղնաշարին նայելու գրեց... "Գիտեմ Արթ... սպասում եմ արի...ներում եմ, դու մենակ արի... խնդրում եմ Արթ Արի..."

Ուղարկեց նամակը հետ` Արթուրին... Ուղարկեց հասկանալով որ չի հասնելու հասցեատիրոջը... Ուղարկեց ու զգաց էլի էն նույն ցավը... էն սպանող դատարկության ու միայնության ցավը, որ երբեք դեռ չէր զգացել... Չնայած դրսում տիրող տաք արևային եղանակին Արմինեն սկսեց դողալ.... Այժմ ինքը էս աշխարհում այլևս մենակ էր...չէր զգում ու չէր տեսնում ոչ մի բան...ոչ ոքի...ու էլի էդ անտեր զգացումը... ու էլի մենակությունը... ու էլի արցունքները հավաքվել էին կոկորդն ու խեղդում էին...

8 comments:

  1. էէէէ Արտուշ ջան էս ինչ ահավոր տխուր էր :Չ զոռով ուզում ես 33 տարեկան եքա բիձան գործի տեղը նստաց լացի չէ? :Ճ իսկ եթե լուրջ իրոք շատ հուզիչ էր, բայց ահավոր տխուր

    ReplyDelete
  2. Չէ գործի տեղը լացել պետք չի... գնա տուն նոր... հա մեկ ել 33 տարեկանը հեչ էլ բիձա չի...պոսլե սոռոկա ժիզն տոլկո նաչինայետսա ;)

    ReplyDelete
  3. Shaaaaaaat txur patmutyun e...

    ReplyDelete
  4. Տրամադրություն չունեի էս պատմությունը գրելիս... ու նախնական միտքս քանի գնաց էդքան տխուր դարձավ :

    ReplyDelete
  5. Ինձ շատ դու էկավ:

    ReplyDelete
  6. Ուրախ եմ որ հավանեցիր :Ճ

    ReplyDelete
  7. Nostalgic about "sadness'

    ReplyDelete