Showing posts with label Բլոգի օր. Show all posts
Showing posts with label Բլոգի օր. Show all posts

Tuesday, December 21, 2010

!!!!!ArmBlogDay2010!!!!!

ArmBlogDay 2010(Armenian Bloggers' Day 2010)...
Երևի թե հարց առաջանա թե ինչու եմ ամեն անգամ նշում 2010-ը? Որովհետև մեծ հույսեր ունեմ որ կլինի նաև 2011,2012,2013,2014..... և այլն....և միշտ:

Իսկ ինչ վերաբերում է 2010ին- Այո այն կայացավ: Ու շատ էլ լավ ստացվեց, շատ լավ ժամանակ անցկացրեցինք թե մենք` Գյումրիում  և (Ինչպես երևում է այ աստեղից) թե մեր կոլեգաները Երևանում: Բավականին մեծ ջանքերից հետո տեղի ունեցավ նաև օնլայն հեռուստակամուրջ, այսինքն վիդեո կոնֆեռենցիա Գյումրի-Երևան: Ճիշտ է տեխնիկական պատճառներով կարճ տևեց կապը, բայց շատ ուրախ էինք տեսնել մեր Երևանցի ընկերներին:
Իսկապես շատ լավ էր: Մոտ 4 ժամ զրույցներ, ծիծաղ, վերջում էլ նաև UNO խաղ, որի կանոնները ,ինչպես այսօր պարզվեց սխալ էին բացատրել մեր UNOյագետները :))))
Գյումրիում ներկա էին ` Լուսինե Բարսեղյանը, Կարեն Տերտերյանը, Անի Դավթյանը, Արա Խաչատրյանը, Կարինե Գուսարենկոն , ես ` Արտուշ Ռուշանյանս ու մի քանի այլ բլոգերներ ու բլոգինգով հետաքրքրվող մարդիք: Շատ հաճելի շփում, նոր ծանոթություններ ու նման հավաքներ ավելի հաճախ կազմակերպելու ցանկություն:
Ցավոք ինձ ուղարկել էին միայն իմ ներկայությամբ նկարներն ու չկարողացա ուրիշ նկարներ ճարել, բայց սիրով ներկայացնում եմ էս 3ը`


Ժողովուրդ, շատ շնորհակալ եմ ուրախ օրվա ու տոնի համար:
Աստված բոլորիս պահապան:

Tuesday, August 31, 2010

BLOG DAY 2010-ն ու իմ Հնգյակը

Ինքս ինձ Բլոգգեր չեմ համարում...բայց անչափ սիրում եմ թե բլոգս, և թե բլոգինգն առհասարակ: Վերջերս շատ եմ տարվել բլոգովս ու արդեն կատարվող ցանկացած դեպք ուղեղս ավտոմատ կերպով վերածում է բլոգպոստի, բայց ի ուրախություն ձեզ էդ ամենինչը չեմ գրի առնում ստեղ....:P :) 
Ասում են , որ գրելը (բլոգ վարելը) մոտս մեկ մեկ ստացվում է, դե ես էլ, ի հարկե, ոգևորվում եմ ու սկսում եմ ավելի լավ նայել Բլոգիս: Ինչևէ անցնենք էսօրվա տոնին...
Happy Blog Day to you...Happy Blog Day to you....
Happy Blog Day dear BLOGGERS---HAPPY BLOG DAY TO YOU!!!!!!!!

Այոոոո.....Այսօր Բլոգի ու Բլոգգերների Միջազգային օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլոր Բլոգերներին ու մաղթում ակտիվ ու ուրախ Բլոգավարություն:
Բայց այս տոնը,սովորական տոն չի,այն ունի իր ավանդույթը` մեջբերում եմ նյութ BlogDay.am-ic,,, 
''Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և' սովորական ընթերցողը, և' տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:''

Դե ես էլ քանի որ ունեմ և վարում եմ իմ անձնական բլոգը սիրով հետևում եմ այդ ավանդույթին ու ձեզ եմ ներկայացնում իմ հնգյակին