Saturday, May 7, 2011

...3...

Եթե ինձ տան 3 տարի
Դաժան մի կյանք , որ ես ապրեմ`
Ես կուզենայի , որ քո բարի
Ջերմ աչքերի ներքո հանգչեմ:

Եթե կյանքով այս երկրային
Պիտի ապրեմ 3 ամիս`
Ես կգտնեի իդեալին,
Որ սեր տա քեզ` սիրելիիս:

Թե ունենամ 3 շաբաթ
Լոկ 21 օր? Ինչիս են պետք?
Թող որ դրանք դառնան վայրկյան
Ու քո կյանքից կորչեմ անհետ...

Երբ 3 օր մնա կյանքիս,
Ու ես հասնեմ մայրամուտիս`
Կուզեմ , որ ինձ չճանաչես,
Լուռ հեռանամ` դու չտխրես....

Copyright © Արտուշ Ռուշանյան

5 comments:

  1. Արտուշ ջան չեմ դադարում զարմանալ ու հիանալ քո բանաստեղծական տաղանդով: Բացի տաղանդիցդ, գրածներդ էնքան հոգեհարազատ են իմ սրտին որ չհուզվել ուղակի անհնարա: Ապրես եղբայր հրաշալի էր

    ReplyDelete
  2. Մերսի Արամ ջան: Մեզ էլ էս ա բաժին ընկել, ինչ անենք....

    ReplyDelete
  3. ցավոք, ավելի լավ կլիներ չկարանաինք սենց բաներ գրել, բայց երջանիկ լինեինք սիրո հարցում :(

    ReplyDelete
  4. լռիվ համաձայն եմ Արամ ջան... :(

    ReplyDelete
  5. zarmacac em Artush jan qo taxandov...apresssssss....shnorhvorum em....teseq Sern inch e anum mardkanc het:X

    ReplyDelete