Monday, May 9, 2011

Բաժանում...

Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
Մի օր երկու սիրտ բաբախում էին ու հետո լռում,
Գիշերվա մեղմիկ զեփյուռը սիրո
Զրնգում էր զիլ ու երգ էր հյուսում:
Դա երգն էր նրանց հենց այն մասին,
Որ ուրվականները գիշերվա շեմին
Միմյանց գրկեցին, ու կարոտագին իրար նայեցին,
Երկինք սլացող արծվի ճանկերում միաձուլվեցին
Ու կախարդական կիրքը համտեսած փոքրիկ վագրերը զուսպ մռնչացին:
Լուսնի ոսկեզօծ շողերի ներքո
ևս մեկ այլ օր
Հենց այն սրտերը, որ միաձուլվեցին,
Հենց նույն ոսկեզօծ լուսնին վկա դարձրին
Ու չուզենալով, զեփյուռի` քամու վերածված վնգստոցի տակ
Սրտերը կոտրին ու բաժանվեցին:

2 comments:

  1. ըհը Ան ջան...Ես էլ եմ էդպես կարծում... հետաքրքիր ու զգացմունքային էր գրված: Ապրի Արման Սահակյանը

    ReplyDelete