Sunday, May 8, 2011

Ես քեզ սիրում եմ...

Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել,
Ինչո՞ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել.
Ավելին կուզես՝ ես քեզ պաշտում եմ,
Բայց և ատում եմ նորից բարբառել արդեն ասվածը,
Իմ ականջներով հազար անգամ արդեն լսածը.
Չէ որ դու վաղուց իմ էությունը, իմաստն ես դարձել,
Իմ լուսաբացը այդ դու ես բացել,
Իմ այգում բոլոր վառ ծաղիկները իրենց թերթերին
Հետքերն են կրում հենց քո մատների:
Դո՛ւ՝ իմ հեքիաթը… իմ առավոտը… իմ լուսաբացը…
Ես քեզ սիրում եմ ոչ թե ամեն օր տեղին անտեղին անունդ տալով,
Այլ սրտիս խորքում քեզ հավատալով,
Քեզ հետ կիսելով խինդն ու կարոտը իմ սիրող սրտի`
Ապավինելով քո լույսին մաքուր, քո առավոտին…
Ես քեզ սիրում եմ, բայց քանի անգամ կարող եմ ասել
Ինչո՜ւ այդ մասին նորից ու նորից բարձրաձայն խոսել…




Բանաստեղծության հեղինակը ես չեմ
Չգիտեմ էլ ով ա
Բայց շատ եմ սիրում էս բանաստեղծությունը, որոշեցի կիսվեմ:
P.S. եթե ինչ-որ մեկը հեղինակին գիտի, ասեք էլի:

4 comments:

  1. հրա՜շք, ցավոք հեղինակին ես էլ չգիտեմ

    ReplyDelete
  2. shaaaaaaaaaaaaaaattttttttttt em sirum blogt, Art jan.....misht trams bacvum a qo blog@ kardaluc:))))))))))))))))))))))))

    ReplyDelete
  3. shat lavn e.mi hat banasrexcutyun el es unem.uxarkem blogumd tpes?es em grel.n 82

    ReplyDelete
  4. Հենրիկ Բաբաջանյան

    ReplyDelete