Wednesday, October 13, 2010

Մեր "Ուրախ Ավտոբուսը"

Նախապես ասեմ որ 4օրյա արշավի մասին պատմությունս որոշել եմ ներկայացնել մի քանի պոստերով` պատմելով մեր եղած յուրաքանչյուր վայրի մասին առանձին պոստում:
Այս պոստը կարելի է Ներածություն կամ Անոնս համարել,այսինքն այստեղ կպատմեմ ընդհանուր արշավի մասին: 

Ինչպես արդեն նշել եմ այ այստեղ մեր ուղևորությունը կազմակերպել էր Գյումրու սուրբ Հակոբ եկեղեցու "եկեղեցասեր երտասարդաց միությունը": Ուղևորությունը սկսեցինք Հոկտեմբերի 8ին` երեկոյան 21:00-ի կողմերը: Գյումրի ենք վերադարձել Հոկտեմբերի 11ին ժամը 19:00-ին մոտ:Այդ մի քանի օրվա ընթացքում եղանք Շաքեի ջրվեժում, Տաթևի վանքում,Շուշիում,Ստեփանակերտում,Գանձասարում(ինչպես նաև Գանձասարի մոտ գտնվող շատ մաքուր ու շատ գեղեցիկ Վանք գյուղում,որը շատ շատ հավանեցի և որին կանրադառնամ առանձին գրառմամբ), Նորավանքում և Էջմիածնում:
Ճամփորդում էինք այ այս ավտոբուսով`
(!!!Էս աղջիկը մեր հետի Կառինան է, ուղղակի ավտոբուսից ուրիշ հարմար նկար չկար)))
որը մեզ համար դարձել էր "Домик на колесах", և որի հարմարավետ նստատեղերը 3 գիշերով փոխարինեցին մեր մահճակալներին(ծիծաղելին էնա որ էդ նստատեղերի վրա քնելուն արդեն հարմարվել էի ու երեկ գիշեր մահճակալս շատ անհարմար մեծ  էր թվում ու քնել էի ընդհամենը դրա 1/4-վրա:))
Ահա և ես ճամփին քնած` շնորհակալություն Սեդային իր "քնած մարդկանց նկարելու" սովորությանը:))))  
         
((((Հլը ստե նաեք Վոնց որ հրեշտակ լինի :P))))

Գիշերները կանգնում էինք ճանապարհին հանդիպող "բուտկայակաֆեյախառը ՕԲՅԵԿՏների" մոտ,որեղ մի մասը քնում էր ավտոբուսի մեջ,մյուս մասն ել թեյում ու զրուցում էր: Դեռ սկզբում մեզ խոստացվել էր խարույք,որը ցավոք մեր կանգառների անհարմարության,և այդ օրերին եղանակի խոնավության պատճառով այդպես էլ չվառվեց:
Ես առաջին անգամ էի ճամփորդում նման պայմաններում ու շաաատ հավանեցի և գոհ մնացի ամենինչից...ճիշտն ասած Գյումրի մտնելուն պես բավականին տխրեցի որ վերադարձանք: Բայց ձեռք բերեցի մի քանի շատ լավ ընկերներ,որոնք քչվորով բայց շատ հաճախ նման արշավներ են կազմակերպում հայաստանի տարբեր վայրեր,ինձ էլ խոստացան տեղյակ պահել հաջորդ արշավի մասին:Հա ի դեպ մեր հետ էր նաև ավտոստոպով տարբեր երկրներում ճամփորդած ու հիմա էլ հայաստան հասած Պոլշիայի քաղաքացի Մոնիկը,ում հետ զրույցում նա նշեց,որ չի սիրում տուրիստական  շաբլոն դարձած ևրոպական երկրները(Ֆռանսիա, Անգլիա, Գեռմանիյա և այլն)այլ նախընտրում է այցելել նոր զարգացող երկրներ:Հայաստանը  նա շատ էր հավանել ու ասեց որ շատ է սիրում վերադառնալ Գյումրի( պարզվում է նա արդեն 3րդ անգամն էր գալիս մեր քաղաք): Ցավոք քյսօր իմացա որ Մոնիկը արշավի ընթացքում կորցրել էր իր ֆոտոապառատի հիշողության քարտը,որի վրա գտնվում էին այդ 4 օրվա նկարները(նշեմ որ նա մեր խմբի միակ պռոֆեսիոնալ տեսախցիկով լուսանկարիչներ,ու ես շատ կուզեի ունենալ Մոնիկի նկարած կադրերը:( ): Ի դեպ ահա և նա`


Իսկ այդ արշավին մասնակցելուս համար մեեեեեեեեեեծ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկեր ու բարեկամ Սամվել Ասատրյանին`


....ընդհանուր այսքանը...շատ չեմ ուզում ծավալվեմ,չնայած որ հիանալի տպավորություններով եմ վերադարձել տուն: Հատկապես սիրեցի Արցախը, մանավադ Շուշին:
Իսկ այս արշավի մասին պատմող պոստերի շարքը պայմանականորեն կանվանեմ << Ուրախ Ավտոբուսը>>:)))
Դե ինչ Ուրախ ավտոբուսի 4օրյա արկածների մասին պատմությունը պաշտոնապես համարում եմ բացված:Գնացինք` առաջին կանգառն է Շաքեի ջրվեժը...

6 comments:

  1. ERE KARELI E MI QICH AVELI MANRAMASN GRI QO LAV @NKERNERI U BAREKAMNERI MASIN, HARGELIS

    ReplyDelete
  2. Hargelis....inc tvum a qez aveli shat pti Mer Arshavi manramasner@ hetaqrqren qan @nkerners u barekamners...

    ReplyDelete
  3. Bayc che vor ambox arshav@ gexecik e ir masnakicnerov, iranc varqubarqov... ov linelov, kencax varelov.

    ReplyDelete
  4. Che Tarsi pes mer arshav@ Mer Aycelac Vayrerov er gexecik...u ete karcum eq te ste texekatu byuro e , kam znakomstvaneri kayq,apa charachar sxalvum eq

    ReplyDelete
  5. inchpes asum e Qristoneutyun@, Havat@ merac e aranc gorci, isk gorc aoxner@ madrik en, ays depqum uxi gnacac eritasardner@, um masin, hargelis, duq hamaroren porcum eq chxosel dzer posterum...

    ReplyDelete
  6. Apres,du gri menq tesnenq arshavi masin,te mardik inchov ein zbaxvac edqan el hetaqrqir chi

    ReplyDelete