Monday, October 18, 2010

Տաթևի Վանք ft. Վարչապետ Սարգսյան:::"Ուրախ ավտոբուսը" շարքից

Մեր "Ուրախ Ավտոբուսը"-Մաս 2


Տաթևի Վանք - Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 

9.10.10 Շաքեի Ջրվեժով հիացած մենք շարժվեցինք դեպի Տաթևի Վանական Համալիր: Մոտ 90 րոպե ավտոբուսում զրուցելուց հետո կանգ առանք մի գյուղում,որը ինչպես պարզվեց Տաթևին ամենամոտ Գյուղն էր(կներեք անունը չեմ հիշում):Իսկ մեր ավտոբուսը կանգնեցնելու պատճառը վարչապետի այցն էր Սյունիքի մարզ...
Արդեն պատրաստվում էինք իջնել Հալիձոր երբ մեր երեխեքից մեկը նուրբ ասաց բղավեց " Ժողովուրդ Ճոպանուղին աշխատում է"...Իրոք մեր գլխավերևով անցնում էր Ճոպանուղու խցիկը,որը ինչպես հետագայում պարզվեց դատարկ էր ու կատարվում էին փորձարկումներ: Ինչևէ բավականին վտանգավոր,բայց միևնույն ժամանակ ապշեցուցիչ գեղեցկությամբ ձորը մենք հաղթահարեցինք մոտ 40-45րոպեում ու Վարչապետական JEEP-երի հետ միաժամանակ հասանք հենց վանքի մոտ: Նախորդ օրվա անձրևները մեր ոտքով անցնելիք շատ փոքր ճանապարհը հարստացրել էին մոտ 10-15սմ հաստությամբ թարմ ու հավեսով լպրծուն ցեխով...


Մարդաշատ էր տաթևն այդ օրը...Երևի մեր վարչապետն էր հավաքված ամբոխի պատճառը...Չէ որ Տիգրան Սարգսյանին կանաչ կեպիով,բահը ձեռքը,վերը նկարագրած ցեխերի միջով քայլելիս ամեն օր չես տեսնի,ցավոք իմ ֆոտոապառատը ինձանից պակաս կապռիզնի չէր ու ես չհասցրեցի պրն. Սարգսյանին այդ վիճակում նկարել բայց նրանից մի քանի ֆոտո արել եմ`
                           




Նշեմ,որ վարչապետի հետ մեր խումբը բավականին հաճելի ճեմազրույց ունեցավ,որի ընթացքում մեր աղջիկներից մեկը պատահաբար կանգնեց Սարգսյանի ոտքին...Բախտներս բերեց որ վարչապետի "ոչինչ աղջիկ ջան"-ով պռծանք` թիկնապահներին էլ հերթ չհասավ;)
Բայցևայնպես չմոռանանք որ գրառմանս հիմնական թեման Տաթևի վանքն է,ու նկարներով ձեզ ցույց տամ  անկարագրելի ու խորհրդավոր այս վանքի գեղեցկությունը`
 

 

 
Վերջերս Տաթևի վանքի հետ կապված ամենաքննքրկվող թեմաներից մեկը "Տաթևի թևեր" կոչվող ճոպանուղու կառուցումն էր,որը ինչպես արդեն նշեցի մեր արշավի օրերին  գտնվում էր փորձարկման փուլում: Մեզ Ճոպանուղու մոտ չթողեցին` բայց հեռվից մի քանի կադր արեցի`
 

Նշեմ որ այժմ ճոպանուղին գործում է և հանդիսանում է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ:Տաթևի ճոպանուղին ձգվում է 5, 7 կմ' Հալիձոր գյուղից մինչեւ Տաթևի վանական համալիր: Օդային այդ ճանապարհով կարելի է մեկնակետից մինչև վերջնակետ հասնել մոտ 10 րոպեում:Այն հավակնում է գրացվել Գիննեսի ռեկորդների գրքում: Ավելին Հայաստանում կարծում են, որ "Տաթևի թևերի" շնորհիվ Հայաստանը կարող է ավելի ճանաչելի դառնալ աշխարհում և այն կարող է նպաստել Սյունիքի մարզի տնտեսական զարգացմանը: Ճոպանուղին այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 23 -ից:
Ոնց որ թե այսքանը....
Դե իսկ ես պարզապես չէի կարող չնկարվել Տաթևում:)Ահա և ես ու Տաթևը`




Տաթևն էլ տեսանք,Տաթևով էլ հիացանք ու աչքներս ճոպանուղու մեջ թողած շարժվեղինք դեպի Լեռնային Ղարաբաղ...Արցախյան առաջին կանգառն էր Շուշին...








3 comments:

  1. SHAT HETAQRQIR U GEXECIK CHANAPARHORDUTYUN E EXEL,HAMENAYNDEPS VARCHAPETIN KANACH KEPIOV TESEL ENQ

    ReplyDelete
  2. Paron Rushanyan, shat ankrkneli voch uneq grelu, hianali taxand, bayc xorhurd ktayi, naxqan grac@ hraparakel@, mi hat veraxmbagrel, terutyunner@ uxxel nor hraparakel

    ReplyDelete
  3. Paron anhayt mersi govesti xosqeri hamar! gitem vor sxalner u terutyunner kan gracneris mej,bayc hishecnum sa @ndamen@ siroxakan blog e,voch te inchvor hrchakavor tert vor mi hat el Glxavor xmbagrich varcem u xmbagrel tam nyuters:P

    ReplyDelete