Tuesday, March 15, 2011

Չընթերցված նամակներ...

Հաճախ լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեկին` լինի դա շատ հարազատ մարդ, թե ընդհանրապես օտար մեկը, ուզում ես պատմել... պատմել ամենինչ քո մասին, հաղթահարածդ դժվարությունների, տանջանքներիդ մասին, պատմել հոգուդ ամենախորքում պահված ամենամեծ գաղտնիքը ու հուսալ...հուսալ որ կհասկանա, կընդունի, մի գուցե կների կամ որոշ դեպքերում անգամ երես չի թեքի... Համաձայնեք անթերի մարդ չկա, ու բոլորս էլ սխալական ենք, մեղսավոր... և որ բոլորս էլ ունենք ներված, և ամենակարևորը հասկացված լինելու հավասար իրավունք...
Բայց շատ հաճախ, նման դեպքերում կորցնում ես խոսելու ունակությունը, մտքիցդ հօդս են ցնդում բոլոր բառերը, չգիտես ինչ ասես, ինչպես ասես... Եվ հենց միայնակ խորհելու պահերին են , որ մտքերդ անկախ քեզանից ճիշտ շարադրվում են ու ավելի քան պարզ արտահայտում այն ինչ կուզենաիր ասել, կուզենայիր բայց չկարողացար...
Ու շատ հաճախ մենք մտովի գրում ենք նամակներ... Շատ դեպքերում հուսալով որ այդ նամակները կկարդացվեն մեզանից հետո միայն, բայց... անպայման կկարդացվեն... Մտովի գրում ենք նամակներ ու պատմում ամենինչ մեր մասին, պատմում այն ամենն ինչ ոչ ոք երբեք չի իմացել, կիսվում ենք ամենամեծ գաղտնիքներով ու երազանքներով... Մտովի Գրում ենք նամակներ` հուսալով, որ մեզ կհասկանան, կընդունեն, մի գուցե կներեն կամ որոշ դեպքերում անգամ երես չեն թեքի... 
Շատ հաճախ այդ նամակները լոկ մտովի գրված չեն մնում, այլ գրվում են իրականում, և ոչ թե sms կամ էլեկտրոնային նամակ, այլ հենց  ձեռքով գրված` սևով սպիտակ թղթի վրա...
Ու շատ հաճախ... շատ հաճախ այդ նամակները չեն էլ ընթերցվում...
 

1 comment: