Monday, November 8, 2010

Արքայական Facebook Queen Elizabeth-ի կողմից:

Կիրակի օրը բրիտանիայի արքայական պալատը հայտարարել է, որ թագուհի Ելիզաբետը մի քանի պաշտոնական էջեր է գրանցել Facebook սօցիալական ցանցում: Այդ քայլով թագուհին Facebook-ի 500միլիոն գրանցված օգտագործողներին է ներկայացնում ամենօր թարմացվող ինֆորմացիա ինչպես արքայական պալատի անցուդարձի այնպես էլ բրիտանական կառավարության գործունեությունից: Նշված էջերում  84ամյա թագուհին կներկայանա տարատեսակ նկարների,նորությունների և վիդեոների միջոցով:
Facebook-ում գրանցված ցանկացած մարդ կարող է այցելել արքայական էջերը, հաղորդագրություններ թողնել արքայական ՊԱՏին,ինչպես նաև մեկնաբանություններ անել արքայական ցանկացած գրառման տակ:
"Այս էջերի ստեղծման միտքը պատկանում է հենց թագուհուն"-նծում է պաշտոնական տեղեկատուն-"Մեր օրերում  առցանց ներկայության համար ուղղակի անհրաժեշտ է Facebook-ում գրանցվել":
Նշեմ նաև, որ արքայական ընտանիքը արդեն ուներ գրանցված էջ Flickr կայքում,2009-ին միացել էր Twitter-ին,իսկ 2007-ից ուներ հատուկ վիդեոհոսք Youtube-ում:
Ահա նաև թագուհու նորաբաց էջերից մեկը` Queen on Facebook:
Մնացեք օնլայն-see you on Facebook:)

No comments:

Post a Comment