Saturday, September 11, 2010

11/09/2001:::Remember Me


Այս ամսվա սկզբից անսպասելի Լռությունս խախտում եմ ձեզ միանալով Երևանից... Ուղղակի չկարողացա չանդրադառնալ Սեպտեմբերի 11-ին: Էսօր ակամայից մտքումս պտտվում է "Հիշիր ինձ"-ը(Remember Me): Սա այն միակ ֆիլմն է , որը ես առանց ալարելու ու մեծ հետաքրքրությամբ նայեցի լուսաբացին(4:00am-ից սկսած) ու էդ օրը էդպես էլ չքնեցի: Չքնեցի ոչ թե վրա հասնող լուսաբացի ու մեր տան ռեմոնտագործախառը վիճակի,այլ այս ֆիլմի ազդեցության ու դրանից հետո միտքս բռնագրաված մտորումների պատճառով:
Ախր ամբողջ ֆիլմը նայում ես .... ընթացքում տխրում, ծիծաղում, խորհուրդներ ես քաղում ...բայց չես էլ պատկերացնում թե ոնցա փոխվելու ամենինչ ֆիլմի հենց վերջին րոպեների ընթացքում...դաժե լացդ է գալիս թե խի??? Խի պտի տենց պռծներ սաղ , էն էլ էն պահին երբ արդեն ամեն ինչ ոնց որ թե լավին էր գնում...Ու մի փոքր հետ նայելիս հասկանում ես , որ կյանքն է էդպիսին...ամեն ինչ-հատկեպես ամեն մի լավ բան ունի սկիզբ ու վերջ...ու շատ հաճախ էդ մեծ ու երկար աշխատանքների գնով ձեռք բերված  լավ բանի սկիզբը շատ շուտ ու շատ անսպասելի ընդհատվում է հանկարծակի վրա հասած վերջով:Ու ինչ է մեզ մնում անել եթե ոչ պարզապես հետևել ֆիլմի հերոսուհու առաջին հայացքից բավականին պռիմիտիվ ու հիմարոտ, բայց իրականում շատ խորիմաստ ու ճշտոտ սովորությանը` դեսերտն առաջինն ուտել:Չէ որ չգիտես թե ինչ կպատահի քեզ հետ հաջորդ վայրկյանին...
Այսինքն ` արեք այն ինչ ուզում եք, հասեք նրան ում սիրում եք քանի դեռ կարող եք-ու ապրեք ամեն օրն ինչպես վերջինը`քանզի էդ վերջին օրն էլ է գալու... Ու ապրեք էնպես որ էդ վերջին օրը չզղջաք "չկերած դեսերտի" համար:
Եթե կան մարդիք ովքեր չեն տեսել "Հիշիր ինձը"-ը ասեմ որ ֆիլմի վերջում
գլխավոր հերոսը(որին բավականին հաջող մարմավորել է Robert Pattinson-ը) Սեպտեմբերի 11-ին բախտի բերմամբ թե պատահմամբ,կամ էլ ռեժիսորի փայլուն երևակայության արդյունքում հայտնվում է Նյու Յուրքի երկվորյակ երկնաքերերից մեկում ու...

ու.........


Տխուրա.....
Բայց մի կողմ թողնենք ֆիլմն ու հիշենք ու հարգենք 2001թ-ի Սեպտեմբերի 11-ի անմեղ զոհերին...


Ու որպես վերջաբան մեբերում եմ ֆիլմից...
"""Whatever you do in life will be insignificant, but it's very important that you do it 'cause nobody else will. Like when someone comes into your life and half of you says: «You're nowhere near ready». And the other half says: «Make her yours forever»" 
Just LOVE and FORGIVE each other! Cause each day could be your last one!

1 comment:

  1. Չեմ կարող չհամաձայնվել քեզ հետ, իսկապես հրաշալի ֆիլմ է...

    ReplyDelete