Saturday, July 17, 2010

ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...

Էսօր Ինստիտուտիս ու Համակուրսեցիներիս չգիտեմ ինչի շատ շատ կարոտեցի, բայց միանգամից հիշեցի Համալսարանիս "վիճակը'' ու ակամայից միտքս եկավ Արտակ Ալեքսանյանի հեղինակային <<Եվրոպական Բանաձև>>-ի եթերներից մեկը:Թեման  ՀՀ-ի ամենացավոտ ու ամենաշատ շոշափվող թեմաներից էր` ՀՀ Կրթական Համակարգ/այսուհետ ԿՀ/:
Հաղորդմանը կրթության բնագավառից ահագին պաշտոնյաներ կային, ու ընենց էին խոսում,ընենց էին ճոխ ու շքեղ նկարագրում
մեր էս թշվառ ԿՀ-ն, որ ես ուղակի կսիրահարվեի մեր ԿՀ-ի վրա , եթե դրա հետ ամենօր չառնչվեի:Ինչ Եվրոպականացման մասին կարող է խոսք լինել եթե հայ ուսանողների ու դիմորդների համար Հմալսարանը`
15%-ի մոտ “լռվելու ու ժամանակ մեռցնելու” վայր է:
30%-ի մոտ կին/ամուսին գտնելու ամենալավ տարածքն է:
35%-ի մոտ/տղաներին է վերաբերում/ բանակից ազատվելու միջոց:
Էն 20%ն  էլ յանի գնում են մի բան սովորեն, էն էլ դրանց մի 10%ն էլ հիասթափվումա:
+ էս բոլոր կետերին վերջում Դիպլոմ կառնեն, բա գառդիռոբի ոտի տակ ինչ դնեն???լօօօօլ

Ես ինքս արդեն , ոչ ու բարով, 3րդ կուրսի ուսանող եմ, ու վերաբերում եմ 4-րդ կետի հիասթափված 10%-ին: Լուրջ ոմ ասում սաղ կյանքս սովորել եմ…հիմա գիրք գրականությունից սիրտս խառնումա: Ասեմ Ինչի?:
10 տարի սովորել եմ Անգլերեն Թեքումով դպրոցում ու անգլերենի իմացությունս կարելիա անգամ նոռմալ համարել: Բայց եկա ինստիտուտ ու ինչ? Առաջի կուրս Այբբուբենն անցանք անգլերենի,2րդում էլ նաղադասություն էինք հարցական դարցնում ու անկապ հեքիաթներ էինք կարդում թարգմանում: Իմացածս էլ մոռացա, ու ոչ մի նոր բան էլ չսովորեցի:
Բա լաբորատորների ժամերին. նստում փորցեր ենք արտագրում տետրերի մեջ ու հետո մի պայթած, դարն անցած ,չաշխատող սարք են դեմերս դնում ու մենք պիտի եղունգ նայելով գուշակենք թե , եթե էդ սարքն աշխատեր ու մենք փորցն անեյինք ապա արդյունքում ինչ կստանայինք:
<<Տեղեկատվական Տեխնոլոգիաներ>> ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներն Ինֆոռմատիկայի ժամերին արդեն 2 ամիս WORD-ով  տեքստ են հավաքում: Էդ ինչքանովա ճիշտ?
Մաթեմ, ֆիզիկա- ամենասիրածս առարկաներնը, մինչև ԲՈւՀ ընդունվելս…2 տարի մաթեմ եմ պարապել , 1 տարի Ֆիզիկա ու գժվում էի էդ առարկաների համար, ինձ համար ամենահետաքրքիր առարկաներն էին… Իսկ հիմա?: Էդ առարկաներն իմ մոտ ասոցիացվում են լեկցիա լեկցիա և կրկին լեկցիաների հետ, որ “վազելով” պտի գրենք, հանկարծ մի բան բաց չթողնենք: Հետո էլ նստենք ու մենք մեզ ստիպենք թե ՍՈՎՈՐԻ` քննություն ունես:
Վաաաաաաայ ինչքան եմ հոգնել էդ լեկցիաներից: Աջ դզեռքիս միջնամատն ինձանից արդեն զզվումա, էլ չեմ գրում թե էդ լեկցիա թելադրողներին ինչեեեերա ասում: Այ,որ մեր էսքան լեկցիաների գոնե 5%-ը գործնական, ակտիվ ու պռակտիկ դասեր լինեին ես ու համակուրսեցիներիցս շատ շատերը մեր ես “ գյոզալական” մասնագիտությունից չէինք հիասթափվի ու գոնե կաշխատեինք մի բան սովորել:
Էսա Հայկական ԿՀ-ն? Հա? Անգամ ԾԻԾԱՂԵԼԻԱ: Ու ծիծաղում եմ, որ չլացեմ: Թե չէ  ողբալուա մեր ԿՀ-ի վիճակը: Մի հատ <<Բժշկական համալսարան>> ունենք որ կարելիա քչից-շատից հպարտանալ, մնացաց սաղ ԲՈւՀ-երում էլ նույն թշվառ վիճակնա:
Հա մոռացա ասեի Արտակ Ալեքսանյանին հալալա:Հարգում ու ամբողջովին կիսում եմ իրա տեսակետը: Լավա գոնե էդ տեսակ համարձակ հայտարարություններ անող կա մեր իրականության մեջ, թե չէ մեր պաշտոնյաները հիասքանչ հեքիաթներ պատմելով ման են գալիս մի ալիքից մյուսը:

ԷՀ Խորենացի ջան… Սաղ լիներ հաստատ կասեր`
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ…
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ…

2 comments:

  1. Այյյյ, շաաատ լավ էս գրել!

    ReplyDelete
  2. Մեկ էլ երիտասարդները գիրք կարդալ չեն սիրում չէ ասում են... բայց հլը փորձեք գնացեք ազգային գրադարան ասենք... էտ գրադարանի բացման օրվանից էս կողմ ընդեղ միակ բանը որ փոխվելա էտ այցելուներն են, մնացած ինչ կա ընդեղ հլը 20-րդ դարի մակարդակումա

    ReplyDelete