Tuesday, December 28, 2010

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՔԱՂԱՔԸ!

Քայլդ առաջ իմ նոր Գյումրի!
Դու մեր զորեղ ուժն ես բազկի,
Ծով երկնքում հավերժ ժպտա,
Եվ միշտ ցնծաաաաաաաաա:)

Ահա և ներկայիս իմ ամենասիրելի երգերից մեկը, և երևի թե միակ երգը որ իմ մեջ հայրենասիրական զգացմունքների նշույլներ է արթնացնում:


Ճիշտ է այդպես էլ չհասկացա թե ինչու տեսահոլովակի մեջ ընդգրկվեց մենակ "Հին Գյումրին", իսկ "նոր Գյումրուց"` մենակ քաղաքապետարանը?!
Ինչևէ այս հիասքանչ երգի ու իմ Գյումրիի պատվին ձեր դատին եմ հանձնում նաև Գյումրու նկարներից, որ սիրողական նկարել էի մոտ մի տարի առաջ:


Մեկ էլ ձեր թույլտվությամբ ուզում եմ տեղադրել նաև Գյումրվա Ամանորյա Եղևնին` իր վերջնական տեսքի գալու հենց առաջին գիշերը :)))


P.S. Ինչ ուզում է ասեմ, մեկա էս քաղաքը նաև իմնա ու ես իմ Գյումրին սիրում եմ :)

2 comments: