Հարգելի Երևանաբնակ հայ հասարակություн: Բոլոր նրանք ովքեր ունեն Wi-Fi տեխնոլոգիայով նոութբուքեր, սմարթֆոններ, մպ3 նվագարկիչներ և այլն, այսուհետ Երևանի 4 գոտիներում հնարավորություն կունենան օգտվել անվճար Wi-Fi-ից։ Վիվասել ՄՏՍ-ն հայտարարել է Wi-Fi ծառայության ձորձնական գործարկման մասին։ Այսինքն 2 ամսվա ընթացքում Երևանում կգործեն VivaCell-MTS անվանումով Wi-Fi-ի 4 մուտքային կետեր որոնց կկարողանան միանալ բոլոր ցանկացողները։ Ցանցը հասանելի կլինի հետևյալ 4 գոտիներում՝
Հայաստանի պետական տնտեսագիտկան համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Օպերային հարող տարածք և Հայաստանի հանրային գրադարան:
«Շարժական սարքերի լայն տարածումը առաջ է բերում հասարակական վայրերում` սրճարաններում, մասնավոր և պետական հաստատություններում և այլ վայրերում գերարագ ինտերնետ հասանելիության ապահովող տեխնոլոգիաների պահանջարկ: Հասարակական վայրերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի Wi-Fi ծառայության ապահովումով մենք հերթական քայլն ենք կատարում տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդներին առավել հարմարավետ և որակյալ ծառայություններ ապահովելու ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիանալի հնարավորություն ունի ապահովելու բարձր արագության ինտերնետ Wi-Fi կետերում, քանի որ ընկերության բազային կայանները համապատասխանում են 802.11b և 802.11g ստանդարտներին:
Շարունակական նորարարությունների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում ճանաչում է գտել որպես տվյալների անլար փոխանցման ծառայությունների մատուցման առաջատար: Եվ սա հերթական քայլն է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
No comments:
Post a Comment