Congratulations Guys -Today is OUR DAY!
Այո այո այսօր մեր` ուսանողների, միջազգային օրն է: Ու անկախ նրանից թե որտեղ ես ապրում ինչ նախասիրություններ ու գործեր ունես ԴՈՒ` ՀԱՐԳԵԼԻ ՈւՍԱՆՈՂ, ուղղակի պետք է նշես այս օրը: Նշես յուրովի` քո ու ընկեներիդ ուզածով: Այսօր ուսանողներին անհրաժեշտ է կտրվել համալսարանական անց ու դարձից, մոտ մի ամսից սկսվող զաչոտ-քննությունների մասին մտածմունքներից ու պետք է ուրախանալ:
Այս հիասքանչ տոնի առթիվ ՄԵՐ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՑԱՆԿԱՆԱՄ`
- Ինչքան էլ հայ ուսանողության ճնշող մասը սովոր ա փողով քննություն ստանալու,բայց ВСЕ ЖЕ ես կցանկանամ ՉԿԱՇԱՌՎՈՂ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ:
- ուսանողների սովորող փոքրամասնությանը կցանկանամ ԱՐԴԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ:
- Ձմեռա գալիս, ցուրտ ա արդեն ՏԱՔ ԼՍԱՐԱՆՆԵՐը չեն խանգարի:
- ԱԿՏԻՎ, ՀԱՎԵՍՈՎ, ՀԱՍԿԱՑՈՂ, ԽԵԼԱՑԻ ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ:
- Ու պարզապես բոլոր առումներով ԱԿՏԻՎ ՈՒՍԱԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔ:
Իսկ Գյումրիում ինչքան էլ երիտասարդության պասիվություն լինի,բայց նման առիթները ոչ ոք բաց չի թողնի համակուրսեցիների հետ ուրախանալու: Գյումրիի ԲՈւՀ-երից մեծ մասում ուսանողները Դասից Փախել եեեեե~ն: Գնացել են ման գալու, ուրախանալու ու պարզապես լավ ժամանակ անցկացնելու: Դե իսկ ես :( Ես այսօր առավոտյան ջերմություն ունեի ու չկարողացա միանալ համակուրսեցիներիս :((( Բայց Ուսանողների Միջազգային Օրը գյումրեցի ուսանող Արտուշ Ռուշանյանի համար դեռևս կորած չի: Այսօր երեկոյան մտքեր ունեմ տժժժալու այսօրվա առթիվ կազմակերպված ուսանողական PARTYում: Արդեն 4 բաժակ մալինայով թեյ եմ խմել ու 2 հատ coldrex հուսալով որ մինչև երեկո մի քիչ գոնե կլավանամ ու կկարողանամ միանալ Գյումրիում շատ հազվադեպ կազմակերպվող Partyներից մեկին::))))Հուսով կապաքինվեմ ու ժամը 19:00-ից հետո կլինեմ այ այստեղ`
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ ու մաղթում եմ հաճելի ժամանց հաճելի մարդկանց հետ: Ուրախացեք` ՀՈ ԱՄԵՆ ՕՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՉԻ???
No comments:
Post a Comment