Նոյեմբերի 2-ին մեկնարկեց “ArmNet Awards” 2010 համահայկական ինտերնետային մրցույթը ՀՀ Էկոնոմիկայի նախարարի բարձր հովանու ներքո:
Մրցույթի կազմակերպիչներն են SP Marketing Solutions, Orange Armenia կազմակերպությունները եւ Circle.am կայքը: Մրցույթի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը: “Armnet Awards”-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել ոլորտի մոնետիզացիային:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին անվանակարգերում.
· Դիզայն և հարմարավետություն
· Նորարարություն
· Տեխնիկական կատարում
· Բովանդակություն
· Տարվա առաջընթաց
· Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում առավելագույն ձայներ հավաքած կայքը)
· Ժողովրդական ընտրություն
· Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն WAP կայքի համար
Կայքերի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով.
· Առաջին փուլում օգտվողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.am կայքի համապատասխան բաժնում:
· Երկրորդ փուլում միջազգային ժյուրին, որի կազմում են ոլորտի արտասահմանցի և տեղացի լավագույն մասնագետները, կընտրեն հաղթողին` առաջին փուլի արդյունքներով լավագույն կայքերի ցուցակից:
Նախագծի շրջանակներում նաև դեկտեմբերի 3-4 տեղի կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված “Աութսորսինգից մինչև Նորարարություն” խորագրով կոնֆերանս, որտեղ ելույթ կունենան ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանից ժամանած մասնագետներ, ինչպես հանրահայտ «Opera», « Yandex», «RuTube», «Microsoft» ընկերությունների ներկայացուցիչները: Կոնֆերանսի նպատակն է քննարկել և ներկայացնել Ինտերնետային տեխնոլոգիաների զարգացման ուղիները, դրանց կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում:
Մրցույթը և կոնֆերանսը կեզրափակվեն մրցանակաբաշխության արարողությամբ:
Մրցույթի ընթացակարգին ավելի մանրամասն ծանոթանալու, ինչպես նաև մասնակցությունը հաստատելու համար այցելեք մրցույթի պաշտոնական կայքը` http://www.armnetawards.am/
No comments:
Post a Comment