Friday, November 19, 2010

Жизнь длиною в сигарету...

Ծխելը երբեմն ստիպում ընկնել մտորումների գիրկը,հիշել ու վերլուծել ապրածդ կյանքի պլյուսներն ու մինուսները...Գուցե զղջալ արածիդ, կամ ափսոսել չարածիդ համար:
Չզարմանաք եթե ասեմ որ ծխելու պրոցեսը նման է կյանքին:
Հետևելով ծխացող ծխախոտին կարելի է պատկերացնել մեր ամբողջ կյանքը, որն անվերադարձ այրվում է, գնում:
Ծխախոտը սկզբում`երբ նոր ես հանում տուփից, մի տեսակ գեղեցիկ է, հարթ, սահուն, սպիտակ, կոշտ... Կրակայրիչի սովորական դարձած ձայնը...և մի քանի վայրկյան հետո այն սկսում է ծխալ, այրվել- սկսվում է կյանքը, որը, ինչպես ցանկացած սկիզբ ունեցող երևույթ, տանում է դեպի վերջը: ...
Եվ ամեն անգամ երբ քաշում ես ծուխը, այն կրճատվում է:
Երբևէ նկատել եք , որ ծխախոտի երկու ծայրերից բարձրացող ծուխը տարբեր երանգներ ունի? Մի կողմից այն սպիտակ է, իսկ մյուսից` դեղին: Սպիտակում է ծուխը ֆիլտրացիայից հետո,իսկ ֆիլտրը դեղնում է...այդպես էլ կյանքում է- ՊԵՏՔ Է ՖԻԼՏՐԵԼ ՔԱՅԼԵՐԴ... Քանզի ծուխը, լցվելով ինչ-որ մեկի աչքերը կարող է ստիպել արտասվել...
Դու շարունակ ծխում ես... Ծխախոտը կորցնում է իր "շքեղ տեսքը", ճմրթվում է, սկսում է անհավասար այրվել, իսկ դու փորձում ես հավասարեցնել կրակը:
Ինձ միշտ դուր է եկել հետևել թե ինչպես են մարդիկ ծխում: Հոգեբանները անգամ կարող են մարդու բնավորությունը որոշել հետևելով նրանց ծխելուն: Անհամեմատելի են ասենք բանվորի ծխախոտն ու ինչ-որ հարստական տիկնոջ սլիմսը... մի  ջահելի ծխելը , որ դեռ չի կարողանում անգամ ներս քաշել ծուխը, ու ծերունու մինչև այրված եղունգի հոտ ընգնելը ծխելը:
...Իսկ դու շարունակ ծխում ես, ու սիգարետդ այրվում է` հասնելով իր վերջին: Խեժն ամբողջովին այրվել է, մնացել է միայն Ֆիլտրը,որը կթաղվի իր իսկ մոխիրի մեջ մոտակա մոխրամանում: Ու կմնա միայն հիշողությունը...
Լավ հիշողություն լավ ծխախոտի մասին, որի ֆիլտրը քիչ էր դեղնում: Իսկ շատ դեղնած ֆիլտրով ծխախոտի մասին ով լավ կհիշի?Կամ կհիշեն արդյոք?
Այ այստեղից էլ հետևություն...
Պետք է "այրել" այս կյանք այնպես, որ "ֆիլտրը քիչ դեղնի", ու որ քեզ շրջապատողներին չստիպես արտասվել աչք ծակող ծխից: Եվ որ միայն սպիտակ ու քաղցր ծուխը շրջապատի այն մարդկանց ովքեր վերջիվերջո որոշեցին մեզ "հանել կյանքի տփից":

P.S.   SMOKING KILLS!!!!












Ու ակամայից հիեցի Զեմֆիռային....
И Я на память оставлю мои сигареты....

13 comments:

  1. Shat siruna grac, ap8es, wu lav el xratakan mas ka mejy.
    Molodec Artush jan, sranic heto blogd hachax em mtnelu-hetaqrqira!

    ReplyDelete
  2. Hetaqrqir er grvac...isk hamematutyun@ shat yurorinak er....

    ReplyDelete
  3. Dzer tuyltvutyamb ...dzer grac@ ayjm nayev facebookum e

    ReplyDelete
  4. Քանի որ եսել եմ ծխելու ընթացքում սիրում երբեմն մտորել, ինձ շատ դուր եկավ: Ու նաև գրածիցդ հետևություն արեցի, որ պետք չի անորակ սիգարետներին ուշադրություն դարձնել, քանի որ նրանց ֆիլտրը շատ է դեղնում, այլ պետք է միշտ որակյալին ձգտել (իհարկե սա նունպես փոխաբերական իմաստով ;)և ինչու չէ ոչ փոխաբերական)

    ReplyDelete
  5. to XOREN: Mersi vor kardum eq u urax em vor havaneciq.

    to ANONYMOUS: shnorhakal em lav xosqeri hamar,uxxaki porcum em vat u vnasakar eravuytneri mej gone xratakan imast gtnel.

    to ANI: Mersi posts share anelu hamar:)

    to ARXANGELO:uarx em vor havanel es Aram jan:shat chisht hetevutyun es arel te uxxaki ev te anuxxaki arumov:)

    ReplyDelete
  6. im hreshtak, du shaaaat xor@ hogi unes, u amen in4i mest imast es pntrum, amen tex mtorumner, amen in4um chti u sxali , sev u spitaki hamadrutyun!! du YURAHATUK es!!

    ReplyDelete
  7. shnorhakal em Nar jan:) mersi vor amen harcum ognum es u ajakcum:))))))

    ReplyDelete
  8. ES EL ES TOGHERI MEJ IMAST KTESNEI ETE REALIST CHLINEI......duk el mi qich irates vor linek khaskanak vor et sigaret kochvac@ @ndamen@ mormazgi xoti terev e txtov patatvac........mi xoskov aghb,vor@ parunakum e 300ic aveli tunavor nyuter......voronk btacnum en mardu ughegh@ (aylcgeymeri hivandutyun),u dranic hetevutyun vor petq che zarmanal ays tarorinak mtqeri vra....dra poxaren shokolad kereq u hastat aveli stap kdateq

    ReplyDelete
  9. XAXA!!!! Lavn er...es kritikan el em lav @ndunum:)
    Nax mersi vor dzer tankagin jamanaikc tramadrecik u kardacik gracs...Stap datelu masin-asem vor lav el stap em datum u xist haraberakan em hamarum ayn vor cxox mardn e aveli stap datum te shokolad kerac@:)) ban chunem aselu-es Shokoladi gij em u shaaaaat em sirum shokolad...bayc cxel@ targelu cankutyun el chunem...isk inch veraberum e @ndhanur grarmans- PILISOPAYEM takavin!

    ReplyDelete
  10. cankutyun te kamqi ujh chunek Paron pilisopa..... :)misht el patrast em im tankagin jhamanakic tramadrel sxal mtacelakerp unecogh mardkanc hakadrvelu hamar.......isk ete etqan xelaci ek hakadrvek en gitnakannerin ovker apacucel en shokoladi drakan u cxaxoti bacasakan azdecutyun@ stap mtacoghutyan vra.....

    ReplyDelete
  11. exav qurik jan! :P qo het es hl@ tan@ kxosem !!!!!

    ReplyDelete
  12. anhamber spasum em...!!!!!!!!!!

    ReplyDelete
  13. Shaaaaaaaaaaaaaaaaaaaatt havesssssss er grvaaaacccc...ev shaaaat hetaqrqir nyut er.....

    ReplyDelete