Sunday, November 7, 2010

ՄԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ...

Վերջին մի քանի տարում Հայաստանը բավականին մեծ հաջողությունների է հասել միջազգային ասպարեզում թե մշակութային,և թե քաղաքական առումով...
Այսօր խոսելու եմ ավելի շատ մեր մշակութային հաջողություններից,որոնք իրենց մեջ ներառում են ոչ միայն հայկական կոլորիտային իրադարձություններ, այլ նաև մոդելային բիզնեսի և նորաձևության հետ սերտորեն կապված մեր հայ երիտասարդների  հաջողությունները:
Մոդելային ասպարեզից կուզենայի ներկայացնել հայ ամեներիտասարդ մոդելներից մեկին,ով լուրջ հաջողությունների է հասել միջազգային պոդիումներում: Խոսքս բազմաթիվ մոդելային մրցույթների մրցանակակիր Դավիթ Ղարիբյանի մասին է:ՀՊՃՀ-ի ուսանող 20ամյա Դավիթն արդեն հասցրել է հայաստանի պատիվը բարձր պահել մի շարք մոդելային մրցույթներում ու քասթինգներում,
և այժմ աշխարհահռչակ BENETTON բրենդի հայաստանյան ներկայացուցչության կողմից ներկայացվել է Benetton-ի հաջորդ դեմքը դառնալու համար կազմակերպված միջազգային "It's My Time" խորհագրով քասթինգին: Դավիթի համար մոդելային բիզնեսը սկզբում պարզապես հոբբի է եղել, սակայն հետագայում վերածվել է ապրելակերպի, մասնագիտության, տարերքի:
Ուրախ ենք որ Դավիթը հիմա էլ է շարունակում հաստատուն քայլերով բարձրանալ դեպի մոդելային գագաթները` ցանկացած պահի բարձր պահելով հայաստանի պատիվը: Իսկ մենք` հայերս ուղղակի պիտի հպարտանանք ու ուրախանանք Դավիթի նորանոր հաջողություններով:Երիտասարդ մոդելի կարգախոսն է "Կյանում ոչինչ պատահական չի": Ճիշտ է ինչպես և յուրաքանչյուր բնագավառում այստեղ ևս հնարավոր են անհաջողություններ ու հիասթափություններ, բայց դրանք անցողիկ են, կարևոր է չհուսահատվել ու միշտ վստահ լինել սեփական ուժերի վրա: Իսկ Դավիթին խորհուրդ տանք` հաջողությունների դեպքում- չթուլացնել դիրքերն ու միշտ ձգտել ավելի լավին, իսկ ժամանակավոր անհաջողությունների դեպքում` Выше Нос Давид! Ведь черная полоса тоже может быть взлетной!!!

No comments:

Post a Comment