Friday, October 15, 2010

Անվերնագիր


                  
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը
Չեն լցնի հոգուդ այն դատարկությունը,
Որն ընդհամնեը մի սխալ քայլով
Լցվել է կեղտով,լպրծուն ցեխով
Ու չի մաքրվի անգամ արցունքով,
Իսկ եթե փորձել... գուցե արյունով?
Էդ կարմիր ներկով ջնջել սխալներդ
Ընդմիշտ մոռանալ անցած անուրջներդ,
Ու թե աղմկեն անցյալիդ ձայները
Մի տուփ բամբակով պակել ականջներդ,
Ու փախչել,փախչել հեռու այստեղից...
Հոգիդ քրքրող այս սաստիկ ցավից,
Հետ չնայելով փախչել անցյալից,
Բայց...ինչքան փախչես ինքդ քեզանից?
Հնարավոր չէ! Դու դա լավ գիտես...
Ու թեկուզ անզոր մեջտեղից կիսվես,
Ուր էլ դու լինես, ինչ էլ որ անես,
Իմացի, հաստատ չեն փրկի էլ քեզ
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը...
        

10 comments:

  1. վաաաաաայ,ինչ լաաաաաաավն էր!!!!

    ReplyDelete
  2. Մերսիներս Շուշան ջան :))) ուրախ եմ որ հավանեցիր:

    ReplyDelete
  3. Հրաշք տողեր, չգիտեմ ես շատ հավանեցի, նույնիսկ գաղտնիք բացեմ փշաքաղվեցի, ապրես ախպեր ջան

    ReplyDelete
  4. Շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ որ հավանեցիր ... Էդ տողերը գրելիս բավականին հուզված էի ու վերջացնելուց հետո որ կարդացի ես էլ փշաքախվեցի :

    ReplyDelete
  5. Շատ սիրուն էր

    ReplyDelete
  6. Լուսինե ԱթանեսյանJanuary 21, 2011 at 1:20 PM

    Արտ ջան իրոք հրաշալի է...շնորհավորում եմ...

    ReplyDelete
  7. Ապրես Լուս ջան : Մերսիիիիիիիի

    ReplyDelete
  8. Շատ հուզիչ է, կարծես շատերիս հոգու խոսքը լինի...

    ReplyDelete
  9. Շնորհակալ եմ Անի ջան ;)

    ReplyDelete
  10. shat lavn er.minchev hogus xorq@ pshaqaxveci.n82

    ReplyDelete