Saturday, March 5, 2011

Sirusho-ական բլոգպոստ!

Վերջերս շատերն էին խոսում Sirusho-ից, բայց ես լռում էի: Մի քանի րոպե առաջ հերթական անգամ ''քրքրելով" հայկական բլոգոսֆեռան հանդիպեցի այ սրան ու չդիմացա, ասի ես էլ իմն ասեմ...
"Ճիշտա Sirusho-ն ունի գրավիչ արտաքին ու բավականին լավ ձայնային տվյալներ... բայց նման տվայալներ, հլը մի բան էլ ավելի ունեցող շատ մարդիկ կան , որ հայտնի չեն, իսկ Sirusho-ն հայտնի ա դարձել իր ընտանիքի ու ամուսնու շնորհիվ".... մոտավորապես էսպիսի տողեր են ստացվում, եթե վերցնենք  այ սրան թողած կարծիքների միջինը:
Է հա! Սիրունա, լավա երգում, ԱՎԵԼԱՑՆԵՄ ՆԱԵՎ ԼԱՎ ԼԱՎ ԵՐԳԵՐԱ ԳՐՈՒՄ... Ու արեք կլնի հերիքա փնովեք ու ընդունեք , որ էն ինչ  իրա համար ընտանիքն ու ամուսինն են անում, նույնը հնարավորության դեպքում կանեյին մյուս  բոլոր երգիչ/երգչուհիների ծնողներն ու ամուսինները :) Նենց չի որ Սիրուշոյի համար գժվում եմ ու մոլի ֆանատ եմ, չէ! Ուղղակի առողջ եմ դատում, ու առողջ համեմատում եմ իրան ու հայ այլ երգչուհիներին: Ինչ ուզում եք ասեք Sirusho-ն տարբերվում է նախ իր երգած երգերով, հետո իր ճաշակով, հետո նաև հազվադեպներից է /եթե ոչ միակը/ ով գիտի երբ հայտնվի ու ոնց հայտնվի... Ոչ թե որոշների նման` որ ալիքը դարձնես 24 ժամ նույն երգը "զռռան" ու էլի ոչ մի բանի չհասնեն:
Իսկ ինչ վերաբերում է SiruShow-ին, ապա վերջապես ասեմ որ սա ֆիլմ չէ ու էն մարդիկ ովքեր այն որպես ֆիլմ դիտարկեցին, թող նախ ֆիլմի ու հեռուստաշոուի տարբերությունն իմանան...
Ինչպես ցանկացած շոու սա ևս ուներ իր հեռուստադիտողը... ու վերջիվերջո չեմ կարծում որ կա նենց մի հատ հաղորդում , ֆիլմ, կամ եթերով հեռարձակվող որևէ այլ բան, որը կհետաքրքրի ու կգրավի բոլորին... Նենց որ եթե ձեզ հետաքրքիր չէր, չի կարելի այն դիտողների հասցեին ասել "իրանք էլ չգիտեն թե ինչ են նայում"...
Շոուն Շատ չէր, ու Շուտ չէր...ճիշտ չափով, չիշտ ժամանակին էր...
Հա շոուն PR էր ու լավ էլ ստացվեց, ով որ կարոտել էր Sirusho-ին կարոտներն առան, ով չէր սիրում սկսեց ատել, ով հավանում էր` սիրեց, բայց մեկա իրանք սաղ խոսացին, խոսացին ու էլի խոսացին Sirusho-ի մասին...
Շատ եմ լսել/կարդացել նաև նման կարծիք "Գնաց եվրոտեսիլ ու հազիվ 4-րդ տեղ ընկավ .... "
Հազիվ 4-րդ? Մի հատ երգիչ/երգչուհի բերեք որ 4-րդից ավելի լավ արդյունք ա բերել հայաստանին, կամ գոնե մի երգչի/երգչուհու անուն ասեք ով կկարենար բերեր ավելի լավ հորիզոնական... դե ասեք... ոնց քցում բռնում եմ չկա... Ու եթե չկա ուրեմն եղածին էլ անուն մի դրեք...
Ու վՕՕբշե ձեզ ովա ստիպե իրան լսեք կամ իրա շոուն նայեք որ հետո էլ անուն եք դնում... ???
Օֆ վ օբշեմ էսօր առանց էս էլ տրամ չունեի, անտեղի էլի ջղայնացա... 
Լավ մնացեք... :0

2 comments:

  1. Զգացվում է որ տրամադրություն չունես:Ճ

    ReplyDelete
  2. հեհե... բայց որ գրում եմ թեթևանում, ցրվում եմ...ինչ ուզում ա գրեմ, մի քիչ թեթևանում եմ...

    ReplyDelete