Նոր կարդում էի Հասմիկ Չարխչյանի "Մամայություն"-ը ու սիրտս պիցցա ուզեց :) Ես էլ որոշեցի պիցցայի մասին գրեմ, տեսնենք ինքը ով ա,ինչա, ինչացու ա? :Ճ
Պիցցայի նմանակները գույություն են ունեցել դեռ հին հռոմեացիների և հույների մոտ` հացի կտորի վրա դրած որոշ թեթև մթերքների տեսքով: Երբ 1522 թվականին պոմիդորը հասավ Եվրոպա, Նեապոլում հայտնվեց իտալական պիցցայի նախատիպը: 17րդ դարում ձևավորվեց մարդկանց մի խումբ, որոնց անվանում էին պիցցայոլո(«pizzaiolo»), ովքեր պիցցա էին պատրաստում իտալիացի աշխատավորների, գյուղացիների համար:
Հետագայում պիցցան հավանել է թագուհի Մարիյա-Կարոլինա Գաբսբուռգ-Լոտարինյանը /Мария-Каролина Габсбург-Лотарингская/ (1752-1814), իսկ ավելի ուշ նաև Իտալիայի թագավոր Ումբեռտո I -ը և նրա կինը ` Մառգառիտան, ում անունով էլ կոչվում է պիցցայի տեսակներից մեկը:
Իսկ ԱՄՆ պիցցան հասել է 19րդ դարի երկրորդ կեսին,և առաջին անգամ հավանաբար պատրաստվել է Չիկագույում...
ԻՍԿ ԳԻՏԵԻՔ ՈՐ...
Ամերիկյան գիտնականները հայտարարել են որ սառեցված պիցցան շատ ավելի օգտակար է քան թարմ պատրաստվածը: Այս եզրահանգմանը նրանք հասել են 162 տեսակի պիցցայի հետազոտումներից հետո:
Սառեցման համար սովորաբար պիցցան պատրաստում են ավելի հաստ խմորի շերտով, իսկ թարմ մատուցման պիցցան ունի ավելի բարակ խմորի շերտ և ավելի հաստ միջուկի շերտ, իսկ ինչքան շատ միջուկ, այդքան շատ կալորիա, պնդում են էքսպերտները:
Հետազոտություն անցկացնողները այնքան համոզված են իրենց բացահայտման մեջ , որ անգամ կոչ են արել արտադրողներին պիցցայի փաթեթի վրա նշել սառեցված պիցցայի ավելի օգտակար լինելու մասին:
ԻՍԿ ԵՍ ԿԱՍԵՄ...
...ճիշտա կոնկրետ նշած չի թե ինչն է վնաս, երևի կալորիաների պահն ա ստեղ, բայց մեկա ինչ ուզումա լինի ԿԵՐԵԼ ԵՄ ՈՒՏՈՒՄ ԵՄ, ՈՒ ՊԻՏԻ ՈՒՏԵՄ թարմ համոոոով պիցցա...մմմմ...հատկապես Դիաբլո.....մմմմ... սովածացա... Պիցցա եմ ուզուուուուում.... :)
No comments:
Post a Comment