Sunday, June 26, 2011

Ես ու Սերը իմ...

Անցյալից չեմ փորձի փախչել,
Դու եղել ես, չեմ կարող ժխտել:
Այս ցավից չեմ կարող չայրվել,
Ես սիրել եմ չեմ փորձի մերժել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ամեն ինչ սուտ է միշտ եղել,
Թե ինչու եմ քեզ այսպես սիրել?
Կուրացել,չեմ հավատացել,
Որ կարող էիր ինձ թողնել:
 Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել  ով է ցավել?

Բաց երկնքի տակ` ուր աստղերն  են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:


Ես ու Սերը իմ.....
Copyright © Sirusho

2 comments: