Տեսնես ինչից է, որ ամեն անգամ
Քեզ տեսնելիս ժպտում եմ ես ակամայից?
Ու ամենախիտ մառախուղն անգամ
Դառնում է պայճառ նույնիսկ արևից,
Պայծա~ռ?Չէ, դա ինչ է քո փայլի դիմաց?
''Պայծառ''ը ավաղ շատ նուրբ է ասված,
Դու լույս ես, որ կտրելով երկրային կյանքից
Տանում ես հեռուն, կուրացնում հոգիս...
Տեսնես ինչից է,որ նկարդ անգամ
Իմ սիրտը սիրող պոկում է տեղից...
Իսկ կույր հոգիս, այնքան թուլակամ
Չի տնքում անգամ սրտիս ցավերից:
Մինչդեռ երեսիս արցունքն է սառչում
Այլևս անսիրտ մարմինս է դողում,
Բայց... վերջում անգամ ինքս ինձ հարցնում եմ
Տեսնես ինչից է, որ քեզ շատ սիրում եմ? :(
Ինձ շատ հոգեհարազատ ու սրտամոտ տողեր, ոնց եմ հասկանուում :(
ReplyDelete