Tuesday, March 8, 2011

Մամ...

 Մարտի 8... Կանանց մի ջազգային օր... Սրտանց Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկների այս գեղեցիկ, գարնանային տոնի կապակցությամբ... Հատկապես Մեծ սիրով շնորհավորում եմ Մայրիկիս Մարտի 8ը... ով հիմա հեռու է , բայց միշտ իմ սրտում է...

Մամ, գիտեմ, որ քեզ գրկեմ
Դու ամենինչ կհասկանաս...
Հոգուս խորքում ինչ էլ պահեմ,
Դու բաց գրքի պես կկարդաս...
Ու կշոյես, կհամբուրես
Թախծոտ որդուդ այտերը թած,
Ու քո սիրով կջերմացնես
Իմ սիրտը` կարոտից սառած...

Իմ Մամ գիտեմ հիմա հեռվում
Դու մտովի գրկել ես ինձ
Իսկ ես այստեղ` բայց քո գրկում,
Լուռ արտասվում եմ կարոտից...
Անգամ քո ձայնը լսելիս
Սթափվում եմ ես, հզոր դառնում
Դու ինձ թաքուն ուժ ես տալիս
Որ դիմանամ այս դժողքում...

Ու Մամ ինչ Մարտի 8 կամ 7 ապրիլի?
Կամ էլ թեկուզ ինչ միամսյակ?
էն օրվանից երբ ես ծնվեցի
Իմ Թագուհին ես դու ցմահ...
Դու իմ համար անմար ճրագ
երկնից իջած լույս հրեշտակ:
Ու թող հիմա քեզնից հեռու եմ
Բայց Մամ ես քեզ անչափ սիրում եմ...
(©  Artush Rushanyan 2011)
P.S. Շնորհակալ եմ Շուշան Պետրոսյանին այս հրաշք երգի համար...լացացրեց... :) 
Լավ մնացեք, ու մամաներին մի ջղայնացրեք!

No comments:

Post a Comment