Tuesday, August 24, 2010

Школа , Школа Я скучаю....:)

Էսօր չնայած բավականին ծանր օր էր, բայց օրվա վերջին հատվածը (19:30-22:30) լի էր հաճելի հիշողություններով ու կարծես թե մոռացված բայց շատ հիշարժան պահերով :)
Մի քանի համադասարանցիներով` ավելի կոնկրետ Ես, Մառատիկը ( նույն ինքը Մանանիկը կամ պարզապես Մարիամը) ու JZ-ն (Ժոռա Զաքարյանը) գնացել էինք մեր դասարանի Լիանենց տուն :)
Ինչպես ասեց հենց ինքը` Լիանը "չոլքես սիրուն չի" լօօօօլ, էդ պատճառով էլ չնկարվեցինք, բայց զատո շաատ շաաաաատ զրուցեցինք, լիքը լավ պահեր հիշեցինք, լիքը ծիծաղեցինք( էնքան , որ ես դաժե մի պահ պտի խեղդվեի գինով :) ) ու շատ կարոտեցինք ԷՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ՕՐԵՐԻՆ:)
Ախր մի պահ հլը փորձեք հիշեք ձեր դպրոցի անցուդարձը, էն ժամանակների "պրոբլեմները", դասատուներին նեռվայնացնելը ` ընդհուպ մինչև արցունքներ: Էրեխեքով դասերից փախչելը, մյուս օրն էլ առանց ծնող դասի չգալը, զայրացած տնօրենի դեմքը ու ամեն ամենինչ: Ինչքաաաաաաաան լավ օրեր ենք անցկացրել դպրոցում....բա վերջին զանգի փորձերը...մմմմմմմ.....տանումա արդեն էդ ամենինչը...տանումա հեռուու~~~~ դեպի անհոգ ու ուրախ մանկություն: Մի ժամանակահատված երբ ուզում ես շատ շուտ մեծանալ, պռծնել ԷԴ ԴՊՐՈՑԻՑ, որին հետո շաաաաատ ու շաաաաաատ պիտի կարոտենք:
Հիշում եմ ոնց էինք Հայոց լեզվի դասին թղթի վրա ինտերակտիվ  ՉԱՏ  սարքում ու մի քանի հոգով բուռն բանավեճեր տանում....
Հիշում եմ թե ոնց էինք դասարանով պատուհանից փախնում ու մի անգամ էլ մեր դասարանի աղջիկներից մեկը / որը բավականին կարճահասակ էր/ գլխի վրա պատուհանից ընկավ խոտերի մեջ .....ինչքաաաան ծիծաղեցինք:
Հետո պատմության ժամին մի նմանատիպ երկխոսություն եմ հիշում`
      /ուսուցիչ/ - Արի դասը պատմիր:
      /Աշակերտ/- -Չեմ սովորել ընկեր Պետրոսյան:
     /ուս/- Իսկ Ինչու?
    /աշ/- Անուները չեմ կարողանում մտապահեմ:
    /ուս./ -Որ անունները?
  /աշ/- Դե էն.....(ու թվում է դասի մեջ եղած բոլոր հերոսների անունները)..
    /ուս./-Տղա ջան դու դուդ չես դու հազվադեպ դուդ ես:......լօօօօօօօլ..........


.....ու էլի շատ ու շատ ծիծաղելի դեպքեր....Երանի մի քանի օրով մանկանայինք ասենք մինչեվ 6րդ դասարան.....
Էհ լավ ժամանակներ էին: Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնեմ էսօրվա խմբին նման հաճելի երեկոյի համար: Լավ էղեք Էրեխեք ջան:
Հա ի դեպ վաղն էլ էդքանով դուրս ենք գալու Հեծանիվ քշելու!!!!!!!! :P :P :) :)
Դպրոցական արխիվս մի քիչ փորփրելուց հետո գտա այ էս նկարը, չեմ էլ հիշում թե որերորդ դասարանի նկարա, բայց Ժոռան էն ժամանակ Photoshop էր ուսումնասիրում /հալալ ա/ ու սենց փորձեր էր արե մեր գլխին::)Դե....










Մնացեք Բարյավ!





1 comment:

  1. TYUUUUUUUUUSSSHHHHHHHHHH @NTIR E!!!!!!!!!!!! ERNAAAAAAAAAAAAAAAAAAAAAAKKKKKKKK EN JAAAAAAAAAAMANAKNER@!!!!!!!!!!!!!!!!!!!

    ReplyDelete