Thursday, July 29, 2010

Ես Հիշում եմ... Իսկ դու?

Ես հիշում եմ եկեղեցին ուր սպասեցի քեզ մոտ մի ժամ...
Ու հիշում եմ sms-դ , որ ասում էր զուր չհուսամ,

Զուր չփնտրեմ անցորդների մեջ աչքերը քո աննման
Ու հիշում եմ հաջորդ օրվա ժամադրության մի նոր պայման...
Սաղ հիշում եմ....իսկ դու?



Մենք վերջապես հանդիպեցինք,դեղին աթոռներով կաֆե
Ես հիշում եմ քո պատվերը-նարնջի հյութ ու պաղ կոֆե:
Մոտ մի ժամ անց մեր "After Love"-ը 7 Կադրում...
Նարգիլշիկին, մատուցողուհուն
Սաղ հիշում եմ...իսկ դու?
Ես հիշում եմ մեր միասին նայած կինոն,կարմիր զալում
Ոնց էր ձեռքդ իմ ափի մեջ, ու թե ոնց էիր դու լուռ դողում...
Ու մեր շարքի էն Ջահելի հայացքները
Ու մեր կինոն` Պարսկաստանի Արքայազնը
Սաղ հիշում եմ...իսկ  դու?
Ու նույն օրը հրապարակում էն ռոմանտիկ րոպեները-
Ազնավուրի, Գայանեի ականջ շոյող հնչյունները
Ֆանտանների անկրկնելի նազանքով լի մեղմ պարերը
Ու մեր ձեռքի հոթ-դոկները....
:))
Սաղ հիշում եմ....
իսկ դու?
Ես հիշում այգիները ուր զբոսնել ենք մենք երկուսով,
Ես հիշում եմ խանութները, առևտուրը`լի մեր սիրով :))
Ես հիշում եմ գործիդ տեղը,
Քո ժպիտն ու հայացքները...
Սաղ հիշում եմ....
Ես հիշում եմ խոստումներդ, երդումներդ ու էն գիշերը
...ախր էդ էլ ես մոռացել???չես հիշում իմ համբույները?
Ձեր տան ամեն մի անկյունը
Մեր միասին լողանալը ....
Սաղ հիշում եմ...իսկ դու??
Մունաթներդ, կռիվներդ, հիստերիայիդ րոպեները
Չեղած տեղը քո խանդել
ը,ներողության տաք խոսքերդ...
Ու էն վերջին
sms-
դ,հրաժեշտիդ պատճառները....
Անխիղճ ձևով մեջքիս խփած սուր դանակդ...
Սաղ հիշում եմ....իսկ դու???

P.S.       Ու ատում եմ ես ինքս ինձ
             Որ չես հելնում դու իմ սրտից
            Որ հոգուս մեջ քեզ պահում եմ
           Դե, դու գիտես
սաղ հիշում եմ…
:((((

1 comment: