Thursday, July 22, 2010

:: PR քվեստ-մրցույթ Երևանում ::


"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթ

"PR-ի Զարգացման ՀայկականԿենտրոն"-ը սույն թվականիհուլիսի 20-ից մինչև 25-ըառաջին անգամՀայաստանումկազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան:"Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրովքաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise): 
             Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման ՀայկականԿենտրոն"-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի28-ին:
            


"ԳՏԻՐ  50  PR  ՀԱՊԱՎՈՒՄ  ԵՐԵՎԱՆ  ՔԱՂԱՔՈՒՄ"
 Քաղաքային քվեստի մասնակցության կարգը.

1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները,
2. Քաղաքային քվեստ- մասնակիցները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքումցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով)լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise),
3. Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը,
4. PR հապավումների լուսանկարները պետք է արվեն բացառապես Երևան քաղաքիտարածքում` տարբեր ընկերությունների լատինատառ ցուցանակների, վահանակների,լոգոների, անվանումների և այլնի օգտագործմամբ: Նկարված բառերի մեջ PR հապավումը կարող է լինել բառի սկզբում, մեջտեղում կամ վերջում, սակայն նշված հերթականությամբ`PR,
5. Լուսանկարները ներկայացնելիս պետք է կից նշել այն հասցեն, որտեղ գտնվում է PR հապավումը պարունակող բառը,
6. Լուսանկարում պետք է երևա ամբողջ բառը, որի մեջ գտնվել է PR հապավումը, իսկլուսանկարի որակը պետք է լինի բավարար՝ բառի ու հապավման հստակ երևալուհամար,
7.  Մրցույթին չեն կարող ներկայացվել կավիճով, գրիչով, ածուխով կամ ձեռքով գրված PRհապավումները,
8. Միևնույն մասնակցի կողմից մրցույթին չպետք է ներկայացվեն բնույթով կրկնվող բառեր` օրինակ չի կարելի ներկայացնել մեկից ավել "PRint" բառը, եթե անգամ լուսանկարն արվել է տարբեր վայրերում,
9. Լուսանկարները կարող են ներկայացվել ինչպես տպված, այնպես էլ էլեկտրոնայինտարբերակով՝ որևէ կրիչի վրա,
10. Մրցույթի վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը,
11. Մասնակիցներն իրենց հավաքած 50 PR հապավումներով լուսանկարները պետք էներկայացնեն "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"` Մ. Մկրտչյան 8 հասցեով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել (094) 50-33-37 հեռախոսահամարով:  
 Հաըտարարության աըս օրինակը վերցված է http://prquests.blogspot.com/-ից :)


Դեռ երևանում էի , որ էս հայտարարությանը ռաստվա, ու ցավոք Գյումրի գալուս մնացել էր մի քանի ժամ, ու էդ ընթացքում հազիվ էս 10 հատը հասցրի նկարել: Ասեմ էդքան էլ հեշտ չի` բոմժության ղայդա մի բան ա:) լօօօօլ
չէ լուրջ բավականին հաճելի ու զվարճալի բանա, ափսոս մեր մոտ` Գյումրիում էդ կարգի ոչ մի բան չի կազմակերպվում :(((((
ոբշմ էս էլ նկարածներս :::::













































































No comments:

Post a Comment