Անցյալից չեմ փորձի փախչել,
Դու եղել ես, չեմ կարող ժխտել:
Այս ցավից չեմ կարող չայրվել,
Այս ցավից չեմ կարող չայրվել,
Ես սիրել եմ չեմ փորձի մերժել:
Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել ով է ցավել?
Բաց երկնքի տակ` ուր աստղերն են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:
Ամեն ինչ սուտ է միշտ եղել,
Թե ինչու եմ քեզ այսպես սիրել?
Կուրացել,չեմ հավատացել,
Որ կարող էիր ինձ թողնել:
Ինձանից առավել ով է քեզ սիրել,
Ինձանից առավել ով է ցավել?
Բաց երկնքի տակ` ուր աստղերն են միշտ վառվում,
Ուր անձրևն է միշտ մաղում,
Հիմա ես եմ արտասվում:
Բաց երկնքի տակ` հենց այստեղ ինձ թողեցիր,
Այստեղ որոշեցիր. կարևոր չենք քեզ Ես ու Սերը իմ:
Ես ու Սերը իմ.....
Copyright © Sirusho